Էնցիկլիկա
Էնցիկլիկան ի սկզբանե Հռոմեական եկեղեցու շրջաբերական նամակ էր, որն ուղարկվում էր որոշակի տարածքի բոլոր եկեղեցիներին։ Այդ ժամանակ այս բառը կարող էր օգտագործվել ցանկացած եպիսկոպոսի կողմից ուղարկված նամակների համար։ Տերմինը ծագել է հունարեն ἐγκύκλιος բառից («շրջանաձև» կամ «շրջանի մեջ»), որը լատինացվել է որպես encyclius լատիներենում, իսկ հետագայում ձևափոխվել է հին լատիներեն encyclios -ի։[1] Հայերենում փոխառություն է ռուսերեն энциклика բառից։[2]
Ներկայումս այս տերմինը հիմնականում ասոցացվում է Հռոմի պապի էնցիկլիկաների հետ, որոնք տարբեր թեմաների վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու ուղերձներն են։ Տերմինը կարող է նաև օգտագործվել անգլիկանների և տարբեր ուղղափառ եկեղեցիների կողմից։
Կաթոլիկական գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև «էնցիկլիկա» տերմինը ի սկզբանե նշանակել է շրջանառվող կամ շրջաբերական նամակ, այն ավելի նեղ իմաստ է ստացել կաթոլիկ եկեղեցու համատեքստում: 1740 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ի կողմից գրված Ubi primum վերնագրով նամակը լայնորեն համարվում է առաջին էնցիկլիկան: Այժմ այս տերմինը գրեթե միշտ օգտագործվում է Հռոմի պապի կողմից հրապարակված նամակների համար:[3]
Ժամանակակից կաթոլիկ եկեղեցում պապական էնցիկլիկան փաստաթղթի հատուկ տեսակ է՝ կաթոլիկ վարդապետության վերաբերյալ հովվական նամակ, որն ուղարկվում է Հռոմի պապի կողմից և սովորաբար ուղղված է լինում Սուրբ Աթոռի հետ հաղորդակցության մեջ գտնվող պատրիարքներին, արքեպիսկոպոսներին և եպիսկոպոսներին: Ուղերձի ձևը և լսարանը կարող են լայնորեն տարբերվել, ուղերձը կարող է ուղղվել որոշակի տարածքի եպիսկոպոսություններին կամ ավելի լայն լսարանի:[3] Պապական էնցիկլիկաները իրենց առավել անձնական բնույթի պատճառով սովորաբար ունենում են պապական հակիրճ տեղեկագրի ձև՝ ի տարբերություն պաշտոնական պապական բուլլերի:
Պապական գործածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կաթոլիկ եկեղեցու սոցիալական ուսմունքի մաս՝ վերջին հարյուրամյակի ընթացքում Հռոմի պապերը հրատարակել են առնվազն 19 էնցիկլիկաներ: Հռոմի Պապ Լևոն XIII-ը հրապարակել է Rerum novarum (1891) էներցիկլիկան՝ սոցիալական խնդիրների և աշխատավորների իրավունքների մաին։ Դրան հաջորդել են Պիոս XI-ի Quadragesimo anno (1931) և Հովհաննես Պողոս II-ի Centesimus annus (1991) էնցիկլիկաները: Հռոմի Պապ Պիոս XII-ը թողարկել է տասը էնցիկլիկաներ՝ մեծ մասը 1945 թվականից հետո։ Դրանցից երեքը (Datis nuperrime, Laetamur admodum և Luctuosissimi eventus) առարկում էին խորհրդային միության ներխուժումը Հունգարիա: Հռոմի պապ Պողոս VI-ը հրապարակել է Humanae Vitae էնցիկլիկան՝ ծնելիության վերահսկման և էֆթանազիայի թեմաներով:
21-րդ դարում՝ 2026 թվականի մայիսին, Հռոմի պապ Լևոն XIV-ը հրապարակեց Magnifica Humanitas էնցիկլիկական նամակը՝ արհեստական բանականության դարաշրջանում մարդկության պաշտպանության վերաբերյալ:[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rice, Doyle (2015 թ․ հունիսի 16). «The papal encyclical: What is an 'encyclical'?». USA Today.
- ↑ Հայրապետյան, Աշոտ (2011). Օտար բառերի բառարան. Երևան: «Նաիրի» հրատարակչություն. էջեր 190–191.
- 1 2 «Encyclical». Encyclopedia Britannica.
- ↑ «Encyclical Letter of His Holiness Leo XIV Magnifica Humanitas (15 May 2026)». www.vatican.va (անգլերեն). Վերցված է 2026-05-26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապական էնցիկլիկաները GCatholic -ում
- www.papalencyclicals.net, որը պարունակում է վերջին դարերի էնցիկլիկաների մեծ մասի տեքստերը