Էռնեստ Կորոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնեստ Կորոմա
Ernest Bai Koroma.jpg
 
Կուսակցություն՝ All People's Congress?
Կրթություն՝ Ֆուրա-Բեյ քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1953(1953-10-02)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Մակենի, Սիերա Լեոնե
Քաղաքացիություն Flag of Sierra Leone.svg Սիերա Լեոնե
Ամուսին Sia Koroma?
 
Պարգևներ

Գամբիայի Հանրապետության շքանշան

Էռնեստ Բայ Կորոմա (անգլ.՝ Ernest Bai Koroma, հոկտեմբերի 2, 1953(1953-10-02)[1][2], Մակենի, Սիերա Լեոնե), Սիերա Լեոնեի չորրորդ նախագահը, որը պաշտոնավարել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 4-ը։ 2002 թվականից «Ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Բայ Կորոման ծնվել է Մակենիում՝ Բոմբալի շրջանում՝ Սիերա Լեոնեի բրիտանական պրոտեկտորատի տարածքում։ Նա ընտանիքի յոթ երեխաներից ավագն էր։ Էռնեստի հայրը՝ Սիլվանուս Կորոման, ծնվել և մեծացել է Մակարի Գբանտիի առաջնորդարանում և աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ Մակենիի Ուեսլեյան տաճարում։ Մայրը՝ Ալիս Կորոման, ծագումով Կամաբայից է, 1960-ականներին աշխատել է Մաքենիի քաղխորհրդում։ Հետագայում նա աշխատել է նաև որպես տարրական դասարանների ուսուցչուհի[3]։

1976 թվականին Կորուման ավարտել է Ֆուր Բեյի քոլեջը, որից հետո աշխատել է Սենտ Ֆրենսիսի դպրոցում որպես ուսուցիչ։ 1978 թվականին Էռնեստը աշխատանքի է անցել Սիերա Լեոնեի ազգային ապահովագրական ընկերությունում։ 1985 թվականին տեղափոխվել է այնտեղից «Ռիտկորպ »ապահովագրական ընկերություն, որտեղ 1988 թվականին զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 2002 թվականը, իսկ հետո սկսել է քաղաքական կարիերա[3]։

2002 թվականին Էռնեստը ընտրվել է «Ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ և առաջադրվել նախագահական ընտրություններում։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Էռնեստ Կորոման զբաղեցրել է երկրորդ տեղը պետության գործող ղեկավար Ահմադ Կաբբայից հետո՝ հավաքելով ձայների 22,4%-ը։ Նույն տարվա խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը նույնպես զբաղեցրել է երկրորդը տեղը՝ ստանալով 27 տեղ խորհրդարանում[3][4]։

2005 թվականին ընտրվել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2007 թվականի նախագահական ընտրությունները[3]։ 2007 թվականի հուլիսի 23-ին Բոում, որտեղ ուժեղ էին իշխող «Սիերա Լեոնեի Ժողովրդական կուսակցության» դիրքերը, զինված մարդկանց խումբը՝ Թոմ Նյումի գլխավորությամբ, նախաձեռնել էր Էռնեստ Կորոմի դեմ մահափորձ, որը կանխվել էր թիկնապահների կողմից[5]։ Օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Կորոման շրջանցել է երկրի գործող փոխնախագահ Սոլոմոն Բերևին՝ հավաքելով ձայների 44,3%-ը։ Երկրորդ փուլում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-ին, նրա օգտին քվեարկել է ընտրողների 54,62%-ը[6]։ Սեպտեմբերի 17-ին Ազգային ընտրական հանձնաժողովը պաշտոնապես Էռնեստ Կորոմային ընտրություններում հաղթող է հայտարարել՝ չնայած «Ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչների կողմից արդյունքների դեմ բողոքելու փորձերին[7]։

Երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջնային նպատակը կոռուպցիայի, աղքատության և քաղաքացիական պատերազմի հետևանքների դեմ պայքարն է։ BBC-ի թղթակիցը առանձին նշել է, որ արարողությունից առաջ երկրում չեն գտնվել բավարար քանակությամբ ուղղաթիռներ և ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնք ստիպված են եղել վերցնել ՄԱԿ-ից և հարևան երկրներից[8]։ 2008 թվականի սեպտեմբերին Կորոման դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը տվյալներ է տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին իր եկամուտների և սեփականության մասին[9]։ Բացի այդ, նրա օրոք զգալի ներդրումներ են կատարվել հանքարդյունաբերության ոլորտում․ հիմնականում չինական ընկերությունների կողմից[10]։ Առողջապահության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են ՄԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ[11]։ Քննադատները նշել են, որ չնայած կոռուպցիայի բացարձակ անընդունելիության մասին հայտարարություններին, Էբոլա տենդի դեմ պայքարի համար հատկացված գումարի զգալի մասը ծախսվել է այլ նպատակների համար[12]։

2012 թվականի նախագահական ընտրություններում Կորոման վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 58,65 տոկոսը[13]։

2013 թվականի աշնանը նախագահ Կորոման քննադատության էր ենթարկվել մի քանի լրագրողների ձերբակալությունից հետո, որոնք բացասաբար էին խոսում նրա մասին Էբոլայի դեմ պայքարի համար հատկացված գումարների վատնումը հետաքննող հոդվածներում։ Ընդդիմության ներկայացուցիչներն ասում էին, որ ձերբակալման պատճառը նախագահի հասցեին հնչող քննադատություններն էին։ Կորոման հերքել է այս մեղադրանքները։ Ավելի ուշ լրագրողներն ազատ են արձակվել[14][15]։

2018 թվականի նախագահական ընտրություններում Կորոման չի կարողացել առաջադրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով։ Ընդդիմության խոսնակ Ջուլիուս Բիոն հաղթել է՝ հավաքելով 51,8% ձայն[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dr. Ernest Koroma»։ njala.edu.sl (անգլերեն)։ Njala University։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-23-ին։ Վերցված է 2018-05-23 
  4. «14 May 2002 Presidential Election»։ africanelections.tripod.com (անգլերեն)։ AFRICAN ELECTIONS DATABASE։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին։ Վերցված է 2018-05-23 
  5. «Sierra Leone Investigates Alleged Attempted Assassination»։ voanews.com (անգլերեն)։ Voice of America։ 2009-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-20-ին։ Վերցված է 2018-05-23 
  6. «August/September 2007 Presidential Election»։ africanelections.tripod.com (անգլերեն)։ AFRICAN ELECTIONS DATABASE։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին։ Վերցված է 2018-05-23 
  7. «S Leone run-off results questioned»։ aljazeera.com (անգլերեն)։ Al Jazeera։ 2007-09-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-05-ին։ Վերցված է 2018-05-23 
  8. «SL leader pledges graft crackdown»։ bbc.co.uk (անգլերեն)։ BBC։ 2007-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին։ Վերցված է 2018-05-23 
  9. «S Leone president declares assets»։ bbc.co.uk (անգլերեն)։ BBC։ 2007-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-05-23 
  10. «Chinese investment boosts Sierra Leone’s mining outlook»։ miningreview.com (անգլերեն)։ Spintelligent։ 2017-02-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-23-ին։ Վերցված է 2018-05-23 
  11. «Sierra Leone’s free health care initiative: financing implications»։ heart-resources.org (անգլերեն)։ HEART։ 2016-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-23-ին։ Վերցված է 2018-05-23 
  12. «Sierra Leone Loses Track of Millions in Ebola Funds»։ nytimes.com (անգլերեն)։ The New York Times։ 2015-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-23-ին։ Վերցված է 2018-05-23 
  13. «17 November 2012 Presidential Election»։ africanelections.tripod.com (անգլերեն)։ AFRICAN ELECTIONS DATABASE։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին։ Վերցված է 2018-05-23 
  14. Thomas, Abdul Rashid (2015-12-19)։ «Sierra Leone journalist Leigh arrested again by Koroma government»։ thesierraleonetelegraph.com (անգլերեն)։ The Sierra Leone Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-23-ին։ Վերցված է 2018-05-23 
  15. Mark, Monica (2014-11-05)։ «Sierra Leone: Journalist arrested after questioning official Ebola response»։ theguardian.com (անգլերեն)։ Guardian News and Media Limited։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-27-ին։ Վերցված է 2018-05-23 
  16. Barry, Jaime Yaya (2018-04-04)։ «Sierra Leone’s Opposition Leader Is Sworn In as President»։ nytimes.com (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2018-05-23 
Նախորդող՝
Ահմադ Թեջան Կաբբա
Սիերա Լեոնեի Նախագահ
2007 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի ապրիի 4
Հաջորդող՝
Ջուլիուս Մաադա Բիո