Jump to content

Էնմանուել Ռեյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնմանուել Ռեյես
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումբռնցքամարտիկ
Երկիր Կուբա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 14, 1992(1992-12-14)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՀավանա, Կուբա
Հասակ՝195 սանտիմետր

Էնմանուել Ռեյես Պլա (իսպ.՝ Enmanuel Reyes Pla. դեկտեմբերի 14, 1992(1992-12-14)[1], Հավանա, Կուբա), իսպանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 14-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

2017 թվականին տեղափոխվել է Իսպանիա, 2020 թվականին ստացել այդ երկրի քաղաքացիություն[2][3][4]: Իսպանիայի բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ է:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյեսը բռնցքամարտով սկսել է զբաղվել վեց տարեկանից: 2014 թվականին դարձել է Կուբայի փոխչեմպիոն կիսածանր քաշային կարգում[5], 2016 թվականին՝ Կուբայի փոխչեմպիոն ծանր քաշային կարգում[6]: 2014—2016 թվականներին «Cuba Domadores» թիմի կազմում՝ որպես կիսածանր քաշային (մինչև 81 կգ) բռնցքամարտիկ մասնակցել է World Series Boxing կիսապրոֆեսիոնալ լիգայի մրցումներին[7], անցկացրել երեք մենամարտ և երեքում էլ հաղթանակ տարել մրցավարների վճռի համաձայն[8]:

2019, 2020 և 2021 թվականներին հռչակվել է Իսպանիայի չեմպիոն ծանր քաշային կարգում[9][10][11]:

Էնմանուելը բրոնզե մեդալ է նվաճել 2021 թվականի սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, արծաթե մեդալ՝ 2022 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի սիրողական բռնցքամարտի առաջնությունում։ 2023 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 92 կգ քաշային կարգում[12][13]։

2024 թվականին Փարիզում անցկացված ամառային օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալի է արժանացել ծանրքաշայինների (մինչև 92 կգ) մրցապայքարում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/142492
  2. «Enmanuel Reyes». Tokyo 2020 Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Boxing: Men's Heavy (81-91kg)» (PDF). Tokyo 2020 Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  4. Профиль на сайте Olympics.com Արխիվացված է Հուլիս 28, 2021 Wayback Machine-ի միջոցով:[1]
  5. Cuban National Championships 2014
  6. Cuban National Championships 2016
  7. World Series of Boxing - 11th Round
  8. Энмануэль Рейес Արխիվացված է Հուլիս 31, 2021 Wayback Machine-ի միջոցով: — на сайте World Series Boxing.
  9. Spanish National Championships 2019
  10. Spanish National Championships 2020
  11. Spanish National Championships 2021
  12. «Emmanuel Reyes». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 28 de julho de 2021-ին. Վերցված է 28 de julho de 2021-ին.
  13. «Boxing: Men's Heavy (81-91kg)» (PDF). Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 de agosto de 2021-ին. Վերցված է 28 de julho de 2021-ին.
  14. «Boxing – Men's 92kg – Draw Sheet» (PDF). {{cite web}}: Unknown parameter |acessodata= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |arquivodata= ignored (օգնություն); Unknown parameter |arquivourl= ignored (օգնություն); Unknown parameter |língua= ignored (օգնություն); Unknown parameter |publicado= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնմանուել Ռեյես» հոդվածին։