Jump to content

Էնն Էնրայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Էնրայթ
անգլ.՝ Anne Enright
Ծնվել էհոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, գրական քննադատ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Արևելյան Անգլիայի համալսարան և Lester B. Pearson College?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներThe Gathering?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
 Anne Enright Վիքիպահեստում

Էնն Թերեզա Էնրայթ[7] (հոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա[4]), իռլանդացի կին գրող։ Նա հրապարակել է յոթ վեպ, բազմաթիվ նովելներ՝ «Ստեղծելով նորածիններ. սայթաքելով մայրության կյանք», իր երկու երեխաների ծննդյան մասին։ Նրա ստեղծագործությունը ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընտանիքը, սերը, ինքնությունը և մայրությունը[8]։

Էնրայթը 2007 թվականին արժանացել է Man Booker մրցանակի իր չորրորդ «Հավաքը» վեպի համար։ Նրա երկրորդ վեպը՝ «Ինչպիսի՞ն ես դու», ընդգրկվել է 2000 թվականի Whitbread մրցանակաբաշխության վեպերի անվանակարգում։

Էնն Էնրայթը ծնվել է Դուբլինում, Իռլանդիա և կրթություն է ստացել Ռաթմինսի Սուրբ Լուիսի ավագ դպրոցում։ Նա հաղթել էր միջազգային կրթաթոշակ Վիկտորիա նահանգի Բրիտանական Կոլումբիա նահանգի Խաղաղօվկիանոսյան Լեսթեր Բ. Փիրսոնի Միացյալ Համաշխարհային Քոլեջում, որտեղ երկու տարի սովորել է միջազգային բակալավրիատում։ Այնուհետև նա ավարտել և ստացել է անգլերենի և փիլիսոփայության բակալավրի աստիճան Դուբլինի Թրինիթի քոլեջում։ Նա սկսեց լրջորեն գրել, երբ իր 21-ամյակին նրան էլեկտրական տպիչ մեքենա նվիրեցին։ Նա շահել էր կրթաթոշակ Չիվնինգի Արևելյան Անգլիայի համալսարանում ստեղծագործական արվեստի դասընթացների համար, որտեղ սովորել է Անժելա Քարթերի և Մալքոլմ Բրեդբերին հետ։ Այնուհետր ավարտել և ստացել է մագիստրոսի կոչում[9][10][11]։

Էնրայթը վեց տարի եղել է հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր Դուբլինում RTÉ-ալիքում[12] և չորս տարի արտադրել է RTÉ Nighthawks ծրագիրը[8]։ Այնուհետև նա երկու տարի աշխատել է մանկական ծրագրավորման ոլորտում, իսկ հանգստյան օրերին անդադար ստեղծագործում էր։ Իր կյանքը ամբողջովին գրելուն նվիրեց 1993 թվականին[13]։ Նրա գրողի կյանքը սկսվեց այն ժամանակ, երբ նա հեռացավ հեռուստատեսությունից նյարդային խնդիրների պատճառով, ավելի ուշ նշելով. կյանքը պարզապես շուտ է քանդվում, դուք կարող եք նորից հավաքել այն։ Դժվարության մեջ են մարդիկ, ովքեր միշտ գտնվում են ճգնաժամի եզրին»[14]։ Որպես պրոդյուսեր կուլիսներում աշխատելու իր ժամանակի մասին Էնրայթն ասել է. «Մեծ աղմուկ էր բարձրանում, և երբեմն ուզում էի ինքս ինձ մանուշակագույն սրտեր շնորհել այն աշխատանքի համար, որ անում էի»[14]։ Դա «չափից շատ խմելու» և «շփվելու» ժամանակ էր այն մարդկանց հետ, ովքեր «իրականում կայուն աշխատանք չունեն»[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրայթը նախկինում ապրել է Բրեյում (մինչև 2014 թվականը), այժմ ապրում է Դուբլինում, Վիկլո կոմսությունում։ Նա ամուսնացած է Մարտին Մերֆիի հետ, ով Դուն Լաոգեյրի Pavilion Theatre-ի տնօրենն էր և այժմ աշխատում է որպես Իռլանդիայի Արվեստի խորհրդի խորհրդական[14]։ Մերֆիին է Էնրայթին օգնել այն ժամանակ, երբ նա թուլացել էր հիվանդության պատճառով։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի և դուստր[14]։

Նա նկարագրել է իր աշխատանքային պրակտիկան որպես «մի ձեռքով մանկասայլակը օրորելը, իսկ մյուսով գրելը»[14]։

Քննադատները ենթադրում են, որ հենց Ֆլան Օ'Բրայենի աշխատանքներից է Էնրայթը ոգեշնչվել և ստեղծագործել[14]։  1991 թվականին լույս տեսավ «The Portable Virgin »՝ նրա պատմվածքների ժողովածուն։ Անջելա Քարթերը (ով որպես Էնռայթի նախկին ուսուցչուհի, ով լավ էր ճանաչում նրան) այն անվանեց «նրբագեղ,մանրակրկիտ մտածված, միշտ խելացի և, ամենակարևորներից մեկը՝ օրիգինալ»[14]։

Էնրայթի առաջին վեպը լույս է տեսել 1995 թվականին «The Wig My Father Were» վերնագրով։ Գիրքն ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սերը, մայրությունը և Կաթոլիկ եկեղեցին։ Վեպի պատմողը Գրեյսն է, ով ապրում է Դուբլինում և աշխատում է ժամանցային շոու ծրագրում։ Նրա հայրը կեղծամ է կրում, որի մասին չի կարելի խոսել նրա ներկայությամբ։ Սթիվեն անունով հրեշտակը, որն ինքնասպան է եղել 1934 թվականին և վերադարձել է երկիր՝ առաջնորդելու կորած հոգիներին, տեղափոխվում է Գրեյսի տուն, և նա սիրահարվում է նրան[15]։

2000 թվականին Էնռայթի երկրորդ վեպում՝ «Ինչպիսի՞ն ես դու», խոսվում է Մարի և Մարիա կոչվող երկվորյակ աղջիկների մասի, ովքեր ծնվելիս բաժանվել և միմյանցից առանձին են մեծացել Դուբլինում և Լոնդոնում։ Այդ գրքում քննարկում է ընտանիքի անդամների միջև լարվածությունն ու հեգնանքը։ Այն ընդգրկվել է Whitbread մրցանակաբաշխության վեպերի անվանակարգում[16]։

Էնրայթի երրորդ վեպը՝ Էլիզա Լինչի հաճույքը, որը հրատարակվել է 2002 թվականին, վիպական պատմություն է Էլիզա Լինչի կյանքի մասին՝ իռլանդուհի, որը Պարագվայի նախագահ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսի ամուսինն էր և դարձավ Պարագվայի ամենահզոր կինը 19-րդ դարում[17]։

Էնրայթի 2004 թվականի «Ստեղծելով երեխաներ. սայթաքում մայրության կյանք» գիրքը ծննդաբերությոան և մայրության մասին անկեղծ և հումորային էսսեների հավաքածու։

Նրա չորրորդ վեպը՝ «Հավաքը», արժանացել է Բուքերյան մրցանակի 2007 թվականին[14]։ Իսկ նախագահ Մաքալիզի օգնականը հաստատել է արդյունքը։ The New York Times-ի դրական ակնարկը նշում էր, որ The Gathering-ում «մխիթարություն» չկար[14]։

Էնռայթի յոթերորդ վեպը «Դերասանուհին» ընտրվել է հաղթող 2020 թվականի կանանց կողմից գրված գեղարվեստական գրականության երկար ցուցակում։ Այդ գրքում խոսվում է դստեր մասին, որը մանրամասնում է իր մոր փառքի նվաճումը քսաներորդ դարի վերջին իռլանդական թատրոնում, Բրոդվեյում և Հոլիվուդում[18]։

The Gathering-ի տեսարանը տեղի է ունենում Belvedere հյուրանոցի ճեմասրահում[19]։

Նրա ստեղծագործությունները տպագրվել են տարբեր ամսագրերում և թերթերում։ The New Yorker-ը յոթ տարվա ընթացքում հրապարակել է նրան վերագրված գրություններ՝ 2000, 2001 և 2005, 2007, 2017, 2019 և 2020 թվականներին[20][21][22][23][24]։

Էնրայթը ժամանակին եղել է BBC Radio 4-ի մշտական թղթակիցը, ինչպես նաև գրախոսել է RTÉ-ի համար[25][26][27]։ Նա նաև եղել է The Dublin Review-ում, The Irish Times-ում, The Guardian-ում, Granta-ում և The Paris Review-ում։

2011 թվականին իռլանդական ակադեմիական մամուլը հրատարակեց նրա գրած էսսեների ժողովածուն՝ խմբագրված Քլեր Բրաքենի և Սյուզան Քեհիլի կողմից[28]։ Նրա գրածը պատկերված է «Reading Ireland» տեսահոլովակում[29]։ Էնրայթը 2017 թվականին ստացել է իռլանդական «PEN» գրականության մրցանակը[30]։

Taoiseach Էնդա Քենին Էնրայթին նշանակեց իռլանդական գեղարվեստական գրականության դափնեկրի կոչման։ Իռլանդական գեղարվեստական գրականության դափնեկիր լինելու ընթացքում Էնրայթը նպաստում էր մարդկանց ներգրավվածությանը իռլանդական գրականության հետ հանրային դասախոսությունների և ստեղծագործական ոճով գրելու դասընթացների միջոցով։ Հետագայում նա դասավանդել է UCD- ի Անգլերենի դպրոցում՝ սկսած 2018–2019 ուսումնական տարվանից[7]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էնռայթ, Անն (1995)։ Հայրիկի անցրաց կեղծամը։ Enright, Anne (1995). The wig my father wore. London: Jonathan Cape.
  • Ինչի՞ ես նման դու։ What are you like?.
  • Էլիզա Լինչի հաճույքները։ The pleasure of Eliza Lynch.
  • Հավաքը։ The Gathering (2007)
  • Մոռացված վալս։ The Forgotten Waltz (2011)
  • Կանաչ ճանապարհը։ The Green Road (2015)
  • Դերասանուհին։ Actress (2020)

Կարճ գեղարվեստական հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դյուրատար կույսը։ The Portable Virgin (1991)
  • Նկարահանում։ Taking Pictures (2008)
  • Նախորդ օրվա եղանակը։ Yesterday's Weather (2009)
Պատմություններ
Անվանում Տարեթիվ Տպագրված է առաջին անգամ Վերատպվաց կամ հավաքագրված Նշումներ
«Հյուրանոց» 2017 Enright, Anne (2017 թ․ նոյեմբերի 6). «The hotel». The New Yorker. Vol. 93, no. 35. էջեր 58–60.
«Արևադարձ» 2017 Enright, Anne (2017 թ․ մարտի 13). «Solstice». The New Yorker. Vol. 93, no. 4. էջեր 68–70.
  • 1991 թվական, Ռունիի մրցանակ The Portable Virgin ստեղծագործության համար։
  • 2001 Encore մրցանակ «Ինչպիսի՞ն ես դու» ֆիլմի համար[31]։
  • 2007 Man Booker մրցանակ The Gathering ստեղծագործության համար[14]
  • 2010 Գրականության թագավորական ընկերության անդամ[32]
  • 2012 Կարնեգի մեդալ «Մոռացված Վալս» ստեղծագործության համար[33]։
  • 2012 պատվավոր կոչում (DLit) Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջից։
  • 2016 Kerry Group իռլանդական գեղարվեստական մրցանակ «Կանաչ ճանապարհ» ֆիլմի համար[34]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12034954X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/2007
  6. http://www.ala.org/news/mediapresscenter/presskits/Carngie2012
  7. 7,0 7,1 «Laureate for Irish Fiction 2015–2018». 2019 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 «Low-profile literary purist gatecrashes Booker party». Irish Independent. Independent News & Media. 2007 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Deevy, Patricia (2002 թ․ հոկտեմբերի 13). «Life's exquisite pleasures». Irish Independent. Independent News & Media. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Chatterjee, Manini (2007 թ․ հոկտեմբերի 18). «Anne and I, and those days - In Delhi, memories of a Booker winner from Dublin». The Telegraph. Calcutta, India. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «Directory of Chevening Alumni». Chevening UK Government Scholarships. 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Hayden, Anne (2005 թ․ դեկտեմբերի 29). «Anne Enright». The Sunday Business Post. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Hoping to win another Booker Prize for Ireland». Bray People. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 Jeffries, Stuart (2007 թ․ հոկտեմբերի 18). «I wanted to explore desire and hatred». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. Gilling, Tom (2001 թ․ նոյեմբերի 18). «Earth Angel». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. «What are you like? by Anne Enright». The Irish Times. Irish Times Trust. 2001 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. Seymour, Miranda (2003 թ․ մարտի 23). «First Mistress of Paraguay». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «The Tragedy of Celebrity in Anne Enright's "Actress"». The New Yorker. 2020 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  19. "Take a walking tour around Dublin with these 10 landmarks from Irish novels" Արխիվացված 9 Սեպտեմբեր 2019 Wayback Machine, The Journal, 3 September 2019.
  20. Anne Enright Արխիվացված 1 Փետրվար 2020 Wayback Machine at The New Yorker.
  21. Day, Elizabeth. «Is the LRB the best magazine in the world?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին. «What about the piece written in 2007 by Booker-prize winner Anne Enright concerning the parents of Madeleine McCann...»
  22. Enright, Anne (2007 թ․ հոկտեմբեր). «Diary: Disliking the McCanns». London Review of Books. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. Gammell, Caroline; Simpson, Aislinn (2007 թ․ հոկտեմբերի 17). «Booker winner writes of dislike for McCanns». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  24. «Enright reveals 'dislike' of the McCanns». Irish Independent. 2007 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  25. «Irish woman wins Man Booker Prize». RTÉ News. Raidió Teilifís Éireann. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  26. Lawless, Jill. «Anne Enright wins Booker Prize». Yahoo! News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. Tonkin, Boyd (2007 թ․ հոկտեմբերի 19). «The fearless wit of Man Booker winner Anne Enright». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  28. «Anne Enright (Visions and Revisions: Irish Writers in Their Time)».
  29. Educational Media Solutions (2012), Reading Ireland, Contemporary Irish Writers in the Context of Place, Films Media Group, 978-0-81609-056-3
  30. «Irish PEN Award for Literature». Irish PEN. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  31. «Anne shortlisted for Man Booker Prize». Bray People. 2007 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «Royal Society of Literature All Fellows». Royal Society of Literature. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  33. Kellogg, Carolyn (2012 թ․ հունիսի 25). «First-ever Carnegie Awards in Literature go to Enright, Massie». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  34. «Anne Enright's The Green Road wins Kerry Group Novel of the Year Award». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Էնրայթ» հոդվածին։