Էուգեն Սուխոն
Էուգեն Սուխոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1908[1][2][3][…] Pezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 5, 1993[1][2][3][…] (84 տարեկան) Բրատիսլավա, Սլովակիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և մանկավարժ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Կոմենսկու անվան համալսարան |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Էուգեն Սուխոն(սլովակ.՝ Eugen Suchoň, սեպտեմբերի 25, 1908[1][2][3][…], Pezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - օգոստոսի 5, 1993[1][2][3][…], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բրատիսլավայում՝ Ֆ․ Կաֆենդայի և Պրագայում՝ Վ․ Նովակի մոտ։ Դասավանդել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում (1933 թվականից), Սլովակական համալսարանի մանկավարժ, (1948-1954 թթ.), Բրատիսլավայի Բարձրագույն մանկավարժական դպրոցում (1954-1960 թթ.)։ Վաղ շրջանի գործերը («Մյուիտ-բալլադ» դաշնամուրի համար և այլն) գրված են դասական ավանդույթներով։ 1920-1930-ական թվականներին կրել է էքսպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը։ «Մերձկարպատյան երկրի սաղմոս» կանտատում (1938 թ.), «Լեռների մասին» խմբերգում (1942 թ.), «Գեղջկական սիմֆոնիետ»-ում (1957 թ.) օգտվել է ազգային երաժշտական բանահյուսությունից։«Ջրապտույտ» (1949 թ.) ազգային առաջին երաժշտական դրամայի հեղինակն է։ Այլ երկերից են՝ «Մվյատոպլուկ» օպերան (1959 թ.), ջութակի և նվագախմբի «Ֆանտազիա և բուռլեսկ»-ը (1948 թ.), «Մետամորֆոզներ» սիմֆոնիկ սյուիտը (1953 թ.), խմբերգային ցիկլեր, երաժշտություն մանուկների, դրամատիկ, թատրոնի և կինոյի համար։ Կատարել է ժողովրդական երգերի մշակումներ։ ՉՄՄՀ պետական մրցանակներ (1951 թ., 1954 թ., 1959 թ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Сухонь Эуген // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 188)։ ![]() |
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Սլովակիայում ծնվածներ
- Օգոստոսի 5 մահեր
- 1993 մահեր
- Բրատիսլավա քաղաքում մահացածներ
- Պրահայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սլովակ կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Սլովակ մանկավարժներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին