Էուխենիա դե Մոնտիխո կայսրուհու ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուխենիա դե Մոնտիխո կայսրուհու ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԱրտեագա
Երկիր Իսպանիա
ՃարտարապետGabriel-Auguste Ancelet? և Louis-Auguste Couvrechef?[1]
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Օգտագործում5
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Arteaga Վիքիպահեստում

Էուխենիա դե Մոնտիխո կայսրուհու ամրոց (իսպ.՝ Castillo de la Emperatriz Eugenia de Montijo, (բասկ.՝ Eugenia de Montijo enperatrizaren gaztelua), նեոգոթական ոճի ամրոց Իսպանիայի Արտեագա քաղաքում, Բասկերի Երկրում, Բիլբաոյին մոտ։ Ամրոցը համարվում է Բասկերի մշակութային ժառանգության կառոււյց[2]։

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է Ուրդեբե գետաբերանի բերրի մասում, Գեռնիկա պատմական քաղաքից ոչ հեռու։ Ի տարբերություն իսպանական մյուս բերդերի ու ամրոցների, որոնք կառուցվել են պաշտպանական նպատակներով, այս ամրոցը չունի բարձր դիրք, այլ գտնվում է հարթավայրում՝ շրջապատված ծառերով և բուսականությամբ։ Այս առումով այն նմանություններ ունի Ֆոնտենեբլո ամրոցի և այլ ֆրանսիական արքայական նստավայրերի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ ագարակն իր բոլոր շինություններով 8-րդ դարում կառուցել են Ֆորտուն Օրտունեսը և Սանչո Գաուտեգիզը։ Այն բազմիցս ավերվել ու վերակառուցվել է[3]։ Ամրոցը կառուցվել է 15-րդ դարի գրվածքներում հիշատակված աշտարակի հենքի վրա։ 19-րդ դարում այն օգտագործվել է որպես ագարակ։

Աշտարակը պատկանել է Արտեագա ընտանիքին, ովքեր եղել են Մոնտիխո ընտանիքի, հետևաբար Ֆրանսիայի Նապոլեոն III կայսեր կին Էուխենիա դե Մոնտիխոյի ազգականները։

Նոր ամրոց կամ դղյակ կառուցելու որոշումը կայացվել է ի պատասխան 1856 թվականի Բասկերի երկրի վեհաժողովի որոշման` որ Նապոլեոն Էժենը վիսայյա ազգից է[4]։ Նրանք համարեցին, որ նոր ծնված արքայազնը սերում է Արտեագա և Մոնտիխո լորդերի տոհմից, և նա ստացավ Señor դե Լաս Torres de Arteaga կոչումը։

Կայսրուհու խնդրանքով կայսրը ճարտարապետներ ուղարկեց քաղաք՝ նախագծելու նոր կառույց և սկսվեց շինարարությունը[3]։

Ճարտարապետ Լուի Ավգուստ Կուվրոշեղը ձեռնարկել է կառուցման նախագիծը։ Կառուցման համար պատասխանատու է եղել Գաբրիել Ավգուստ Անսլետը[5]։ Նախատեսված էր կառուցել միջնադարյան ամրոց՝ շրջապատված կլոր աշտարակներ ունեցող չորս պատերով։ Անսլետն ամրոցի վերակառուցումը ձեռնարկեց 1859 թվականին։ Ծրագրով նախատեսված էր ներքնահարկում կառուցել խոհանոցներ, սրահ, ճաշասենյակ, առաջին հարկում՝ նախասենյակ, բնակարաններ կայսերական զույգի համար, վերնահարկում՝ սենյակներ սպասավորների համար։ Բոլոր դեկորացիաները նախագծել է Անսլետը, աշխատանքները կատարել են ֆրանսիացի ձեռներեցներ և արհեստավորներ, նկարչներ և դեկորատորներ[6]։ Նախագծվեց նաև զբոսայգի։ Երբ 1873 թվականին նախագիծը մոտենում էր ավարտին, կայսերը մահացավ[3]։

Ըստ 1882 թվականի ճամփորդական ուղեցույցի՝ դղյակը «վերականգնվել է շքեղ ոճով», բայց ավարտին չի հասցվել[7]։

Թագավորական ընտանիքը դղյակում երբեք չի ապրել[8]։ Երբ Էուխենիան գահընկեց արվեց և ցանկացավ հաստատվել Իսպանիայում, նա հյուրընկալվեց Մադրիդում Ալբային և չօգտվեց ամրոցից[փա՞ստ]:

1891 թվականին ամրոց եկած այցելուն դղյակը փակված գտավ, տարածքը՝ կեղտոտ[3]։ Կառույցը վերածվել է շքեղ հյուրանոցի՝ 13 սենկաներով և մեկ սուիտով[9]։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեո-միջնադարյան ամրոցը կառուցվել է ֆրանսիական գոթական ոճով, երբ նորաձև էր համարվում ռոմանտիզմը։ Ամրոցն ունի գոթական կամարներ, կենդանիների պատկերներով ելունդներ, կրկնակի պատուհաններ և ատամնավոր պարիսպներ[2]։ Կենտրոնական աշտարակի հատակը ուղղանկյուն է (17x12 մետր)` կցված ներքին ութանկյուն աշտարակի անկյանը, որը որպես սանդուղք՝ իրար է միացնում տարբեր հարկեր։ Ամրոցը երեսապատված է մոխրագույն մարմարով, կամարաձև պատուհանների շուրջ՝ կարմիր հասպիսով[4]։ Չորս կողմերից յուրաքանչյուրից բարձրանում են 2 գոթական կամարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի չորս պատուհան, յուրաքանչյուր մակարդակում երկուական։ Ամրոցի ճակատային հատվածում զինանշանն է[2]։

Ամրոցն ունի հինգ հարկ, չհաշված նկուղը, որտեղ կա խոհանոց, գինու մառան, ծառայողների սենյակ։ Լայն մարմարե սանդուղքով կարելի է հասնել առաջին հարկ[2]։ Հարկերը պատված են դրվագազարդերով, առաստաղը՝ քանդակներով[4]։ Առաջին երկու հարկերի սենյակներից յուրաքանչյուրն ունի մոխրագույն մարմարից ու կաղնուց պատրաստված գոթական բուխարի։ Երկրորդ հարկը օգտագործվում է որպես կայսերական զույգի ննջասենյակ և ունի երկու պատուհաններով փոքրիկ մատուռ։ Վերևի հարկերը բարձրակարգ ծառայողների համար են նախատեսված։ Էլիպսաձև աստիճանները կառույցի բոլոր հարկերը կապում են իրար[2]։

Աշտարակը շրջապատված է փոքր քառակուսի պարսպով, բարձր պատերով և չորս գլանաձև անկյունային աշտարակներով։ Կառուցված է կոշտ քարով։ Ունի մուտքի միայն մեկ գոթական ոճով ստեղծված դուռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Castillo de la Emperatriz Eugenia de Montijo...». Eusko Jaurlaritza - Gobierno Vasco. 2001 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  • Chambers, William; Chambers, Robert (1879). Chamber's Journal of Popular Literature, Science and Arts. W & R Chambers. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  • Fodor's (2012 թ․ նոյեմբերի 15). Fodor's Spain 2013. Fodor's Travel Publications. ISBN 978-0-307-92946-4. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  • Ford, Richard (1882). A handbook for travellers in spain. էջ 194. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  • Granger, Catherine (2005). L'Empereur et les arts: la liste civile de Napoléon III. Librairie Droz. ISBN 978-2-900791-71-4. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  • Metcalfe, William Musham; Erskine, Ruaraidh (1890). «Summaries of Foreign Reviews: Spain». The Scottish Review. A. Gardner. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  • Sacaze, Julien; Garrigou, Felix; Montgailhard, Marie Louis Desazars de (1891). Revue des Pyrënëes. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.