Էուրիկու Գասպար Դուտրա
Էուրիկու Գասպար Դուտրա պորտ.՝ Eurico Gaspar Dutra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1883[1][2] |
Ծննդավայր | Կույաբա, Բրազիլիա |
Մահացել է | հունիսի 11, 1974[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Academia Militar das Agulhas Negras? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Carmela Dutra? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Brazil? և minister of war? |
Կուսակցություն | Social Democratic Party (1945)? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էուրիկու Գասպար Դուտրա (պորտ.՝ Eurico Gaspar Dutra, մայիսի 18, 1883[1][2], Կույաբա, Բրազիլիա - հունիսի 11, 1974[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պետական և ռազմական գործիչ, բանակի մարշալ, Բրազիլիայի տասնվեցերորդ նախագահ (1946-1951 թվականներ):
Զինվորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուրիկո Դուտրան ծնվել է 1883 թվականի մայիսի 18-ին Մատո Գրոսո նահանգի մայրաքաղաք Կույաբա քաղաքում։ 17 տարեկանում Դուտրան զորակոչվել է զինվորական ծառայության և ընդունվել ռազմական դպրոց, որն ավարտել է 1910 թվականին լեյտենանտի կոչումով։
Հաջորդ քսան տարիներին Դուտրան անշեղորեն առաջադիմել է իր կարիերայում և մինչև 1930 թվականը զբաղեցրել է բանակի հրամանատարական պաշտոններից մեկը, որի շնորհիվ կարողացել է աջակցություն ցուցաբերել իշխանության եկած Գետուլիո Վարգասին: 1932 թվականին Դուտրան նշանակվում է ռազմական ակադեմիայի ղեկավար, իսկ չորս տարի անց զբաղեցրել է Վարգասի կառավարությունում պատերազմի նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնում Դուտրան արդիականացրել է բանակը և 1941 թվականին ստեղծել է Բրազիլիայի ռազմաօդային ուժերը:
Այն բանից հետո, երբ 1942 թվականին Բրազիլիան պատերազմ է հայտարարել Գերմանիային, Դուտրան, որպես պատերազմի նախարար, գլխավորել է Բրազիլիայի արշավախումբը, որը դաշնակից ուժերի հետ միասին մասնակցել է Իտալիայի ռազմական գործողություններին:
Որպես նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին Դուտրան ակտիվ մասնակցություն է ունեցել հեղաշրջմանը, որը տապալել է Վարգասին։ Դուտրան նախագահի պաշտոնում առաջադրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից[4] և հաղթել դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում։
Դուտրայի կառավարության առաջին առաջնահերթությունը երկրի համար եղել է նոր սահմանադրության մշակումն, որը հրապարակվել է 1946 թվականի սեպտեմբերի 18-ին։ Դրա ընդունմամբ ինը տարվա մեջ առաջին անգամ գումարվել է Կոնգրեսը։ Այս սահմանադրությամբ վերականգնվել է նախագահի ուղղակի ընտրության սկզբունքը, որի լիազորությունների ժամկետը նշանակվել է 5 տարիով։ Բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը օրինականացվել է։ Վարգասի դիկտատուրայի ժամանակ աշխատողների ստացած բազմաթիվ իրավունքներ և արտոնություններ նոր սահմանադրությամբ ամրագրվել են օրենքով:
Դուտրայի նախագահության նշանավոր իրադարձություններից են՝ մոլախաղերի արգելքը և Ռիո դե Ժանեյրոյում հեռուստատեսային հեռարձակման սկիզբը[5]։ Նրա օրոք, 1947 թվականի հոկտեմբերին խզվել են ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները։
Ներքին ոլորտում նախագահ Դուտրան նպաստել է տնտեսական ազատականացմանը և ճանապարհ է բացել օտարերկրյա ձեռնարկությունների համար։ Արտաքին քաղաքականության մեջ նախագահը սառը պատերազմի ժամանակ, անցել է Միացյալ Նահանգների կողմը: Պրամերիկյան դիրքորոշման արդյունքում բրազիլական շուկան լցվել է ԱՄՆ-ից ներմուծումներով, գնաճը բարձրացավ, իսկ ազգային արժույթը՝ Կրուզեյրոն, զգալիորեն արժեզրկվեց։ Արդյունաբերական օլիգարխիան, զգալով իր եկամուտների վտանգը, փորձել է սառեցնել աշխատավարձերը։ Գործադուլների ալիքը տարածվել է ամբողջ երկրում, պետությունը հայտնվել է ճգնաժամի և սոցիալական ապակայունացման մեջ[6]: Դուտրան որպես նախագահ կորցրել է տնտեսական էլիտայի աջակցությունը։ Արդյունքում, 1950 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով Բրազիլիայում կրկին իշխանության է եկել Գետուլիո Վարգասը։
Սրանից հետո մարշալ Դուտրան հեռացել է քաղաքական գործունեությունից[7]։ Մահացել է 1974 թվականի հունիսի 11-ին։ Թաղված է Ռիո դե Ժանեյրոյի Սուրբ Հովհաննես Մկրտչի գերեզմանատանը։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկը (409 կարատ քաշով), որը արդյունահանվել է Բրազիլիայում 1949 թվականին, անվանվել է Դուտրա[8] անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #138514070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «А. Б. Томас. История Латинской Америки». Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2013-04-29-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ «Бразилиада. Все президенты Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին. Վերցված է 2011-05-20-ին.
- ↑ «А. Б. Томас. История Латинской Америки». Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2013-04-29-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ Дутра Эурику Гаспар в Энциклопедическом справочнике «Латинская Америка».
- ↑ Знаменитые алмазы и бриллианты Бразилии. Archive copy Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը dec.ufcg.edu.br. կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուրիկու Գասպար Դուտրա» հոդվածին։ |
|