Էնջլ Դե Կորա
Էնջլ Դե Կորա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1871[1] |
Ծննդավայր | Thurston, Թերստոն շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 6, 1919 (47 տարեկան) |
Մահվան վայր | Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ho-Chunk? |
Կրթություն | Սմիթ Քոլեջ և Դրեքսելի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Angel De Cora Վիքիպահեստում |
Էնջլ Դե Կորա Դից (մայիսի 3, 1871[1], Thurston, Թերստոն շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 6, 1919, Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ) վիննեբագո ցեղի նկարչուհի էր, նկարազարդող, բնիկ ամերիկացիների իրավունքների պաշտպան և Կարլայլի հնդկական դպրոցի ուսուցիչ: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը նա հայտնի բնիկ ամերիկացի նկարիչ էր[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնջլ Դե Կորան, որը հայտնի է նաև որպես Էնջլ Դեկորա[3], կամ Հինուկ-Մահիվի-Կալինկան (փափուկ ամպ, որը սավառնում է տեղում) ծնվել է 1871 թվականի մայիսի 3-ին Նեբրասկա նահանգի Դակոտա շրջանի (այժմ ՝ Թերսթոն) Ուինեբագո ռեզերվացիայում։ Նա Դեյվիդ Թոլ Դեկորայի դուստրն էր, որը ծագումով Վինեբագո ցեղից էր և ֆրանսիական արմատներ ուներ, նաև Փոքր Դեկորայի՝ ժառանգական առաջնորդի որդին էր։ Էնջլը ծնվել է Թանդերբերդի ընտանիքում։ Նրա անգլերեն և Հո-Չանկ անուններն ընտրվել են մի ազգականի կողմից, որին խնդրել են նրան անուն տալ։ Վերջինս բացել է Աստվածաշունչը, և նրա աչքին հայտնվել է «էնջլ»՝ հայերեն թարգմանությամբ «հրեշտակ» բառը։ Նրա մայրը Լամերեի ազդեցիկ ընտանիքի անդամ էր[4][5]։
Էնջլին երիտասարդ տարիքում առևանգել են ռեզերվացիայից և ուղարկել սովորելու Հեմփթոնի գյուղատնտեսական և արդյունաբերական դպրոցում, Վիրջինիա նահանգի Հեմփթոն քաղաքում: Հետագայում նա պատմել է, թե ինչպես է դա տեղի ունեցել․ «Մի անծանոթ սպիտակամորթ տղամարդ հայտնվեց նախասրահում և թարգմանչի միջոցով հարցրեց ինձ, թե արդյոք կցանկանայի շոգեքարշով զբոսնել վեց այլ երեխաների հետ։ Ես որոշեցի փորձել, և երբ ուղևորությունն ավարտվեց, հայտնվեցի Հեմփթոնում: Երեք տարի անց ես վերադարձա մորս մոտ։ Նա ասաց ինձ, որ մի քանի ամիս լաց էր լինում և սգում էր ինձ համար: Հայրս՝ հին առաջնորդը, և նրա կինը մահացել էին, և նրանց հետ հեռացել էր նախկին հնդկական կյանքը»[5]։
Որպես վինեբագո ցեղի առաջնորդի թոռնուհի ՝ Դե Կորան ազդեցիկ դիրք էր զբաղեցնում, քանի որ հարթավայրերի բնակիչների մեծամասնության շրջանում իշխանությունը և մշակութային գիտելիքները կուտակվում և փոխանցվում էին կանանց միջոցով[6]։ Չնայած Դե Կորայի մայրը ծագումով ֆրանսիացի էր, կարելի էր ակնկալել, որ Դե Կորան կգնար իր տատիկների հետքերով և նրան կփոխանցվեր վինեբագո ցեղի մշակութային ավանդույթները: «Ամռանը, երբ մենք ապրում էինք ռեզերվացիայում, մայրս մշակում էր իր այգին, իսկ հայրս առաջնորդի որդու դերն էր կատարում։ Ձմռանը մենք սովորաբար որսորդների հետևից գնում էինք արգելավայրից դուրս՝ գետերի և անտառների երկայնքով։ Այդ ժամանակ հայրս հոգ էր տանում ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև իր հոր ընտանիքի համար։ Մենք անընդհատ տեղից տեղ էինք տեղափոխվում։ Մանկության տարիներին իմ կյանքը կատարյալ էր: Իմ ամբողջ մանկության ընթացքում ինձ ոչ ոք ոչինչ չի մերժել, բայց, այնուամենայնիվ, իմ պարապմունքները շարունակական էին: Որքան որ հիշում եմ, գիշեր-ցերեկ ինձ քնեցնում էին հորս կամ տատիկիս ու պապիկիս պատմություններով, որոնք օրենքների և սովորույթների մասին էին, որոնցով սերնդեսերունդ կարգավորում էր իմ պապիկների առօրյան, և առավոտյան ինձ արթնացնում էին հենց նույն հրահանգներով: Նման պատվիրանների և սովորույթների ազդեցության տակ ես ձեռք եմ բերել լավ դաստիարակված հնդկացի երեխայի բարքեր, որոնցով ես բավականին զուսպ էի, հարգալից և մեղմ վերաբերմունքի տեր[7]։
Կրթություն, դաստիարակներ և վաղ աշխատանքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ընտանիքից հեռու լինելով և Հեմփթոնի գյուղատնտեսական ինստիտուտում տեղավորվելով՝ Էնջել Դե Կորան պետք է իրականացներ ԱՄՆ դաշնային կառավարության տեսլականը՝ «կրթել հնդկացի աղջիկներին այն հույսով, որ լավ տնային տնտեսուհիներ դառնալով նրանք կօգնեին իրենց ամուսիններին ներառվել» ԱՄՆ հիմնական մշակույթին։ Դե Կորան սովորել է Վիրջինիայի Հեմփթոն քաղաքի տեղական նախապատրաստական դպրոցում՝ աշխատելով տեղի ընտանիքներից մեկում[5]։ Այնուհետև Դե Կորան կրթություն է ստանում Բերնհեմի աղջիկների դասական դպրոցում: Ապա նա արվեստ է սովորում Սմիթ քոլեջի արվեստի բաժնում[8]։ Նա հատուկ նկարազարդում է սովորում Դրեքսելի ինստիտուտում (այժմ՝ Դրեքսելի համալսարան)[9]։
Դե Կորան այն սակավաթիվ ուսանողներից էր, որն ընդունվեց Հովարդ Փայլի մրցութային ամառային արվեստի ծրագրում, որտեղ Փայլը գովաբանեց Դե Կորային որպես «ոչ միայն տաղանդ, այլև հանճար»[10]։ Չնայած նա գիտեր, որ որպես կին և որպես բնիկ ամերիկացի, նախքան հաջողությունը վայելելը Կորան ավելի շատ դժվարությունների է բախվել, քան իր հասակակիցները, Փայլի հավատը նրա հանդեպ այնքան ուժեղ էր, որ նա դեռ կապեր էր ապահովում ամսագրերում և խրախուսում էր աղջկան՝ նկարազարդել և գրել իր սեփական կիսակենսագրական պատմությունները՝ «Հիվանդ երեխան» և «Գորշ գայլի դուստրը», որոնք հետագայում տպագրվել են Հարփերի ամսագրի 1899 թվականի փետրվարի և նոյեմբերի համարներում[10]։
1898 թվականի ամռանը, Փայլի ղեկավարությամբ, Դեկորան յուղաներկով նկարեց «Լաֆայետի շտաբ» նկարը, որը դարձավ նրա միակ գործերից մեկը, որը պատկերում էր ոչ տեղական առարկաներ։ Նա օգտագործեց կիսաիմպրեսիոնիստական վրձնահարվածներ, որոնք արտացոլում էր Փայլի ազդեցությունը[10]։ Փայլն ու Դեկորան տիպիկ ուսանող-դաստիարակ հարաբերություններ ունեին: Այնուամենայնիվ, Փայլի՝ բնիկ հնդկացիական ավանդական հագուստի անտեսումը և դրան հակառակ, կովկասյան տիպիկ հագուստը պատկերելիս մեծ ուշադրությունը պատմական ճշգրտությանը, հաճախ դառնում էր տարաձայնությունների աղբյուր[10]։ Ուսանողի և նրա դաստիարակի միջև մեկ այլ տարաձայնությունն այն էր, որ Դե Կորան չէր ցանկանում ընդօրինակել իր ուսուցչին, ինչին ձգտում էին իր հասակակիցները։ Դե Կորան մի անգամ Փայլին հայտնեց, որ նա ամերիկացի հնդկացի է և չի ցանկանում նկարել ճիշտ այնպես, ինչպես սպիտակամորթը[10]։
Երբ Դե Կորան հեռացավ Ֆիլադելֆիայից, նա գնաց Բոստոն և ընդունվեց Քոուլսի արվեստի դպրոց՝ Ջոզեֆ ԴեՔեմփի խնամակալության ներքո կյանքի նկարչություն սովորելու համար[10]։ ԴեՔեմփը մեկ տարի անց հեռացավ, բայց նրան խորհուրդ տվեց գնալ Գեղարվեստի թանգարանի դպրոց, որը նույնպես գտնվում էր Բոստոնում, որտեղ նա մնաց հաջորդ երկու տարիները՝ սովորելով Ֆրենկ Բենսոնի և Էդմունդ Ք. Թարբելի մոտ, ովքեր երկուսն էլ հայտնի էին իրենց բացօթյա գեղանկարների և իրենց աշխատանքներում լույսի յուրօրինակ կիրառության համար[10]։ Այս դաստիարակները հսկայական ազդեցություն ունեցան Դե Կորայի հետագա աշխատանքների վրա[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Կորան ամուսնացած էր Ուիլյամ Հենրի «Միայնակ աստղ» Դիտցի (Վիկարհպի Իսնալա) հետ, որը պնդում էր, որը գերմանական ծագում ուներ, սակայն նրա իրական ծագումը մնում է մասամբ անորոշ[11]։ Դիտցը դասավանդել է նաև Քարլայլի հնդկացիական դպրոցում։ Նա և Դե Կորան ծանոթացել են Սենթ Լուիսի համաշխարհային ցուցահանդեսում 1904 թվականին[5]։ Բացի իր արվեստից, Դիտցը նշանավոր ֆուտբոլիստ էր, և 1915 թվականին դարձավ Վաշինգտոն նահանգի գլխավոր մարզիչ, նա հետագայում դարձավ Վաշինգտոն Ռեդսկինսի առաջին գլխավոր մարզիչը։
Արվեստի ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Կորայի արվեստի ոճը միախառնում էր արևմտյան տեխնիկան բնիկ ամերիկյան ավանդական ոճերի հետ[12]։ Նրա կերպարները մեծապես կենտրոնացած էին ժեստերի վրա, ինչը շատ է օգտագործվում բնիկ ամերիկացիների պատկերագրերում[12]։ Քանի որ այս նկարազարդումները հաճախ ուղեկցվում էին տեքստով, Դե Կորան կարողացավ ավանդաբար բնիկ ամերիկյան արվեստի ձևը վերածել սպիտակամորթ ամերիկացիների համար հասկանալի մի բանի, առանց բնօրինակ արվեստի գործը ստորակարգելու[12]։ Նրա աշխատանքների մեծ մասը պատկերում էր բնիկ ամերիկացիների ապրելակերպը կնոջ աչքերով, ինչը բոլորովին խորթ էր այդ ժամանակի սպիտակամորթ ամերիկացիների համար[12]։ Այնուամենայնիվ, բնիկ ամերիկացիների նրա կերպարը կայուն չէր. նա պատկերում էր նրանց որպես փոփոխվող ժողովուրդ և խառնում բնիկ ամերիկյան և եվրաամերիկյան տարրերը՝ այս փոփոխությունը արտացոլելու համար[12]։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբում Դե Կորան զարգացրեց իր տոնալիստական ոճը հրահանգիչ Դուայթ Ուիլյամ Թրյոնի ազդեցությամբ։ Տոնալիստական շարժումը «կենտրոնացած էր լանդշաֆտների վրա և գործերը ներծծված էին ընդհանուր փափկությամբ՝ մթնոլորտում մառախուղը կամ մշուշը նմանակելու համար»[13]։ Իր տոնալիստական արվեստի ստեղծագործության մեջ Դե Կորան կրակի լույս էր նկարում՝ լուսավորելու իր մանկության ջերմ հիշողությունները Նեբրասկայի հարթավայրերում, երբ նա բնակություն էր հաստատել արևելքում՝ տնից հեռու»[14]։ Նրա յուղաներկով նկարը, «հնդկական դպրոցական ցուցահանդեսի համար, ամերիկյան ցուցահանդեսի համար Բուֆալոյում, Նյու Յորք»[15] ցույց է տալիս նրա արվեստի տեխնիկական հմտությունը և հուզական խորությունը։ Երբ նա սկսեց աշխատել նկարազարդող Հովարդ Փայլի հետ, նրա ոճը ներառեց ավելի շատ պատկերազարդումներ, և Փայլը խրախուսեց նրան այցելել Ֆորտ Բերթոլդի ռեզերվացիան Հյուսիսային Դակոտայում, որպեսզի վերամիավորի նրան բնիկ և տեղի սովորույթներին[13]։
Դե Կորան ստեղծել է Նատալի Կուրտիսի «Հնդկացիների գրքի» տիտղոսաթերթերը, որը բնիկ ամերիկացիների երգերի, պատմվածքների և ստեղծագործությունների ժողովածու է, որն առաջին անգամ հրատարակվել է 1907 թվականին[16]։
Ի սկզբանե ստուդիա ունենալով Նյու Յորքում, իր կարիերայի ավարտին Դե Կորան և նրա ամուսինը արվեստ էին դասավանդում Փենսիլվանիայի Կարլայլ քաղաքի Կարլայլ հնդկական արդյունաբերական դպրոցում[5]։
Ցավոք, Դե Կորայի բնօրինակ նկարներից շատերը չեն մնացել, բայց նա նկարազարդել է Հարփերի ամսագրում տպագրված իր սեփական պատմությունները և նկարազարդել գրքեր: 1911 թվականի «Դեղին աստղ. Արևելյան Արևմուտքի պատմությունը» հեղինակ՝ Էլեյն Գուդեյլ Իսթման, նկարազարդվել է Դե Կորայի և նրա ամուսնու՝ Ուիլյամ Հենրի Դիտցի կողմից: Նրա նկարազարդումները հազվադեպ են իր ժամանակաշրջանի համար, քանի որ նա պատկերել է բնիկ ամերիկացիներին ժամանակակից հագուստով:
Երբեմն Դե Կորային չեն ներառում բնիկ ամերիկացի նշանավոր արվեստագետների շարքում, քանի որ նրա արվեստի գործն այժմ դիտվում է որպես «չափազանց արևմտյան՝ բնիկ ամերիկացիների իսկական արվեստ համարվելու համար»[17]։ Այնուամենայնիվ, իր օրոք հանրությունը թագադրել էր Էնջելին «առաջին իսկական հնդիկ արվեստագետ» [17]։
Խմբային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019: Մեր ժողովրդի սրտերը: Բնիկ կին նկարիչներ, Մինեապոլիս, MN[13]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]47 տարեկանում Էնջլ Դե Կորան գրիպով և թոքաբորբով հիվանդացավ՝ մնալով իր ընկերոջ տանը՝ Նորթհեմփթոնում, և ի վերջո մահացավ Քուլի Դիկինսոնի հիվանդանոցում 1919 թվականի փետրվարի 6-ին[18]։ Նրան թաղեցին իրենց ընտանեկան հողամասում առանց շիրմաքարի, քանի որ այն ժամանակ միայն արյունակից հարազատները կարող էին տապանաքար ունենալ[18]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
շապիկի նկարազարդումը Դե Կորայի, 1911 թ․
-
Շապիկ՝ Դե Կորա և Դիտց
-
Նկարազարդումը՝ Դե Կորա և Դիտց
-
Նկարազարդումը՝ Դե Կորայի, 1901
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Hutchinson, 2001, էջ 740
- ↑ «Angel DeCora Portrait – Ford Conservation Center». History Nebraska. Հոկտեմբերի 29, 2022. Վերցված է 18 Հունվար 2023-ին.
- ↑ Peyer 325
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Hexom, Charles P. (1913). Indian History of Winneshiek County. Decorah, Iowa: Bailey and Sons.
- ↑ Spack, Ruth (1997). «Re-visioning Siouz women: Zitkala-Sa's revolutionary American Indian Stories». Legacy. 14: 25–42.
- ↑ Kilinaka, Hinook-Mahiwi- (1910). Angel de Cora: An Autobiography. University of Virginia, Library Website. Արխիվացված է օրիգինալից Հունվարի 12, 2011-ին.
- ↑ «Angel De Cora (Winnebago)», Recovering Native American Writings in the Boarding School Press, UNP - Nebraska, էջեր 243–251, doi:10.2307/j.ctt1w76tq5.36, Վերցված է 2022-03-29-ին
- ↑ The Great Confusion in Indian Affairs: Native Americans and Whites in the Progressive Era (Austin: University of Texas Press, 2005) էջ. 98
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Angel De Cora: Indigenous American and Pyle Student Brandywine Conservancy and Museum of Art». www.brandywine.org. Վերցված է 2021-10-20-ին.
- ↑ Waggoner, Linda M. (Spring 2013). «On Trial The Washington R*dskins' Wily Mascot: Coach William Lone Star Dietz» (PDF). Montana: The Magazine of Western History. 63 (1): 24–47. ISSN 0026-9891. JSTOR 24416303.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Gere, Anne Ruggles (2004). «An Art of Survivance: Angel DeCora at Carlisle». American Indian Quarterly. 28 (3/4): 649–684. doi:10.1353/aiq.2004.0096. ISSN 0095-182X. JSTOR 4138937.
- ↑ 13,0 13,1 13,2 Hearts of our people : Native women artists. Ahlberg Yohe, Jill,, Greeves, Teri,, Silver, Laura (Editor),, Feldman, Kaywin,, Minneapolis Institute of Art,, Frist Art Museum (Nashville, Tenn.). Minneapolis, Minnesota. 2019-05-17. էջ 285. ISBN 9780295745794.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link) - ↑ Waggoner, xiii
- ↑ Waggoner, 101
- ↑ «Angel De Cora and an Innovative Use of Indian Art». NatalieCurtis.org. Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին. Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ 17,0 17,1 Waggoner, Linda M. (2008). Fire light : the life of Angel De Cora, Winnebago artist. Norman: University of Oklahoma Press. էջեր xxv. ISBN 978-0806139548.
- ↑ 18,0 18,1 «Smith College: News». www.smith.edu. Վերցված է 2021-10-20-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hutchinson, Elizabeth (2001). «Modern Native American Art: Angel DeCora's Transcultural Aesthetics». The Art Bulletin. JSTOR. 83 (4): 740–756. doi:10.2307/3177230. ISSN 0004-3079. JSTOR 3177230.
- Peyer, Bernd. American Indian Nonfiction: An Anthology of Writings, 1760s-1930s. Norman: University of Oklahoma Press, 2007. 978-0-8061-3798-8.
- Waggoner, Linda M. Firelight: The Life of Angel De Cora, Winnebago Artist. Norman: University of Oklahoma Press, 2008. 978-0-8061-3954-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնջլ Դե Կորա –Ինքնակենսագրություն
- Էնջլ Դե Կորա: Ամերիկացի արտիստն ու ուսուցիչը, Սառա Մըքանուլթիի գիրքը
- Սմիթ քոլեջ: Հարգանք մատուցելով քոլեջի առաջին բնիկ ամերիկացի նշանավոր շրջանավարտին
- Էնջլ Դե Կորայի նամակագրությունը հնդկացիների գրքերի և վիգվամների պատմությունների մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնջլ Դե Կորա» հոդվածին։ |
|