Էն Կերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էն Կերեն
Kerenann.jpg
Բնօրինակ անունհոլ.՝ Keren Ann Zeidel
Ի ծնե անունեբրայերեն՝ קרן אן זיידל և հոլ.՝ Keren Ann Zeidel
Նաև հայտնի է որպեսKeren Ann
Ծնվել էմարտի 10, 1974(1974-03-10)[1][2] (47 տարեկան)
Caesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել կամ Իսրայել
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել և Flag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն և վոկալ[3]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, հնչյունային օպերատոր, կիթառահար, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր, դերասանուհի և Երաժիշտ
Գործիքներկիթառ[3], վոկալ[3] և Շրթնահարմոն[3]
ԼեյբլCapitol Records և ԷՄԻ
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշանի սպա և «Վաստակի համար» շքանշանի ասպետ
Կայքkerenann.com
Keren Ann Վիքիպահեստում

Էն Կերեն (եբրայերեն՝ קרן אן זיידל‎, մարտի 10, 1974(1974-03-10)[1][2], Caesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել և Իսրայել), հեղինակ-կատարող, Փարիզում, Նյու Յորքում և Իսրայելում ապրող։ Նվագում է կիթառ, դաշնամուր, կլառնետ, ղեկավարում է երգչախումբ և կատարում է երաժշտական վերադաշնակումներ։ Երգչուհու ծնողները՝ հայրը ռուսաստանաբնակ հրեա է, մայրը այսպես կոչված ինդո է, այսինքն ծնվել է ճավա-հոլանդական ամուսնությունից։ Նա ապրել է Իսրայելում և Նիդերլանդներում մինչև 11 տարեկան, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։ Նա պահպանում է իր հոլանդաիսրայելական քաղաքացիությունը։

Մեներգչի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին նա սկսում է մեներգչի իր կարիերան La Biographie de Luka Philipsen (Լուկի Ֆիլիպսենի կենսագրություն) ալբոմի թողարկումով, որի երաժշտական պրոդյուսերներն էին Լեոնել Գաիլարդինը և Բենջամեն Բյոլեն, որը նաև եղել է նրա երկրորդ ալբոմի՝ La Disparition (Անհայտացում) (փոխարենը երգչուհին օգնում է նրան ձայնագրել իր դեբյուտային՝ Rose Kennedy, ալբոմը)։ Միասին նրանք գրեցին մի քանի երգ «Հենրի Սալվադոր» ալբոմի համար, ավելի շատ վաճառվող Chambre avec Vue ալբոմը, որի մեջ ընգրկված էր «Jardin d’Hiver» հիթը։ Նրա երրորդ ալբոմը՝ Not Going Anywhere (Ոչ մի տեղ չեմ գնում), թողարկվել է 2003 թվականին, բայց ամերիկյան հիթ-շքերթներում առաջխաղացումը եղավ հաջորդ ալբոմի՝ Nolita (2004), թողարկումից հետո։ Նյու Յորքում և Փարիզում ձայնագրված ալբոմը կոչվել է Մանհեթեն թաղամասի անունով, ալբոմի երգերը կիսով չափ կատարվել են անգլերեն, կիսով չափ՝ ֆրանսերեն։ Lady & Bird՝ Բարդի Յոհանսոնի հետ համատեղ արված աշխատանք, ով Իսլանդական Bang Gang խմբի մասնակից է։ The Isis Project հայեցակարգային ալբոմ, որը գրվել է Գայ Չեմբերսի հետ միասին և կատարվել է Սոֆի Հանթերի կողմից։ Էն Կերենի հինգերորդ սոլո ալբոմը կոչվել է իր անունով՝ Keren Ann, թողարկվել է 2007 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Biographie de Luka Philipsen (2000)
  • La Disparition (ալբոմ) (2002)
  • Not Going Anywhere (2003)
  • Lady & Bird (Keren Ann և B. Johannsson, 2003)
  • Nolita (ալբոմ) (2004)
  • 101 (ալբոմ Էն Կերեն) (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]