Էնոլա Հոլմս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնոլա Հոլմս
անգլ.՝ Enola Holmes
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրմիստիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԷնոլա Հոլմսի առեղծվածները
Թվականսեպտեմբերի 23, 2020[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀարրի Բրեդբի
ՊրոդյուսերՄիլլի Բոբբի Բրաուն
Սցենարի հեղինակՋեք Թորն
ԴերակատարներՄիլլի Բոբբի Բրաուն, Հենրի Քավիլ, Հելենա Բոնեմ Քարթեր, Սեմ Քլաֆլին և Լուիս Փարթրրիջ
ՕպերատորՋայլս Նաթգենս
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն
Պատմվածքի վայրԼոնդոն[2] և Ֆերնդել Հոլ[2]
Նկարահանման վայրԼոնդոն և Լութոն Հու
ԿինոընկերությունLegendary Pictures
Տևողություն123 րոպե
ՀաջորդԷնոլա Հոլմս 2

«Էնոլա Հոլմս» (անգլ.՝ Enola Holmes), արկածային ֆիլմ, որը հիմնված է Նենսի Սփրինգերի նույնանուն գրքաշարի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Հարի Բրեդբիրն է, իսկ սցենարի հեղինակը՝ Ջեք Թորնը։ Միլլի Բոբբի Բրաունը հանդես է եկել և որպես նույնանուն գլխավոր կերպարի դերակատար, և որպես պրոդյուսեր։ Հենրի Քավիլը, Սեմ Կլաֆլինը և Հելենա Բոնեմ Քարթերը նույնպես ընդգրկվել են դերասանական կազմում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Շերլոկ Հոլմսի կրտսեր քրոջ՝ Էնոլայի արկածների մասին (որը Նենսի Սփրինգերի կողմից հորինված կերպար է և չի ընդգրկվում Շերլոկ Հոլմսի մասին սահմանված մատենագրության մեջ)։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դրությամբ՝ Նենսի Սփրինգերի գրքաշարի էկանավորումը զարգացման փուլում էր գտնվում։ Այն ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Միլլի Բոբբի Բրաունը լինելու է ֆիլմի պրոդյուսերը և նույնանուն գլխավոր հերոսուհու դերակատարը, իսկ Հարի Բրեդբիրը՝ ռեժիսորը[3]։ Նույն թվականի հունիսին Հենրի Քավիլը, Հելենա Բոնեմ Քարթերը, Ադիլ Աքտարը և Ֆիոնա Շոուն միացել են դերասանական կազմին[4][5][6], իսկ Սեմ Կլաֆլինը, Լուիս Փաթրիջը, Սյուզան Վոկոման և Բերն Գորմանը միացել են հուլիսին, երբ Լոնդոնում սկսվել են ֆիլմի նկարահանումները[7][8][9]։ Նկարահանումներ են անցկացվել նաև Բեդֆորդշիր կոմսության Լութոն Հու կալվածքում։

The Conan Doyle Estate-ը (անգլ. թարգմանաբար՝ «Քոնան Դոյլի կալվածքը») հայց է ներկայացրել Նեթֆլիքսի դեմ ֆիլմի վերաբերյալ[10], պնդելով, որ այն խախտում է հեղինակային իրավունքը[11], ցույց տալով Շերլոկ Հոլմսին այնպես, ինչպես նա նկարագրվել է 1923-1927 թվականներին հրապարակված պատմություններում, որոնց հեղինակային իրավունքները դեռևս պատկանում են կալվածքին[12]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին հուլիսին Դենիել Փեմբերթոնը վարձվել է ֆիլմի պարտիտուրան ստեղծելու համար[13]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի ապրիլին Նեթֆլիքսը ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները, ի տարբերություն սպասվելիք թողարկմանը կինոթատրոններում, որը չեղյալ է հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով[14][15]։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Enola Holmes — 2020.
  3. Kroll, Justin (2019 թ․ փետրվարի 8). «'Killing Eve' Director to Helm Millie Bobby Brown's 'Enola Holmes' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  4. Kit, Borys (2019 թ․ հունիսի 27). «Henry Cavill Joins Millie Bobby Brown in Legendary's 'Enola Holmes'». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  5. N'Duka, Amanda (2019 թ․ հունիսի 28). «'Enola Holmes': 'Murder Mystery' Actor Adeel Akhtar Joins Legendary Film». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. Kit, Borys (2019 թ․ հունիսի 28). «'Killing Eve' Actress Fiona Shaw Joins Millie Bobby Brown in 'Enola Holmes' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  7. Sam Claflin Boards ‘Enola Holmes’ Film At Legendary
  8. N'Duka, Amanda (2019 թ․ հուլիսի 2). «'Enola Holmes': 'Chewing Gum' Actress Susan Wokoma Cast In Legendary Movie». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  9. Millie Bobby Brown and Henry Cavill to Star as Sherlock and His Exceptional Younger Sister, “Enola Holmes,” as Legendary Pictures Begins Production in London to Bring Nancy Springer’s Bestselling Books to the Big Screen
  10. Farmer, Ciara (2020 թ․ հունիսի 25). «Millie Bobby Brown's new film Enola Holmes is facing lawsuit». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  11. Robertson, Adi (2020 թ․ հունիսի 25). «Arthur Conan Doyle's estate sues Netflix for giving Sherlock Holmes too many feelings». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  12. Gardner, Eriq (2020 թ․ հունիսի 24). «Conan Doyle Estate Sues Netflix Over Coming Movie About Sherlock Holmes' Sister». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  13. «Daniel Pemberton to Score Harry Bradbeer's 'Enola Holmes'». Film Music Reporter. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  14. Kit, Borys (2020 թ․ ապրիլի 21). «Netflix Picks Up Millie Bobby Brown's 'Enola Holmes». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  15. https://twitter.com/DANIELPEMBERTON/status/1252633356287774720
  16. «Enola Holmes». Netflix Media Center. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]