Էնտեկավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Էնտեկավիր
Entecavir structure.svg
Entecavir ball-and-stick model.png
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Պերօրալ
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն(≥70)[1]
ՆյութափոխանակությունՇատ փոքր
Կիսատրոհման պարբերություն128–149 ժամ
ԴուրսբերումԵրիկամներով 62–73%
Նույնացուցիչներ
CAS համար142217-69-4
PubChem CID153941
DrugBankDB00442
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.111.234 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված277.279 գ/մոլ

Էնտեկավիր (ETV), հակավիրուսային դեղորայք, օգտագործվում է հեպատիտ B-ի (HBV) բուժման համար, որը վաճառվում է Բարակլուդ անվան տակ[2]։ Հեպատիտ B և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց դեպքում պետք է օգտագործվի նաև հակառետրովիրուսային դեղորայք[2]։ Էնտեկավիրը օգտագործվում է պերօրալ՝ դեղահաբի կամ լուծույթի ձևով[2]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են գլխացավը, սրտխառնոցը, արյան շաքարի բարձր քանակը, երիկամների թուլացած ֆունկցիան[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են հեպատոմեգալիան (լյարդի մեծացումը), արյան մեջ կաթնաթթվի բարձր քանակը (լակտատային ացիդոզ) և լյարդի բորբոքումը դեղորայքի դադարեցման դեպքում[2]։ Հղիության ժամանակ ախտորոշումը ընդհանուր առմամբ անվտանգ է, բայց դեռ լավ չի ուսումնասիրվել[3]։ Էնտեկավիրը նուկլեոզիդային հետադարձ տրանսկրիպտազաների ընտանիքին է պատկանում[2][4]։ Այն պաշարում է հետադարձ տրանսկրիպտազան և չի թողնում հեպատիտ B-ի վիրուսին բազմանալ[2]։

Էնտեկավիրը բժշկական կիրառման համար թույլ է տրվել 2005 թվականին[2]։ Այն ԱՀԿ դեղերի ցանկում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկն է[5]։ ԱՄՆ-ում 2015 թվականի տվյալներով այն հասանելի չէ որպես ջեներիկ դեղամիջոց[6]։ ԱՄՆ-ում 2016 թվականի տվյալներով բուժումը արժեցել է 392$ մեկ ամսվա օգտագործման համար[7]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտեկավիրը օգտագործում են քրոնիկ հեպատիտ B ինֆեկցիան բուժելու համար մեծահասակների, 2 տարեկան և ավելի մեծ երեխաների դեպքում, որոնց մոտ առկա է վիրուսների ակտիվ կրկնապատկում և ակտիվ ընթացք՝ լյարդի ֆերմենտների մակարդակի բարձրացումով[1]։ Այն նաև օգտագործվում է հեպատիտ B վարակը կանխարգելելու համար լյարդի փոխպատվաստումից հետո[8]։ Էնտեկավիրը ունի թույլ ակտիվություն ՁԻԱՀ-ի դեմ, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե չկա ՁԻԱՀ-ՀԲՎ ինֆեկցիա և չի օգտագործվում ՁԻԱՀ ճնշող դեղորայք[9], քանզի կարող է լինել կայունություն լամիվուդինի և էմտրիցիտաբինի դեմ ՁԻԱՀ-ի դեպքում[10]։

Էնտեկավիրի արդյունավետությունը հետազոտվել է բազմաթիվ ռանդոմիզացված, կրկնակի կույր, բազմակենտրոն հետազոտությունների ժամանակ։ Պերօրալ էնտեկավիրը հիմնականում արդյունավետ է և լավ է տարվում հիվանդի կողմից[11]։

Հղիություն և կաթնատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում այս դեղի համար տրված է հղիության C կատեգորիան և ներկայումս չկան հղիների մոտ հստակ ուսումնասիրություններ[12]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտեկավիր ունեցող մարդկանց մոտ կողմնակի ազդեցությունները բացակայում են կամ շատ մեղմ են լինում[13]։ Ամենահաճախ դիտվող կողմնակի ազդեցություններից են գլխացավը, հոգնածությունը, գլխապտույտը և սրտխառնոցը[1]։ Քիչ հանդիպող կողմնակի ազդեցություններից են անքնությունը և ստամոքսաղիքային ախտանիշները, օրինակ՝ գրգռված ստամոքս, փորլուծություն, փսխում[14]։

Լուրջ կողմնակի ազդեցություններից են կաթնաթթվային ացիդոզը, լյարդային խնդիրները, լյարդի մեծացումը և լյարդի ճարպակալումը[15]։

Լաբորատոր ցուցանիշները կարող են ցույց տալ ալանինամինատրանսֆերազայի մակարդակի բարձրացում (ԱԼԱՏ), արյունամիզություն, գլյուկոզուրիա և լիպազայի մակարդակի բարձրացում[16]։ Խորհուրդ է տրվում լյարդային ֆունկցիայի և արյան ցուցանիշների պարբերաբար հետազոտում[1]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտեկավիրը նուկլեոզիդային անալոգ է[17], իսկ ավելի կոնկրետ դեօքսիգուանոզինի անալոգ է, որը պատկանում է կարբոցիկլից նուկլեոզիդներին և պաշարում է հետադարձ տրանսկրիպցիան, ԴՆԹ կրկնապատկումը և տրանսկրիպցիան վիրուսի ռեպլիկացիայի ժամանակ։ Այլ նուկլեոզիդային և նուկլեոտիդային անալեգներից են լամիվուդինը, տելբիվուդինը, ադեֆովիր դիպիվոքսիլը և տենոֆովիրը։

Էնտեկավիրը իջեցնում արյան մեջ ՀԲՎ քանակ՝ իջեցնելով դրա բացմացման և այլ բջիջներ ախտահարելու ունակությունը[18]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտեկավիրը կիրառվում է պերօրալ եղանակով որպես դեղահաբ կամ լուծույթ։ Դեղաչափը որոշվում է կախված մարդու քաշից[15]։ Լուծույթը խորհուրդ է տրվում երեխաների կիրառության համար, որոնք 2 տարեկանիծ մեծ են և կշռում են մինչև 30 kg։ Էնտեկավիրը օգտագործում են դատարկ ստամոքսի դեպքում, կամ ուտելուց 2 ժամ առաջ, հետո՝ սովորաբար ամեն օր նույն ժամին։ Այս չի օգտագործվում 2 տարեկանից փոքր երեխաների դեպքում։ Դեղաչափը պետք է վերահսկվի երիկամի ֆունկցիաների խանգարման դեպքում[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992: SQ-34676 Squibb-ում որպես հակահերպեսային վիրուսային ծրագրի մաս[19]։
  • 1997: BMS 200475, որը ստեղծվել է BMS դեղաբանական հետազոտման կենտրոնում որպես հակավիրուսային նուկլեոզիդային անալոգ, ցուցաբերում է ակտիվություն HBV, HSV-1, HCMV, VZV վիրուսների դեպ և աննշան ակտիվություն ՄԻԱՎ-ի դեմ[20]։
  • ՀԲՎ դեմ ակտիվությունը մղեց հետազոտությունները BMS 200475-ին, նրա հիմնական անալոգներին և ՀԲՎ-ի դեմ նրա էնանթիոմերներին[20]։
  • Այլ դեղորայքների համեմատ այն ավելի արդյունավետ միջոց է ՀԲՎ դեմ, ի շնորհիվ նրա, որ այն գուանինային է[21]։
  • 1998: Հեպադնավիրիդային պոլիմերազների արգելակումը հետազոտվել է in vitro[22]։
  • Նյութափոխանակության հետազոտությունները ցույց տվեցին ավելի արդյունավետ ֆոսֆորիլացում մինչև եռֆոսֆատի ակտիվ ձև[23]։
  • Կենդանիների 3-ամյա բուժումը տվեց դրական արդյունքներ[24]։
  • LVD ռեզիստենտ ՀԲՎ in vitro ռեպլիկացիայի արդյունավետություն [25]
  • Հիանալի ակտիվություն, համեմատած LVD-ի հետ և HBeAg+ և HBeAg− հիվանդների դեպքում[26][27]
  • CHB հիվանդների մոտ LVD ակտիվություն[28]
  • Էնտեկավիրը հաստատվել է ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողության կողմից 2005 թվականի մարտին։

Պատենտային տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիստոլ-Մայերս Սքուիբը օրիգինալ պատենտավորողն է Բարակլուդի, որը էնտեկավիրի վաճառքային անունն է ԱՄՆ-ում և Կանադայում։ Բարակլուդի համար դեղի պատենտի ժամկետը մինչև 2015 թվականն էր[29][30]։ 2014 թվականի Օգոստոսի 26-ին Teva Pharmaceuticals USA ստացավ ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողության թույլտվությունը Բարակլուդի 0.5 մգ և 1 մգ դեղահաբերի համար[31]։ Hetero Labs-ը ստացավ նման թույլտվություն 2015 թվականի Օգոստոսի 21-ին[32] և Aurobindo Pharma-ն 2015 թվականի Օգոստոսի 26-ին[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Baraclude (entecavir) Tablets for Oral Use & Oral Solution. U.S. Full Prescribing Information. Archived 2014-02-22 at the Wayback Machine." Bristol-Myers Squibb Company, 2005. Revised December 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Entecavir»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2016 
  3. «Entecavir (Baraclude) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 7, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016 
  4. Shetty Kirti, Wu George Y. (2009)։ Chronic Viral Hepatitis: Diagnosis and Therapeutics (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 34։ ISBN 9781597455657 
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  6. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 76։ ISBN 9781284057560 
  7. «NADAC as of 2016-11-30 | Data.Medicaid.gov»։ Centers for Medicare and Medicaid Services։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016 
  8. Fung J, Cheung C, Chan SC (2011)։ «Entecavir Monotherapy is Effective in Suppressing Hepatitis B Virus After Liver Transplantation»։ Gastroenterology 141 (4): 1212–9։ PMID 21762659։ doi:10.1053/j.gastro.2011.06.083 
  9. «Guidelines for the use of antiretroviral agents in HIV-1-infected adults and adolescents»։ Panel on Antiretroviral Guidelines for Adults and Adolescents։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 1, 2016-ին։ Վերցված է մարտի 15, 2015 
  10. McMahon Moira (հունիսի 21, 2007)։ «The Anti-Hepatitis B Drug Entecavir Inhibits HIV-1 Replication and Can Select HIV-1 Variants Resistant to Antiretroviral Drugs»։ N Engl J Med 356 (25): 2614–2621։ PMC 3069686։ PMID 17582071։ doi:10.1056/NEJMoa067710 
  11. Scott LJ, Keating GM (2009)։ «Entecavir»։ Drugs 69 (8): 1003–1033։ PMID 19496629։ doi:10.2165/00003495-200969080-00005։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2019-05-11 
  12. «Entecavir (Baraclude) Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-07 
  13. «Entecavir: Indications, Side Effects, Warnings - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-10 
  14. «Entecavir Side Effects in Detail - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-10-ին։ Վերցված է 2016-11-10 
  15. 15,0 15,1 15,2 «DailyMed - BARACLUDE- entecavir tablet, film coated BARACLUDE- entecavir solution»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-11-08-ին։ Վերցված է 2016-11-09 
  16. «DailyMed - BARACLUDE- entecavir tablet, film coated BARACLUDE- entecavir solution»։ dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է 2016-11-10 
  17. «Entecavir: a new nucleoside analog for the treatment of chronic hepatitis B infection»։ Pharmacotherapy 26 (12): 1745–57։ December 2006։ PMID 17125436։ doi:10.1592/phco.26.12.1745 
  18. «Entecavir: Indications, Side Effects, Warnings - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2016-11-07 
  19. Slusarchyk, W. A., A. K. Field, J. A. Greytok, P. Taunk, A. V. Tooumari, M. G. Young, and R. Zahler. 4-Hydroxy-3-(hydroxymethyl), 2-methylcyclopentyl purines and pyrimidines, a novel class of anti-herpesvirus agents. Abstract from the Fifth International Conference on Antiviral Research. Antivir Res 1992.17(Suppl. 1):98
  20. 20,0 20,1 Bisacchi G. S., Chao S. T., Bachard C., Daris J. P., Innaimo S. F., Jacobs J. A., Kocy O., Lapointe P., Martel A., Merchant Z., Slusarchyk W. A., Sundeen J. E., Young M. G., Colonno R., Zahler R. (1997)։ «BMS-200475, a novel carbocyclic 29-deoxyguanosine analog with potent and selective antihepatitis B virus activity in vitro»։ Bioorg. Med. Chem. Lett. 7 (2): 127–132։ doi:10.1016/s0960-894x(96)00594-x 
  21. Innaimo S F, Seifer M, Bisacchi G S, Standring D N, Zahler R, Colonno R J (1997)։ «Identification of BMS-200475 as a Potent and Selective Inhibitor of Hepatitis B Virus. Antimicrob»։ Agents Chemother 41 (7): 1444–1448։ PMID 9210663։ doi:10.1128/AAC.41.7.1444 
  22. Seifer M., Hamatake R. K., Colonno R. J., Standring D. N. (1998)։ «In vitro inhibition of hepadnavirus polymerases by the triphosphates of BMS-200475 and lobucavir. Antimicrob»։ Agents Chemother 42 (12): 3200–3208։ doi:10.1128/AAC.42.12.3200 
  23. Yamanaka G., Wilson T., Innaimo S., Bisacchi G. S., Egli P., Rinehart J. K., Zahler R., Colonno R. J. (1999)։ «Metabolic studies on BMS-200475, a new antiviral compound active against hepatitis B virus. Antimicrob»։ Agents Chemother 43: 190–193։ doi:10.1128/AAC.43.1.190 
  24. Colonno R. J., Genovesi E. V., Medina I., Lamb L., Durham S. K., Huang M. L., Corey L., Littlejohn M., Locarnini S., Tennant B. C., Rose B., Clark J. M. (2001)։ «Long-term entecavir treatment results in sustained antiviral efficacy and prolonged life span in the woodchuck model of chronic hepatitis infection»։ J. Infect. Dis. 184 (10): 1236–1245։ PMID 11679911։ doi:10.1086/324003 
  25. Levine S., Hernandez D., Yamanaka G., Zhang S., Rose R., Weinheimer S., Colonno R. J. (2002)։ «Efficacies of entecavir against lamivudine-resistant hepatitis B virus replication and recombinant polymerases in vitro. Antimicrob»։ Agents Chemother 46 (8): 2525–2532։ PMC 127388։ PMID 12121928։ doi:10.1128/aac.46.8.2525-2532.2002 
  26. Chang T. T. (2006)։ «A comparison of entecavir and lamivudine for HBeAg-positive chronic hepatitis B.»։ N. Engl. J. Med. 354 (10): 1001–1010։ PMID 16525137։ doi:10.1056/nejmoa051285 
  27. «Entecavir versus Lamivudine for Patients with HBeAg-Negative Chronic Hepatitis B»։ The New England Journal of Medicine 354 (10): 1011–20։ մարտի 9, 2006։ PMID 16525138։ doi:10.1056/NEJMoa051287 
  28. Sherman M., Yurdaydin C., Sollano J., Silva M., Liaw Y. F., Cianciara J., Boron-Kaczmarska A., Martin P., Goodman Z., Colonno R. J., Cross A., Denisky G., Kreter B., Hindes R. (2006)։ «Entecavir for the treatment of lamivudine-refractory, HBeAg-positive chronic hepatitis B.»։ Gastroenterology 130 (7): 2039–2049։ PMID 16762627։ doi:10.1053/j.gastro.2006.04.007 
  29. «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29 
  30. «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ Orange Book։ Patent and Exclusivity for: N021798։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 15, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2016 
  31. «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "202122."։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2015-ին։ Վերցված է 2015-08-29 
  32. «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "205740."։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29 
  33. «Orange Book: Approved Drug Products with Therapeutic Equivalence Evaluations»։ www.accessdata.fda.gov։ Search results from the "OB_Rx" table for query on "206217."։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2015-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]