Էպիդավրոսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիդավրի հնէաբանական հուշարձաններ
Sanctuary of Asklepios at Epidaurus*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1988  (12-րդ նստաշրջան)
Համար 491
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Էպիդավրոսի թատրոն, (հուն․՝ θέατρο της Επιδαύρου) հին հունական ամենալավ պահպանված թատրոնը, որը գործում է և առանձնանում յուրահատուկ ակուստիկայով[1] և արտաքին տեսքով[2]։ Գտնվում է Պելեպոնիսում, Արգոլիդյան ծովախորշից ոչ հեռու համանուն սրբավայրում։ Կառուցել է ճարտարապետ Պոլիկլետոս Կրտսերը, մ․թ․ա․ 4-րդ դարի կեսին։ Պեղումներն իրականացվել են 1888 թվականին։ Ավելի ուշ վերականգնվել են թատրոնի քայքայված մասերը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված է բնական թեք ժայռի վրա։ Տեղերը օղակաձև դիազոմայով բաժանված են երկու մասի։ Ներքևի երեսուներկու շարքից բաղկացած տեղերը շառավղային ուղղություն ունեցող ճանապարհներով բաժանված են 12 սեպաձև հատվածների, իսկ 20 շարքից բաղկացած վերևի տեղերը՝ 22 նույնաձև հատվածների։ Ամենավերջին տեղը գտնվում էր օրքեստրիայից 59 մետր հեռավորության վրա և բարձր էր 22,5 մետրով։

Թեատրոնի և սկենեի միջև գտնվող շրջանաձև օրքեստրան ունի 12 մետր տրամագիծ։ Սկենեն բաղկացած էր երեք սենյակներից։ Հոնիական կիսասյուներով ձևավորված պրոսկենեն, որը երկու կողմերից ուներ ելուստներ՝ 3,5 մետր էր։ Թատրոնի մուտքերը մշակված էին որպես հանդիսավոր դարպասներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History» (անգլերեն). Hellenic Festival. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  2. Philip Ball (2007 թ․ մարտի 23). «Why the Greeks could hear plays from the back row» (անգլերեն). Nature. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  3. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 130 — 319 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիդավրոսի թատրոն» հոդվածին։