Jump to content

Էպուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպուլիս
Մարդու հիվանդություն Խմբագրել Wikidata
հիվանդության տեսակը Խմբագրել Wikidata
Ենթադաս• periodontal disease
 • gingival disease
  • gingival overgrowth Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունՎիրաբուժական ստոմատոլոգիա Խմբագրել Wikidata

Էպուլիս, լնդերից և բերանի խոռոչի լորձաթաղանթից առաջացող ուռուցքանման գոյացություն[1][2]։ Էպուլիս բառացիորեն նշանակում է «աճ լնդերի վրա»[3][4]։

Գոյացությունը կարող է լինել երեք տեսակի՝ ֆիբրոմատոզ, ոսկրացվող և ականթոմատոզ[5]։ Էպուլիսին առնչվող տերմին է պարուլիսը, որը անառողջ ատամների արմատներից առաջացող տեղային բորբոքային պրոցես է և դրսևորվում է գրանուլացիոն հյուսվածքի առաջացումով լնդերի վրա[2]։ Էպուլիսի հետ առնչվող այլ տերմին է լնդերի հիպերտրոֆիան, որի ժամանական գերաճական պրոցեսները տարածուն են։

Ճեղքային էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական տրավմաների հետևանքով առաջացող ֆիբրոզ հիպերպլլաստիկ գոյացություն է։ Հանդիպում է հիմնականում ստորին ծնոտի շրթունքային ակոսում։ Ըստ կլինիկական դրսևորման կարող է լինել էրիթրեմատոզ և ֆիբրոզ։ Էրիթրեմատոզ տեսակին բնորոշ է գերարյունությունը և արյունահոսությունը։ Մյուս տեսակը առաջանում է խիտ շարակցական հյուսվածքից, գունատ է և ավելի քիչ է հակված արյունահոսման[6]։ Հաճախ ճեղքային էպուլիս տերմինը օգտագործում են որպես էպուլիս տերմինի հոմանիշ, սակայն դա տեխնիկապես սխալ է, քանի որ էպուլիսը իր մեջ ներառում է այլ մի շարք ախտաբանական գործընթացներ ևս[2]։

Հիվանդությունը առաջանում է հիմնականում միջին և մեծ տարիքայինների մոտ։ Այն առաջանում է քրոնիկ վնասող տրավմաների հետևանքով։ Տրավմայի պատճառ են հանդիսանում ատամնալիցքերը, վատ պատրաստված պրոթեզները, ատամների սուր եզրերը և այլն։ Առաջանում է խոց, որը ժամանակի ընթացքում պատվում է շարակցական հյուսվածքով, կարող են առաջանալ տերևանման գոյացություններ[7]։

Բուժման համար նախ և առաջ անհրաժեշտ է վերացնել քրոնիկ տրավմաների պատճառները։ 2-3 շաբաթվա ընթացքում դրական փոփոխությունների (չափերի նվազում) բացակայության դեպքում պետք է իրականացնել բիոպսիա և բջջաբանական հետազոտություն[7]։

Թարախածին գրանուլոմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրանուլոմաները առաջանում են արյունատար անոթների վնասումներից։ Թարախային գրանուլոմաների 75%-ը առաջանում են լնդերի վրա՝ աճելով լնդեզրից դեպի ներքև։ Այսպիսի գրանուլոմաներ կարող են առաջանալ մարմնի այլ հատվածներում ևս, սակայն այս դեպքում էպուլիս տերմինը տեղին չէ[2][8]։ Ենթադրվում է, որ այս գրանուլոմաները առաջանում են կրկնվող տրավմաների կամ ոչ սպեցիֆիկ վարակների հետևանքով[9]։ Հիվանդությունը հիմնականում առաջանում է երիտասարդների և կանանց մոտ։ Արտահայտվում է որպես կարմիր-մանուշակագույն հանգուցավոր ուռուցք, որը հակված է արյունահոսության։ Փոքր գրանուլոմաների չափերը կարող են տարբեր լինել՝ մի քանի միլիմետրից մինչև երկու-երեք սանտիմետր։ Ավելի մեծ գոյացությունները կարող են միանալ լնդին ցողունով։ Այս տեսակի էպուլիսները կարող են տարածվել դեպի միջատամնային տարածություններ, այնտեղից՝ ալվեոլյար ելունի բերանային հատվածներ[10][8]։

Հղիների էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվում է նաև «հղիների ուռուցք» կամ «հղիների գրանուլոմա»։ Այս գոյացությունը բոլոր առումներով նույնական է թարախածին գրանուլոմայի հետ, բացառությամբ այն փաստի, որ այն տեղի է ունենում բացառապես հղի կանանց մոտ[2][3]։ Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունները մեծացնում են ատամնանստվածքների և այլ գրգռիչների նկատմամբ զգայնությունը, ինչի հետևանքով առաջանում են բորբոքային պրոցեսներ, որոնք ի վերջո հանգեցնում են էպուլիսի առաջացման։ Հղիության ընթացքում հիմնականում լինում է նաև լնդաբորբ։ Հղիների էպուլիսը առաջանում է հղիության երրորդ եռամսյակում[9][3][11]։

Ֆիբրոզ էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մոտ էպուլիսի այս տեսակը բնութագրվում է որպես ամուր, վարդագույն գոյացություն, որը բորբոքված չէ: Այն, կարծես, աճում է լնդեզրից և իջնում է դեպի միջատամնային պտկիկ՝ հաճախ պտկիկից ներքև[8]։ Այս էպուլիսը գերազանցապես հանդիպում է վերին ֆրոնտալ ատամների լնդերի վրա[3][12]։

Ֆիբրոզ էպուլիսը կարող է լինել նստակյաց կամ ցողունային[13]։ Կազմված է ֆիբրոզ գրանուլացիոն հյուսվածքներից, ամուր և առաձգական է, բաց վարդագույն գունավորմամբ[8]: Ժամանակի ընթացքում էպուլիսի մեջ կարող են սկսվել ոսկրագոյացման գործընթացներ։ Էպուլիսի այս տեսակը անցավ է, սակայն հնարավոր է ցավի առաջացում ատամների լվանալու և սնունդ ընդունելու ընթացքում: Ֆիբրոզ էպուլիսի ախտորոշումը հիմնված է կլինիկական ախտանիշերի վրա: Վերջնական ախտորոշումը հաստատվում է էքսցիզիոն բիոպսիայի միջոցով[14]:

Ոսկրացվող էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև ընթացքով շարակցահյուսվածքային գոյացություն է, որը ժամանակի ընթացքում սկսում է ոսկրանալ, այդ իսկ պատճառով այն հաճախ շփոթում են ոսկրացվող ֆիբրոմայի հետ։ Առաջանում է տրավմաների և տարբեր գրգռիչների պատճառով, որոնցից են ստոմատոլոգիական վատ պատրաստված սարքավորումները, ատամների սուր եզրերը, ատամնալիցքերը, ստորլնդային ատամնանստվածքները և ատամնաքարերը։ Կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների և դեռահասների մոտ, իսկ ըստ սեռի՝ կանանց։

Կլինիկորեն դրանք խոցավորված, գերարյունային կամ առանց գունափոխման, նստակյաց կամ ցողունային 2 սմ-ից փոքր գոյացքություններ են։ Ոսկրացվող էպուլիսը պետք է հեռացնել և հետազոտել՝ վերջնական ախտորոշում կատարելու համար: Այնուամենայնիվ, հաճախ լինում են կրկնություններ[15]։

Հսկաբջջային էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս էպուլիսը պարունակում է հսկա բջիջներ և սովորաբար հայտնաբերվում է մշտական աղորիքներից առաջ տեղակայված ատամների լնդեզրերի վրա[13]: Հսկաբջջային էպուլիսի առաջացումը կարող է պայմանավորված լինել կաթնատամների կորստի, հեռացման կամ տրավմաների հետ[13]: Այտուցը կլոր է, փափուկ և սովորաբար մուգ կարմիր կամ մանուշակագույն[13]: Այն նաև կոչվում է պերիֆերիկ հսկա բջիջային գրանուլոմա: Հանդիպում է հիմնականում երեխաների մոտ: Կանայք ավելի հաճախ են հհիվանդանում, քան տղամարդիկ[16]։

Հսկա բջիջային էպուլիսը ախտորոշվում է բիոպսիայով և ռենտգեն լուսանկարներով[17]:

Գրանուլոմատոզ էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանուլոմատոզ էպուլիսը գրանուլոմա է, որը առաջանում է ատամի հեռացումից հետո ատամնաբնային խոռոչում որպես բարդություն[18]։

Բնածին էպուլիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հազվադեպ հանդիպող էպուլիսը (որը նաև կոչվում է գրանուլյար բջջային ուռուցք, բնածին լնդային գրանուլյար բջջային ուռուցք կամ Նոյմանի ուռուցք) առաջանում է ի ծնե, ի տարբերություն մյուս էպուլիսների, որոնք ձեռքբերովի են և առաջանում են հյուսվածքների գրգռմանն ի պատասխան բորբոքային պրոցեսների արդյունքում[19]: Բնածին էպուլիսները հիմնականում հանդիպում են կանանց մոտ։ Երբեմն չափերով այնքան են մեծանում, որ սկսում են խոչընդոտել շնչառությանը և սնուցմանը[13]։ Հազվադեպ դեպքերում կարող են առաջանալ լեզվի վրա կամ լինել բազմօջախային:

Կլինիկական առումով բնածին էպուլիսները սովորաբար հայտնաբերվում են ատամնաբնային ելունի վրա և սովորաբար վարդագույն են, ոտիկավոր, ամուր, ունեն հարթ կամ բլթավոր մակերես, և չափերը տատանվում են մի քանի միլիմետրից մինչև 9 մմ: Դրանք սովորաբար միայնակ են, բազմակի աճեր կան միայն դեպքերի 10%-ում: Ախտորոշումը սովորաբար կատարվում է կլինիկական ախտանիշների հիման վրա[20]:

Հյուսվածաբանական տեսանկյունից բնածին էպուլիսները բարորակ են և ունեն մեզենքիմալ ծագում: Հետազոտելիս հայտնաբերվում են բջիջներ՝ առատ գրանուլյար էոզինոֆիլային և փոքր էքսցենտրիկ միջուկներով: Բջիջների միջև կարելի է հայտնաբերել ֆիբրովասկուլյար ցանց: Այն ունի անսովոր նմանություն գրանուլյար բջջային միոբլաստոմայի հետ և ավելի հաճախ է հանդիպում վերին ծնոտում, քան ստորին ծնոտում[21]:

Բնածին էպուլիսը կարող է ենթարկվել ապաճի, հետևաբար, եթե այն չի խանգարում սնուցմանը և շնչառությանը, չի իրականացվում վիրաբուժական միջամտություն: Հակառակ դեպքում այն հեռացվում է պարզ էքսցիզիայով, և հակված չէ կրկնվելու[20]: Վերջնական ախտորոշումը հաստատվում է բիոպսիայով[22]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  2. 1 2 3 4 5 Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 440–442, 447–448. ISBN 978-0-7216-9003-2.
  3. 1 2 3 4 Cawson RA, Odell EW (2002). Cawson's essentials of oral pathology and oral medicine (7th ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջեր 275–278. ISBN 978-0-443-07106-5.
  4. ↑ [https://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.04.0057:entry=e)pouli/s ἐπουλίς ]. Liddell, Henry George; Scott, Robert; A Greek–English Lexicon at the Perseus Project.
  5. ↑ Newman MG, Takei HH, Klokkevold PR, Carranza FA, eds. (2012). Carranza's clinical periodontology (11th ed.). St. Louis, Mo.: Elsevier/Saunders. էջեր 93. ISBN 978-1-4377-0416-7.
  6. ↑ Cutright, Duane E. (1974-03-01). «The histopathologic findings in 583 cases of epulis fissuratum». Oral Surgery, Oral Medicine, Oral Pathology. 37 (3): 401–411. doi:10.1016/0030-4220(74)90113-3. ISSN 0030-4220. PMID 4591192.
  7. 1 2 Scully, Crispian (1999). Handbook of Oral Disease. London: Martin Dunitz. էջեր 120–121.
  8. 1 2 3 4 Agrawal, Amit Arvind (2015 թ․ սեպտեմբեր). «Gingival enlargements: differential diagnosis and review of literature». World Journal of Clinical Cases. 3 (9): 779–788. doi:10.12998/wjcc.v3.i9.779. PMC 4568527. PMID 26380825.
  9. 1 2 Mitchell, David; Mitchell, Laura (2014 թ․ հուլիս). Oxford Handbook of Clinical Dentistry. Oxford University Press. doi:10.1093/med/9780199679850.001.0001. ISBN 978-0-19-967985-0.
  10. ↑ R Pramod, John (2014). Textbook of Oral Medicine. doi:10.5005/jp/books/12196. ISBN 978-93-5090-850-1.
  11. ↑ Rabinerson, D; Kaplan, B; Dicker, D; Dekel, A (2002 թ․ սեպտեմբեր). «[Epulis during pregnancy]». Harefuah. 141 (9): 824–6, 857, 856. PMID 12362490.
  12. ↑ Slootweg, Pieter. J (2013). Dental pathology: a practical introduction. Springer. էջ 91. ISBN 978-3-642-36713-7.
  13. 1 2 3 4 5 Cawson, RA; Odell, EW (2008). Cawson's essentials of oral pathology and oral medicine (8th ed.). Edinburgh: Churchill Livingstone. ISBN 978-0-7020-4001-6.
  14. ↑ Scully, Crispian (1999). Handbook of Oral Disease. London: Martin Dunitz. էջ 285.
  15. ↑ Azher, U.; Das, U. M. (2009-01-01). «Peripheral ossifying fibroma». Journal of Indian Society of Pedodontics and Preventive Dentistry. 27 (1): 49–51. doi:10.4103/0970-4388.50818. ISSN 0970-4388. PMID 19414975.
  16. ↑ Scully, Crispian (1999). Handbook of Oral Disease. London: Martin Dunitz. էջ 286.
  17. ↑ Scully, Crispian (1999). Handbook of Oral Disease. Martin Dunitz Ltd. էջ 287.
  18. ↑ Leong, R; Seng, GF (May–Jun 1998). «Epulis granulomatosa: extraction sequellae». General Dentistry. 46 (3): 252–5. PMID 9693538.
  19. ↑ Eghbalian, F; Monsef, A (2009 թ․ մարտ). «Congenital epulis in the newborn, review of the literature and a case report». Journal of Pediatric Hematology/Oncology. 31 (3): 198–9. doi:10.1097/mph.0b013e31818ab2f7. PMID 19262247.
  20. 1 2 Küpers, A. Marlijn; Andriessen, Peter; van Kempen, Muriel J. P.; van der Tol, Ignaz G. H.; van der Waal, Isaäc; Baart, Jacques A.; Dumans, Antoine G. (2009 թ․ փետրվար). «Congenital epulis of the jaw: a series of five cases and review of literature». Pediatric Surgery International. 25 (2): 207–210. doi:10.1007/s00383-008-2304-8. hdl:1871/23572. PMID 19082830. S2CID 6828136.
  21. ↑ Bosanquet, David; Roblin, Graham (2009 թ․ նոյեմբեր). «Congenital Epulis: A Case Report and Estimation of Incidence». International Journal of Otolaryngology. 2009 508780. doi:10.1155/2009/508780. PMC 2809329. PMID 20130770.
  22. ↑ Scully, Crispian (1999). Handbook of Oral Disease. London: Martin Dunitz. էջ 280.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպուլիս» հոդվածին։