Jump to content

Էռնեստաս Շետկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստաս Շետկուս
լիտ.՝ Ernestas Šetkus
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1985(1985-05-25)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Tauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2008 Լիտվա Ժալգիրիս 78 (0)
2009 Լիտվա Տաուրաս 24 (0)
2010 Լիտվա Ժալգիրիս 16 (0)
2010—2012 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս (Նիկոսիա) 41 (0)
2012—2013 Բուլղարիա Բոտև (Պլովդիվ) 11 (-9)
2013 Բելառուս Գոմել 2 (-1)
2013—2014 Կիպրոսի Հանրապետություն Նեա Սալամինա 31 (-38)
2014—2015 Հունաստան Կերկիրա 22 (-27)
2015—2016 Թուրքիա Սիվասպոր 32 (-45)
2016—2017 Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ 22 (-40)
2017—2019 Իսրայել Հապոել (Հայֆա) 62 (-76)
2019— Իսրայել Հապոել (Բեեր Շևա) 3 (-1)
Ազգային հավաքական
2011— Լիտվա Լիտվա 28 (-61)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.9.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.9.2019

Էռնեստաս Շետկուս (լիտ.՝ Ernestas Šetkus, մայիսի 25, 1985(1985-05-25)[1], Tauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի և Լիտվայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին «Ժալգիրիս» ակումբում։ 2009 թվականին տեղափոխվել է «Տաուրաս»։

2010 թվականին վերադարձել է «Ժալգիրիս»։ Վերադարձից հետո թիմում իր առաջին հանդիպումն անցկացրել է նույն տարվա մարտի 21-ին «Տաուրասի» դեմ»[2]։ Այդ մրցաշրջանում Շետկուսը մասնակցել է Ա-լիգայի 16 խաղերի

2010 թվականի օգոստոսին Շետկուսը տեղափոխվել է Կիպրոսի «Օլիմպիակոս» (Նիկոսիա) ակումբ։ Հոկտեմբերի 2-ին կատարել է նորամուտը «Պաֆոսի» դեմ խաղում[3]։ Թիմում անցկացրած 18 հանդիպումներից երկուսում Շետկուսն անառիկ է պահել իր դարպասը։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն եղել է մեկ այլ դարպասապահ՝ Անդրեյ Պավլովի փոխարինողը։ Շետկուսն առաջին հանդիպումն անցկացրել է 2011 թվականի նոյեմբերի 21-ին ընդդեմ «Արիսի»։ Ավելի ուշ նա կրկին դարձել է թիմի հիմնական դարպասապահ, իսկ հունվարի 7-ին մասնակցել է ԱԷԿ-ի դեմ խաղին։ 2012 թվականի ապրիլին մասնակցել է դիտումների «Հիբեռնիանում» և «Հարթում»[4]։

2012 թվականի ամռանը Շետկուսը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտև» (Պլովդիվ) ակումբի հետ։ Օգոստոսի 11-ին կատարել է նորամուտը Սոֆիայի «Սլավիա» ակումբի դեմ խաղում։ 2013 թվականի սկզբին հեռացել է ակումբից։ Նույն տարվա մարտին շատ մոտ էր շոտլանդական «Կիլմարնոկ» ակումբի հետ պայմանագիր կնքելուն[5]։

Մարտի 28-ին կարճաժամկետ պայմանագիր է կնքել բելառուսական «Գոմելի» հետ։ Մի քանի օր անց Շետկուսը ստացել է ենթածնկային ջլի վնասվածք։ Ապաքինվելուց հետո՝ հունիսի 23-ին, կատարել է նորամուտը Բելառուսի առաջնությունում՝ մասնակցելով Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ խաղին։ Մեկ շաբաթ անց նա օգնել է իր թիմին 2։0 հաշվով հաղթել «Դինամո Բրեստի» դեմ խաղում։

2013 թվականի հուլիսին Շետկուսը վերադարձել է Կիպրոս՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Նեա Սալամինայի» հետ։ Կիպրոսում հաջող մրցաշրջանից հետո՝ 2014 թվականի հուլիսին, Շետկուսը մեկ տարվա պայմանագիր է կնքել հունական «Կերկիրա» ակումբի հետ։ 2017 թվականի հուլիսին նա տեղափոխվել է Իսրայելի «Հապոել» (Հայֆա)[6]։ Երկու տարի անց տեղափոխվել է Բեեր Շևայի «Հապոել»։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի հավաքականում նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 25-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որի ընթացքում փոխարինել է Ռայմոնդաս Ժուտաուտասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Tauras vs. Žalgiris 1-1». soccerway.com. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  3. «Olympiakos vs. Paphos 2-2». soccerway.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Thursday's Scottish gossip». bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Friday's Scottish gossip». bbc.co.uk. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. «Ernestas Setkus maakt toch transfer naar Hapoel Haifa» (գերմաներեն). adodenhaag.nl. Վերցված է 12.7.2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստաս Շետկուս» հոդվածին։