Էռնեստ Բոր
| Էռնեստ Բոր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | փաստաբան և field hockey player |
| Երկիր | Դանիա |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 3, 1924[1][2] |
| Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, DK[1] |
| Մահվան ամսաթիվ | փետրվարի 26, 2018[2] (93 տարեկան) |
Էռնեստ Դավիդ Բոր (դանիերեն՝ Ernest David Bohr, հուլիսի 3, 1924[1][2], Ֆրեդերիկսբերգ, DK[1] - փետրվարի 26, 2018[2]), դանիացի մականորդ, 1948 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիլս Բորի որդին, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օգե Բորի եղբայրը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնեստ Բորը ծնվել է 1924 թվականի մարտի 7-ին Դանիայի Ֆրեդրիկսբերգ քաղաքում։ Անունն ստացել է ֆիզիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Ռեզերֆորդի պատվին[3]։
Ավարտել է Սորտեդամի միջնակարգ դպրոցը: 1943-1945 թվականներին մոր հետ ապրել է Շվեդիայում[4]։
Խաղացել է մականախաղ Կոնգենս Լյունգբյուի «Օրիենտ» թիմի կազմում[3]:
1948 թվականին Դանիայի մականախաղի հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին։ Թիմը զբաղեցրել է 13-րդ տեղը։ Եղել է դաշտային խաղացող, անցկացրել է 2 հանդիպում, չի խփել ոչ մի գոլ (ըստ առկա տվյալների)[5]։
1949 թվականին ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես շրջանային փաստաբան։ Եղել է բազմաթիվ կորպորացիաների և կազմակերպությունների տնօրենների խորհուրդների կազմում, ներառյալ՝ Կոպենհագենի Նիլս Բորի արխիվը[3]:
Մահացել է 2018 թվականի փետրվարի 26-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Նիլս Բոր (1885-1962), դանիացի ֆիզիկոս և հասարակական գործիչ, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1922)[3]։
Մայրը՝ Մարգրետե Բոր (օրիորդական ազգանունը՝ Նորլունդ, 1890-1984):
Ընտանիքում եղել է վեց երեխա, որոնցից Էռնեստը ամենակրտսերն էր[3]։
Ավագ եղբայրը՝ Օգե Բոր (1922–2009), դանիացի ֆիզիկոս։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)[3]։
Հորեղբայրը՝ Հարալդ Բոր (1887-1951), դանիացի մաթեմատիկոս և ֆուտբոլիստ։ 1908 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Sports-Reference.com
- 1 2 3 4 https://www.nbarchive.dk/news/ernest_bohr_obituary/
- 1 2 3 4 5 6 «Olympedia – Ernest Bohr». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2025-01-10-ին. Վերցված է 2025-01-10-ին.
- ↑ Richard Rhodes The Making of the Atomic Bomb. — New York: Simon & Schuster, 1986. — С. 482-483. — ISBN 0-671-44133-7
- ↑ «Ernest Bohr Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2013-02-06. Արխիվացված օրիգինալից 2013-02-06. Վերցված է 2025-01-10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Olympedia – Harald Bohr». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2025-01-20-ին. Վերցված է 2025-01-10-ին.
|