Էոմեր
| Սեռ | արական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Ռոհան | |
| Ազնվական կոչում | king of Rohan | |
| Ծննդյան օր | unknown value | |
| Ծննդավայր | Aldburg | |
| Մահվան օր | unknown value | |
| Հայր | Éomund | |
| Մայր | Théodwyn | |
| Քույր/եղբայր | Éowyn | |
| Ամուսին | Lothíriel | |
| Զավակ | Elfwine | |
| Number of children | 1 | |
| Ընտանիք | House of Eorl | |
| Մայրենի լեզու | Rohirric | |
| Տիրապետում է | Rohirric, Westron | |
| Մասնագիտություն | միապետ, թրավոր | |
| Զբաղեցրած պաշտոն | king of Rohan | |
| Նստավայր | Meduseld | |
| Ապրելավայր | Edoras | |
| Էթնիկ խումբ | Rohirrim | |
| Social classification | ազնվական | |
| Ստեղծել է | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին | |
| Ներկայացված է ստեղծագործության մեջ | Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Appendices of The Lord of the Rings | |
| From narrative universe | Տոլկինի լեգենդարիում | |
| Թշնամի | Սաուրոն | |
| Time index | 3019 Third Age year, 63 Fourth Age year | |
Էոմեր Ջ․ Ռ․ Ռ․ Թոլքինի Միջերկրի հորինված կերպարներից է: Նա հայտնվում է «Մատանիների տիրակալը» վեպում որպես Ռոհանի հեծյալների առաջնորդ, որոնք ծառայում են որպես Ռոհանի բանակի հեծելազոր և կռվում են Մորդորի դեմ:
Էոմեր անունը, որը հին անգլերենում նշանակում է «ձիերով հայտնի», վերցված է «Բոեվուլֆ»-ից։ Այն մի ստեղծագործություն է, որը Թոլքինը մանրակրկիտ ուսումնասիրել էր: Չնայած հին անգլերենի հետ այս ակնհայտ կապին, Թոլքինը հերքում էր, որ Էոմերն ու Ռոհանի հեծյալները ուղղակիորեն ներկայացնում են անգլո-սաքսոններին: Գիտնականները նշում են, որ եթե գրքում պատկերավորումը մնում է երկիմաստ և կարող է համատեղել ինչպես գոթական, այնպես էլ անգլո-սաքսոնական ծագման տարրեր, ապա ֆիլմերը, ինչպիսին է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռապատումը ստիպված են կոնկրետ ընտրություն կատարել: Երբ Էոմերը հայտնվում է Սաթոն Հուի հայտնի սաղավարտը հիշեցնող գլխարկով, նա միանշանակ ընկալվում է որպես անգլո-սաքսոնական կերպար:
Հորինված պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էոմերը Թեոդվինի և Էոմունդի որդին է։ Ծնողների մահից հետո Էոմերը և նրա քույրը՝ Էոուինը, որդեգրվեցին իրենց քեռու՝ Ռոհիրիմների արքա Թեոդենի կողմից։ Նա գլխավորում է Ռոհանի այն ուժերը, որոնք հարձակվում և ոչնչացնում են օրկերին, ովքեր առևանգել էին հոբիթներ Մերի Բրենդիբակին և Փիփին Տուկին։ Հակառակվելով հրամաններին և տպավորված լինելով Արագորնով՝ նա օգնում է Արագորնին, Գիմլիին և Լեգոլասին՝ նրանց ձիեր տրամադրելով և ուղեկցելով դեպի այն վայրը, որտեղ տեղի էր ունեցել հարձակումը[2]։
Էդորաս վերադառնալիս Էոմերը այս հանդիպման մասին հաղորդում է Թեոդենին և բանտարկվում է Թեոդենի չարագործ խորհրդական Գրիմա Որմլեզուի հրամանով։ Արագորնը, Գիմլին և Լեգոլասը Էդորաս են ժամանում կախարդ Գենդալֆի հետ, ով ազատում է թագավորին Գրիմայի կախարդանքից[3]։ Նա մասնակցում է Helm's Deep-ի ճակատամարտին, որտեղ Ռոհանի զորքերը Սարումանի օրկերի և Դանլենդինգների բանակը դուրս են մղում Հորնբուրգի պատերից՝ բավարար ժամանակ շահելով, որպեսզի Գենդալֆը ժամանի Էրկենբրանդի և Ռոհանի Արևմտյան ծոցի իր մարդկանց հետ[4]։
Էոմերը կարևոր դեր է խաղում Պելենորի դաշտերի ճակատամարտում, որը «Թագավորի վերադարձը» ֆիլմի կարևորագույն ճակատամարտն է Մորդորից եկած Մութ Լորդ Սաուրոնի ուժերի դեմ: Հաջող հեծելազորային գրոհից հետո, նա սարսափում է, երբ տեսնում է, որ Թեոդենը մահացու վիրավոր է։ Թեոդենն իր վերջին շնչում նրան նշանակում է Ռոհանի թագավոր։ Էոուինին ռազմադաշտում թվացյալ մահացած տեսնելով, Էոմերը նետվում է թշնամու վրա՝ իր հետ տանելով մնացած ռոհիրիմներին։ Արագորնը անսպասելիորեն ժամանում է Պելարգիրից և միանում է Էոմերի ուժերին՝ իրականացնելով նրա այն կանխատեսումը, որ նրանք կհանդիպեն իրենց թշնամիների միջև։ Նրանք ջախջախում են օրքերին և հաղթում մարտում[5]։
Էոմերն ուղեկցում է Արագորնին դեպի Մորդորի դարպասները՝ Սաուրոնի դեմ վերջին՝ Մորանոնի ճակատամարտի համար[6]։ Սա շեղում է Սաուրոնի ուշադրությունը բավական երկար ժամանակ, որպեսզի համիշխանության մատանին ոչնչացվի Դում լեռան (Mount Doom) մեջ՝ հանգեցնելով նրա անմիջական անկմանը։[7] Թեոդենին հետ են տանում Էդորաս՝ հուղարկավորելու, և Էոմերը պաշտոնապես դառնում է Ռոհանի (The Mark) թագավորը[8]։
Հավելվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մատանիների տիրակալի» հավելվածները ավելացնում են ևս մի քանի մանրամասներ։ Երրորդ դարաշրջանի 3021 թվականին Էոմերն ամուսնանում է Լոթիրիելի հետ, ով Դոլ Ամրոթի արքայազն Իմրահիլի միակ դուստրն էր։ Նա նրանից որդի է ունենում՝ Էլֆվին Գեղեցիկին, ով հորից հետո դառնում է Ռոհանի թագավոր։ Թոլքինի հորինած պատմությունները (fan fiction) հաճախ պատկերում են Լոթիրիելի կյանքի բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ[9]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոմեր անունը, որը հին անգլերենում,, նշանակում է «ձիերով հայտնի», հանդիպում է «Բոեվուլֆի» 1959-րդ տողում՝ որպես Մերսիայի Օֆֆա թագավորից սերված արքայի անուն։ Թոլքինը մանրակրկիտ ուսումնասիրել է «Բեովուլֆը» և դրանից նյութեր քաղել «Մատանիների տիրակալը» գրելիս[10]։
Քննադատ Փոլ Քոչերը նշում է, որ Ռոհանի հարթավայրերում Արագորնի հետ առաջին հանդիպման ժամանակ Էոմերը առաջնորդվում է ավելի շատ անձնական համակրանքով, քան պարզապես Ռոհանի պետական շահերով։ Իրականում, նա վտանգում է և՛ իր պաշտոնը, և՛ կյանքը՝ օգնելով Արագորնին՝ հակառակ տրված հրամանների[11]։
Թոլքինի կյանքը և ստեղծագործությունները ուսումնասիրող Թոմ Շիփին հակադրում է Էոմերի վարքագիծը Գոնդորի կառավարիչ-փոխանորդի որդու՝ Ֆարամիրի վարքագծին։ Ըստ նրա՝ Ֆարամիրը քաղաքավարի է, կրթված և քաղաքակիրթ, մինչդեռ Էոմերը «անզուսպ կերպով կռվարար է[12]։ Երկու դեպքում էլ սա արտացոլում է նրանց ազգերի բնավորությունը. Գոնդորը նման է Հռոմին։ Նա նրբանկատ է և հաշվենկատ։ Ռոհանը պարզ, բայց եռանդուն անգլոսաքսոնական հասարակություն է[12]։ Նրա կարծիքով՝ Ռոհանը ամեն ինչով նման է անգլոսաքսոնական հասարակությանը, բացառությամբ մի բանի՝ անգլոսաքսոնները չէին սիրում ձիով կռվել[13]։
Շիփին այնուհետև գրում է, որ Պելենորյան դաշտերի ճակատամարտի վճռորոշ պահին՝ Ռոհանի հեծյալների վճռական գրոհի ժամանակ, առանձնահատուկ նշանակություն ունի «պանաշը» (panache): Նա բացատրում է, որ սա նշանակում է և՛ Էոմերի սաղավարտի սպիտակ ձիապոչ, որն ալեկոծվում էր նրա սրընթաց վազքից, և՛ հանկարծակի հարձակման առավելություն՝ հանկարծակի հարձակման առաքինությունը, դիմադրությունը վերացնող արագությունը[14]։ Շիփին նշում է, որ սա թույլ է տալիս Թոլքինին ներկայացնել Ռոհանին և՛ որպես անգլիացի՝ հիմնվելով նրանց հին անգլերեն և «eored» (հեծելազորային զորք) նման բառերի վրա, և՛ որպես օտարերկրացի՝ ցույց տալու համար, թե ինչպես է երկիրը ձևավորում մարդկանց[14]։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռալֆ Բակշիի 1978 թվականի «Մատանիների տիրակալը» անիմացիոն ադապտացիայի մեջ Էոմերը չունի խոսքեր և ամբողջությամբ ներկայացված չէ[15]։
Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի եռագրության մեջ Էոմերի դերը խաղացել է նորզելանդացի դերասան Կարլ Ուրբանը[16]։
Թոլքինի կյանք ու ստեղծագործություններն ուսումնասիրող Մայքլ Դրաուտը նշում է, որ Ջեքսոնի ֆիլմում Էոմերի սաղավարտի տարբերակը պարզ կերպով հիմնված է Սաթոն Հուի սաղավարտի վրա, որը համարվում է անգլոսաքսոնական մշակույթի ամենախորհրդանշական պատկերը:[17] Նա նշում է, որ Թոլքինը հերքել էր Ռոհանի հեծյալների իրականում անգլոսաքսոններ լինելը, չնայած նրան, որ նրանք խոսում էին այդ լեզվի մերսիական բարբառով։ Դրաուտը նշում է, որ գրքում կարող է երկիմաստություն լինել տեսողական պատկերների վերաբերյալ, և որ դրանք միշտ մասամբ ընթերցողի երևակայության մեջ են, բայց ֆիլմը անխուսափելիորեն նվազեցնում է այդ օգտակար երկիմաստությունը։ Էոմերի ձիապոչից պատրաստված սաղավարտի զարդը և հեծյալների բաց դեղին մազերը ավելի շուտ «մայրցամաքային գոթական» տպավորություն են թողնում, քան անգլո-սաքսոնական, բայց ֆիլմը վերացնում է այդ երկիմաստությունը: Դրաուտը հետագայում հակադրում է Ջեքսոնի կողմից Էոմերի նրբակերտ սաղավարտով ներկայացումը խոշոր պլանով(«Երկու ամրոց» ֆիլմի 11-րդ տեսարանը), Արևելցի (Easterling) այն զինվորի հետագա տեսարանի հետ, ում սաղավարտը ծածկում է դեմքը: Դրաուտը գրում է, որ սա կրում է քողարկման և օրիենտալիզմի ակնարկ, մինչդեռ Էոմերի դեմքը կարելի է տեսնել նրա սաղավարտի միջով, ինչը նրան ավելի բաց և պակաս սպառնալից է դարձնում[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Drout, Michael D. C. (2011). «The Rohirrim, the Anglo-Saxons and Appendix F». In Bogstad, Janice M.; Kaveny, Philip E. (eds.). Picturing Tolkien. McFarland. էջեր 248–263. ISBN 978-0786446360.
- ↑ The Two Towers, book 3, ch. 2 "The Riders of Rohan"
- ↑ The Two Towers, book 3, ch. 6 "The King of the Golden Hall"
- ↑ The Two Towers, book 3, ch. 7 "Helm's Deep"
- ↑ The Return of the King, book 5, ch. 6 "The Battle of the Pelennor Fields"
- ↑ The Return of the King, book 5, ch. 10 "The Black Gate Opens"
- ↑ The Return of the King, book 6, ch. 3 "Mount Doom"
- ↑ The Return of the King, book 6, ch. 6 "Many Partings"
- ↑ Viars, Karen; Coker, Cait (2015). «Constructing Lothiriel: Rewriting and Rescuing the Women of Middle-Earth from the Margins». Mythlore. 33 (2): 35–48.
- ↑ Kennedy, Michael (2001). «Tolkien and Beowulf — Warriors of Middle-Earth». Tilkal. The Australian smial of the Tolkien Society (1). Արխիվացված է օրիգինալից 2009-09-12-ին.
- ↑ Kocher, Paul (1974) [1972]. Master of Middle-earth: The Achievement of J.R.R. Tolkien. Penguin Books. էջ 134. ISBN 0140038779.
- 1 2 Shippey, Tom (2005) [1982]. The Road to Middle-Earth (Third ed.). Grafton (HarperCollins). էջեր 146–149. ISBN 978-0261102750.
- ↑ Shippey, Tom (2005) [1982]. The Road to Middle-Earth (Third ed.). Grafton (HarperCollins). էջեր 139–141. ISBN 978-0261102750.
- 1 2 Shippey, Tom (2005) [1982]. The Road to Middle-Earth (Third ed.). Grafton (HarperCollins). էջեր 142–145. ISBN 978-0261102750.
- ↑ Gilkeson, Austin (2018 թ․ նոյեմբերի 20). «Ralph Bakshi's Animated The Lord of the Rings Shows the True Perils of Power». Tor.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Tilly, Chris (2012 թ․ մայիսի 2). «Karl Urban Q&A». IGN. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
- 1 2 Drout, Michael D. C. (2011). «The Rohirrim, the Anglo-Saxons and Appendix F». In Bogstad, Janice M.; Kaveny, Philip E. (eds.). Picturing Tolkien. McFarland. էջեր 248–263. ISBN 978-0786446360.