Jump to content

Էնն Բլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Բլիտ
անգլ.՝ Ann Blyth
Ծնվել էօգոստոսի 16, 1927(1927-08-16)[1][1][2][…]
ԾննդավայրԿիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 24, 2026(2026-06-24)[3] (98 տարեկան)
Մահվան վայրRancho Santa Fe, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և երաժիշտ
Ժանրերերաժշտական ֆիլմ
Պարգևներ և մրցանակներ

Էնն Բլիտ (անգլ.՝ Ann Blyth, օգոստոսի 16, 1927(1927-08-16)[1][1][2][…], Կիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 24, 2026(2026-06-24)[3], Rancho Santa Fe, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի։ 1945 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։

Էնն Մերի Բլիտը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Մաունտ-Քիսկո գյուղում[5]։ Սովորել է Մանհեթենի Սբ. Պատրիկի անվան դպրոցում[6]։ Նրա ծնողները դերասանուհու ծնվելուց անմիջապես հետո բաժանվել են և նա մնացել է մոր մոտ՝ ստանալով կաթոլիկական ավանդույթներով դաստիարակություն։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեությունը սկսել է Բրոդվեյում, որտեղ նա 1941 թվականից մինչև 1942 թվականը մասնակցել է «Դոզորը Ռեյնում» ներկայացմանը[7]։ Շուտով նա «Universal Studios» ընկերության հետ համաձայնագիր է կնքել և 1944 թվականին առաջին անգամ կինոյում ելույթ է ունեցել։ Նրա առաջին ֆիլմերը եղել են երաժշտական ֆիլմերում, որտեղ նա խաղացել է երիտասարդ աղջնակի դեր։ 1945 թվականին «Warner Bros» ընկերության «Միլդրեդ Փիրս» ֆիլմում խաղացել է Վեդ Փիրսի՝ Ջոան Քրոուֆորդի անշնորհակալ աղջկա դերը[7]։ Այս դերը քննադատների կողմից լավ կարծիքների է արժանացել։ Այս դերի շնորհիվ դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»։

Հետագայում Էնն Բլիթը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «կոպիտ ուժը» (1947), «կանանց վրեժը» (1948), «Միստեր Պիբոդին և ջրահարսը» (1948), «մեծ Կարուզոն» (1951) և մի շարք այլ ֆիլմերում[8][9]։

1949 թվականին Էնն Բլիթի կերպարը հայտնվել է «Սուպերմենը և Ջրահարսը» պատմվածքի Սուպերմենի մասին կոմիքսներում, որը կարծես ակնարկ լինի դերասանուհու դերերից մեկի մասին։

1954 թվականին «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ Էնն Բլիթը կատարել է «Secret Love» երգը (1953)[10][11]։

Կինոյում վերջին անգամ հայտնվել է 1957 թվականին «Բաստեր Կիտոնի պատմությունը» ֆիլմում, որտեղ կատարել է Գլորիա Բրենտի դերը։ 1960-ականներից սկսած դերասանուհին աշխատել է միայն երաժշտական թատրոններում և հեռուստատեսությունում։ 1985 թվականին խաղացել է իր վերջին դերը։

Կինոյում ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում Էնն Բլիթն արժանացել է աստղի։

Հասարակական կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի դեկտեմբերին «Կինո և հեռուստատեսություն» ամսագրում Բլիթն իր հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակից է, այդ պատճառով 1952 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ պաշտպանել է Դուայթ Էյզենհաուերին։

1973 թվականին Էնն Բլիթը և նրա ամուսին Ջեյմս Մաքնալտին, որոնք կաթոլիկություն էին դավանում, արժանացել են պատվավոր «Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի» շքանշանի, որը անց է կացրել Տերենս Կարդինալ Քուքը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-ում դերասանուհին ամուսնացել է Ջեյմս Մաքնալթիի հետ։ Հարսնացուի ընկերուհիներն էին դերասանուհիներ Ջոան Լեսլին, Ջեյն Ուիթերսը և Բեթի Լինը[12]։ Ամուսնությունից հետո նա ստիպված էր դադարեցնել իր կարիերան, որպեսզի կենտրոնանար հինգ երեխաների՝ Թիմոթի Պատրիկի (ծնվել է 1954 թվականի հունիսի 10-ին), Մորին Աննայի (ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 14-ին), Քեթլին Մարիամի (ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 23-ին), Թերենս Գրեյդիի (ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 9-ին)[13] և Էյլին Ալանայի դաստիարակության վրա։ Զույգը միասին ապրել է մինչև Մաքնալթիի մահը (2007 թվական)[14][15]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնագիր անվանում Դեր
1944 ֆ Chip Off the Old Block Գլորի Մարլոու III
1944 ֆ «Մերի Մոնահանս» The Merry Monahans Շեյլա Դերոյիս
1944 ֆ Babes on Swing Street Քերոլ Քերթիս
1944 ֆ Bowery to Broadway Բեսսի Ջո Քերբի
1945 ֆ «Միլդրեդ Փիրս» Mildred Pierce Վեդա Փիրս
1946 ֆ Swell Guy Մերիան Թայլեր
1947 ֆ «Կոպիտ ուժ» Brute Force Ռուտ
1947 ֆ «Մաքոյի սպանողը» Killer McCoy Շեյլա Քարսոն
1948 ֆ «Կանանց վրեժ» A Woman’s Vengeance Դորիս Միդ
1948 ֆ «Անտառով» Another Part of the Forest Ռեջինա Մադարդ
1948 ֆ «Պարոն Պիբոդի և ջրահարս» Mr. Peabody and the Mermaid Ջրահարս Լենոր
1949 ֆ «Կարմիր կիրճ» Red Canyon Լյուսի Բոսթել
1949 ֆ «Կեսօր» Top o’ the Morning Քոնն Մաքնոթոն
1949 ֆ «Նորից, իմ թանկագին» Once More, My Darling Մարիտա Քոննել
1949 ֆ Free for All Ալվա Էբոթ
1950 ֆ «Շատ անձնական» Our Very Own Գեյլ Մաքոլեյ
1950 ֆ Katie Did It Քեթրին Սթենդիշ
1951 ֆ «Հզոր Կարուզո» The Great Caruso Դորոտի Բենջամին
1951 ֆ «Գրոմը բլրի վրա» Thunder on the Hill Վալերի Քարնս
1951 ֆ «Տունը հրապարակում» The House in the Square Հելեն Փետիգրյու
1951 ֆ «Ոսկի շքանան» The Golden Horde Արքայադուստր
1952 ս Family Theatre
1952 ֆ «Աշխարհը ձեռքերում» The World in His Arms Մարինա Սելանովա
1952 ֆ «Սալլին և սբ. Աննան» Sally and Saint Anne Սալլի
1952 ֆ «Րոպեն զրոյից» One Minute to Zero Լիննա Դեյն
1953 ֆ «Բոլոր եղբայրները քաջ էին» All the Brothers Were Valiant Պրիսցիլա Հոլթ
1954 ս «Լյուքս-վիդեո թատրոն» Lux Video Theatre
1954 ֆ «Ռոուզ Մարի» Rose Marie Ռոուզ
1954 ֆ «Թագավոր-ուսանող» The Student Prince Քեթի Ռուդեր
1955 ֆ «Թագավորը և գողը» The King’s Thief Լեդի Մերի
1955 ֆ «Քիսմեթ» Kismet Մարսինա
1957 ֆ «Զրպարտություն» Slander Քոնի Մարտին
1957 ֆ «Բաստեր Քիթոնի պատմությունը» The Buster Keaton Story Գլորիա
1957 ֆ «Հելեն Մորգանի պատմությունը» The Helen Morgan Story Հելեն Մորգան
1958-1963 ս The Christophers
1959 ս The DuPont Show with June Allyson Մարթա
1959-1963 ս «Կառամատույցների քարավան» Wagon Train տարբեր կերպարներ
1960 հֆ The Citadel Քրիսթին Բարլոու
1962 ս «Դիք Փաուելի շոուն» The Dick Powell Show Լիզի Հոգան
1963 ս «Սրբերը և մեղավորները» Saints and Sinners Էդիտ
1964 ս «Մթնշաղի գոտի» The Twilight Zone Պամելա Մորիս
1964-1965 ս «Բերքի արդարադատությունը» Burke’s Law Վալերի
1965 ս «Վիճակ ստեղծողների թատրոն» Kraft Suspense Theatre Լեդի Մեյ
1967 ս Insight
1969 ս «Գործի էությունը» The Name of the Game Քեյ Մարտին
1975 ս Switch Միրիամ Էստաբրուք
1979-1983 ս «Մեդեքսպերտ Քուինսի» Quincy M.E. Դորոթի Բլեյք
1985 ս «Նա գրել է սպանություն» Murder, She Wrote Ֆրանչեսկա Լոջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Ann Blyth, the Evil Daughter in ‘Mildred Pierce,’ Dies at 98The Hollywood Reporter.
  4. Ann Blyth
  5. «Ann Blyth», Turner Classic Movies
  6. ««Anne Blyth on Personal Faith», Guideposts, December 1952». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  7. 1 2 King, Susan (2013 թ․ օգոստոսի 12). «Ann Blyth gets a TCM salute for her birthday». Los Angeles Times.
  8. «Watch on the Rhine». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  9. THE BLYTH SPIRIT: Show Business Still Stimulating to Ann Blyth, Youthful But Veteran Trouper By WILLIAM BROWNELLHOLLYWOOD.. New York Times 12 Oct 1952: X5.
  10. GIL LAMB TO HEAD RKO VARIETY FILM: ' Make Mine Laughs' Scheduled the Studio — U-I Suspends Ann Blyth From Salary By THOMAS F. BRADY New York Times 3 May 1949: 31.
  11. Ann Blyth: Success Without an Enemy Hopper, Hedda. Los Angeles Times 6 June 1954: E1
  12. Daughter Born to Ann Blyth Los Angeles Times (1923—1995); Los Angeles, Calif. [Los Angeles, Calif]11 Apr 1963: 30.
  13. Anderson, Nancy. «Ann Blyth has Cake and Eats it», Lodi News-Sentinel, August 22, 1974
  14. Ann Blyth Wed as 600 Watch Church Service: ANN BLYTH MARRIEDLos Angeles Times 28 June 1953: 1.
  15. «Ann Blyth Profile». Glamour Girls of the Silver Screen. Արխիվացված է օրիգինալից 2014-04-16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

կենսագրական տվյալներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բլիտ» հոդվածին։