Էուստոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուստոմա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Ցեղ Էուստոմա (Eustoma)
Salisb., 1806

Էուստոմա (լատին․՝ Eustoma), բոգազգիների ընտանիքի բույս։

Անվանումն առաջացել է հունարեն ευ ( լավ) և στόμα (բերան) արմատներից։ Այս ընտանիքին պատկանող մշակովի բույսերը հաճախ կոչվում են լիզանտուս (լատին․՝ Lisianthus), դա նաև ցեղի հնացած բուսաբանական անվանումն է։ Ամերիկայում էուստոմայի ավանդական անվանումներն են[1]՝ Texas bluebell (Տեխասի զանգակ), prairie gentian (տափաստանային բոգ), tulip gentian և նույնիսկ gentian (բոգ)։

Բույսի արեալն ընդգրկում է ԱՄՆՄեքսիկան, Հարավային Ամերիկան և Կարիբյան ծովի որոշ կղզիներ։

էուստոմաները ունենում են 60 սմ բարձրություն, ծաղիկները կապույտ են՝ տարբեր նրբերանգներով։ Արհեստականորեն աճեցվում են կարմիր, սպիտակ, դեղին և դրանց նրբերանգներով սորտեր։

Առավել տարածված է էուստոմա խոշորածաղիկը, որն աճեցվում է նաև որպես դեկորատիվ սենյակային բույս։ Երբեմն էուստոմա խոշորածաղիկը և Ռասսելի էուստոման միավորվում են նույն տեսակի մեջ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-60 սմ բարձրությամբ խոտաբույս, որն ունի կապտականաչավուն, թեթևակի սուկուլենտ տերևներ, ուղիղ երկար ցողուններին աճող ձագարաձև ծաղիկներ։ Ծաղիկները կարող են ունենալ վարդագույնի, սպիտակի, կապույտի, յասամանագույնի տարբեր երանգներ։ Ավելին, դրանց մի մասը երկգույն է։

Էուստոմայի ծաղիկները միածաղիկ են կամ երկծաղիկ[3]։ Լիզանտուսի կտրված ծաղիկները ծաղկամանում կարող են մնալ երկուսից երեք շաբաթ[4]։

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուստոմայի ծաղիկները դժվարությամբ են աճում և պահանջում են որոշակի խնամք։ Դրանք ունեն մանր սերմեր, որոնք պետք է ցանվեն մակերեսային, այլ ոչ թաղվեն[5], պետք է տնկվեն հումուսոտ հողում և ենթարկվեն արևի ազդեցությանը։ Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ գերխոնավ․ խոնավության ավելցուկը կարող է հանգեցնել սնկային հիվանդությունների զարգացմանը։ Լիզանտուսի ծաղիկները ծաղկում են ամառվա սկզբին, որոշները շարունակում են ծաղկել նաև խոր ամռանը[5]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List-ի տվյալների բազայի տվյալների իր մեջ ներառում է 3 տեսակ[6]

  • Eustoma exaltatum (L.(Կառլ Լիննեյ)) Salisb.՝ Էուստոմա փոքր
  • Eustoma grandiflorum (Raf.) Shinners՝ էուստոմա խոշորածաղիկ
  • Eustoma barkleyi Standl. ex Shinners

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ITIS Standard Report Page: Eustoma
  2. Эустома крупноцветковая, или Лизиантус Рассела
  3. "Lisianthus." Cornell University Department of Horticulture. Cornell University, 2003. Web. 11 Dec. 2012
  4. "Lisianthus" Better Homes and Gardens. Better Homes and Gardens, n.d. Web. 11 Dec. 2012
  5. 5,0 5,1 "Лизиантус". Корнельский университет, факультет садоводства. Корнельский университет, 2003 год. Веб. 11 декабря 2012
  6. «Eustoma» (անգլերեն). The Plant List. Version 1.1. 2013. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EFlo.Ru Էկզոտիկ ծաղիկների մեծ հանրագիտարան
  • Gardenia.RU Ծաղկաբուծություն․ օգուտ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուստոմա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուստոմա» հոդվածին։