Էուջեն Չիրովիցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էուջեն Չիրովիցի
Eugen Ovidiu Chirovici.png
Ծնվել էմայիսի 11, 1964(1964-05-11)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՖեգերաշ, Brașov County, Ռումինիա
Մասնագիտությունտնտեսագետ և լրագրող
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունBucharest Academy of Economic Studies?
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա

էուջեն Օվիդիու Կիրովիչ (ռում.՝ Eugen Ovidiu Chirovici, մայիսի 11, 1964(1964-05-11)[1], Ֆեգերաշ, Brașov County, Ռումինիա), ռումինացի տնտեսագետ, լրագրող և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուջեն Օվիդիու Կիրովիչը ծնվել է 1964 թվականի մայիսի 11-ին, Ռումինիայի Բրաշով գավառի Ֆեգերաշ քաղաքում։ Ունի ռումինական, հունգարական և գերմանական արմատներ։ 1988 թվականին ավարտել է Բուխարեստի տնտեսական գիտությունների ակադեմիան և որոշ ժամանակ աշխատել է որպես տնտեսագետ իր ծննդավայրում։ Հետո աշխատել է որպես լրագրող «Ազգային սուրհանդակ» թերթում, որտեղ զբաղեցրել է ֆինանսական թղթակցի պաշտոնը։ 1990-ականներին աշխատել է նաև այնպիսի ռումինական ռադիոկայաններում, ինչպիսիք են «BBC Romania» և «Radio Free Europe»։ 2000-2002 թվականներին աշխատել է հեռուստատեսությունում (B1TV ալիք)[2]։

2000-ականների սկզբին Կիրովիչը նախ դարձել է Ռումինիայի վարչապետի խորհրդական, այնուհետև Ռումինիայի Ազգային բանկի ղեկավարի խորհրդական։ Գիտությունների պատվավոր դոկտոր է երեք ոլորտներում՝ տնտեսագիտություն, հաղորդակցություն և պատմություն։ Կիրովիչը նաև Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ է (2007 թվականից)[3]։ 2008-2011 թվականներին աշխատել է որպես սյունակագիր (դիտարկիչ) www.bloombiz.ro կայքում։ 2012 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ որդին հաճախել է Քարդիֆի համալսարան։ Այժմ նա իր կնոջ հետ ապրում է Բրյուսելում (Բելգիա)[4], բայց պահպանում է Ռումինիայի քաղաքացիությունը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուջեն Օվիդիու Կիրովիչն իր գրական կարիերան սկսել է 1989 թվականին՝ իր առաջին պատմվածքը հրապարակելով ռումինական «Vatra» ամսագրի էջերում։ Կիրովիչի առաջին վեպը՝ «Կոտորած» («Masacrul»), լույս է տեսել 1991 թվականին և անմիջապես դարձել ռումինական ազգային բեսթսելլեր (100,000 օրինակ)։ Երկրորդ հայտնի գիրքը նրա հայրենիքում դարձել է «Կոմանդո գեներալի համար» վեպը («Comando pentru general»): Կիրովիչն ընդհանուր առմամբ մի շարք վեպեր և գրքեր է գրել ոչ գեղարվեստական գրականության ժանրում, միջազգային մակարդակով իսկական հաջողություն է բերել գրողին նրա ինտելեկտուալ թրիլերը՝ «Հայելիների գիրքը» (The Book of Mirrors»), որը տպագրվել էր անգլերեն լեզվով 2017 թվականի հունվարին։ Վեպը թարգմանվել է աշխարհի 40 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն [5] և ուկրաիներեն[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]