Էնիդ Մերի Բլայթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնիդ Մերի Բլայթոն
անգլ.՝ Enid Blyton
Ծննդյան անունանգլ.՝ Enid Mary Blyton
Ծնվել էօգոստոսի 11, 1897(1897-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրEast Dulwich, Սաութուրք[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1968(1968-11-28)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Գրական անունMary Pollock
Մասնագիտությունգրող, վիպասան, բանաստեղծուհի, դպրոցի ուսուցիչ, մանկագիր, սցենարիստ, պարուհի և ուսուցչուհի
ԼեզուChicano English?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունIpswich High School?[6]
Ժանրերմանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Famous Five?, The Secret Seven?, Child Whispers?, The Enid Blyton Adventure Series?, The Enchanted Wood?, The Naughtiest Girl in the School?, The Naughtiest Girl Again?, The Adventurous Four?, The Twins at St. Clare's?, Five on a Treasure Island?, Five on Finniston Farm?, Five on Kirrin Island Again?, Five on a Hike Together?, Five on a Secret Trail?, The Magic Faraway Tree?, The Land of Far-Beyond?, The O'Sullivan Twins?, The Mystery of the Burnt Cottage?, Summer Term at St. Clare's?, Five Run Away Together?[7], The Island of Adventure?, The Mystery of the Disappearing Cat?, The Second Form at St. Clare's?, Claudine at St.Clare's?, Fifth Formers of St. Clare's?, Five Go to Smuggler's Top?, The Mystery of the Secret Room?, The Naughtiest Girl is a Monitor?, The Castle of Adventure?, First Term at Malory Towers?, Five Go Off in a Caravan?, The Folk of the Faraway Tree?, The Mystery of the Spiteful Letters?, The Mystery of the Missing Necklace?, The Valley of Adventure?, Five Go Off to Camp?, The Mystery of the Hidden House?, Third Year at Malory Towers?, Five Get Into Trouble?, The Mystery of the Pantomime Cat?, Five Fall Into Adventure?, The Mystery of the Invisible Thief?, The Mystery of the Vanished Prince?, Five Have a Wonderful Time?, The Mystery of the Strange Bundle?, Five Go Down to the Sea?, The Mystery of Holly Lane?, Five Go to Mystery Moor?, The Mystery of Tally-Ho Cottage?, The Mystery of the Missing Man?, Five Go to Billycock Hill?, The Mystery of the Strange Messages?, Five Get into a Fix?, Five Have a Mystery to Solve? և Five Are Together Again?
Ստեղծագործությունների ցանկEnid Blyton bibliography?
ԱմուսինHugh Alexander Pollock? և Kenneth Fraser Darrell Waters?
ԶավակներGillian Baverstock? և Imogen Smallwood?
Կայքenidblytonsociety.co.uk
Commons-logo.svg Enid Blyton Վիքիպահեստում

Էնիդ Մերի Բլայթոն (անգլ.՝ Enid Mary Blyton, օգոստոսի 11, 1897(1897-08-11)[1][2][3][…], East Dulwich, Սաութուրք[4][5] - նոյեմբերի 28, 1968(1968-11-28)[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի գրող, որ ստեղծագործել է մանկական և պատանեկան գրականության բնագավառում։ Դարձել է 20-րդ դարի՝ դեռահասների համար ստեղծագործած ամենահաջողակ գրողը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիդ Բլայթոնը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 11-ին Լոնդոնում՝ Լորդշիպ Լեյն (Իսթ Դալիջ շրջան) փողոցի 354 տանը։ Եղել է ավագ դուստրը դանակավաճառ Թոմաս Քերի Բլայթոնի (1870-1920) և նրա կնոջ՝ Թերեզա Մերի (ծննդյան ազգանունը՝ Հարիսոն, 1874-1950) ընտանիքում, որտեղ բացի նրանից եղել են ևս երկու կրտսեր որդի՝ Հենլին (ծնվել է 1899 թվականին) և Քերին (ծնվել է 1902 թվականին), ովքեր ծնվել են այն բանից հետո, երբ ընտանիքը տեղափոխվել է մոտակա Բեքենհեմ արվարձան։ 1907-1915 թվականներին Բլայթոնը սովորել է Բեքենհեմի Սուրբ Քրիստոֆի դպրոցում։ Նա հավասարապես լավ արդյունք է ցուցաբերել և՛ ակադեմիական աշխատանքի, և՛ ֆիզիկական ակտիվության մեջ։ Միայն լավ չի սովորել մաթեմատիկա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիդ Բլայթոնը գրել է գրքերի մի քանի շարքեր, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար՝ պարբերաբար կրկնվող հերոսներով։ Այդ գրքերը մեծ հաջողություն են ունեցել աշխարհի շատ վայրերում, վաճառվել է ավելի քան 400 միլիոն օրինակ։ Համաձայն մեկ գնահատման՝ Բլայթոնը աշխարհում թարգմանված գրականության հինգերորդ ամենամեծ ժողովրդականություն վայելով հեղինակն է։ Օրինակ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕԹարգմանությունների ինդեքսի (Index Translationum)[8], մինչև 2007 թվականը հաշվվել է նրա գրքերի թարգմանությունների ավելի քան 3400 հրատարակություններ. այս առումով նա զիջում է Շեքսպիրին[9], բայց գերազանցում է Լենինին։

Գրողի ամենահայտնի կերպարներից մեկը Նոդին է, որը հայտնվել է միայն կարդալ սովորող փոքրիկների պատմություններում։ Այնուամենայնիվ, առավել հայտնի են նրա վեպերը, որոնցում երեխաները ընկնում են հետաքրքիր արկածների մեջ և բացահայտում ինտրիգային գաղտնիքները գրեթե առանց մեծահասակների օգնությամբ։ Այդ ժանրի գործերից հատկապես մեծ ժողովրդականության է արժանացել «Հրաշալի հնգյակ» (բաղկացած է 21 վեպից, որ գրվել են 1942-1963 թվականներին, գլխավոր հերոսները չորս պատանիներ են և շունը), «Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը» (բաղկացած է 15 վեպից՝ գրված 1943-1961 թվականներին, հինգ երեխա մշտապես շրջանցում են տեղական ոստիկանությանը բարդ իրավիճակները քննելու հարցում) շարքերը, ինչպես նաև «Գաղտնի յոթնյակը» (15 վեպ՝ գրված 1949-1963 թվականներին, յոթ երեխաները լուծում են տարբեր գաղտնիքներ)։

Էնիդ Բլայթոնի գրքերը արկածային մանկական գրականություն նմուշներ են, երբեմն ներառում են ֆենտեզիի տարրեր, երբեմն՝ մոգություն։ Նրա գրքերը եղել և շարունակում են մնալ շատ տարածված Մեծ Բրիտանիայում և աշխարհի շատ այլ երկրներում։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 90 լեզուներով[10], այդ թվում` չինարեն, հոլանդերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն և այլն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիդ Բլայթոնի գրքերից մեկի մասին Կոռնեյ Չուկովսկին գրել է (հոդված «Триллеры и чиллеры»).

․․․Բոլորին գերազանցեց Էնիդ Բլայթոնը։ Փորձառու խուզարկուի դերում նա դուրս բերեց արտասովոր խելամիտ ութամյա աղջկա, որն իր ինտելեկտով գերազանցեց հայտնի խուզարկուներին ու պարբերաբար հիմար վիճակի մեջ է թողնում պրոֆեսիոնալ ոստիկան Գունին։ Այդ գիրքը հրատարկվել է անգլիական «Dragon» («Վիշապ») հրատարակչությունում, որը տպագրում է խուզարկուական պատմություններ 6-ից մինչ 8 տարեկան և («Կապույտ Վիշապ» և 8-ից 12 տարեկան (Կարմիր Վիշապ») փոքր երեխաների համար[11]։

Առավել հայտնի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Adventure
  • The Barney Mystery[12]
  • The Circus
  • Հրաշալի հնգյակ
  • The Magic Faraway Tree
  • The Malory Towers
  • The Mary Mouse
  • Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը
  • The Naughtiest Girl
  • The Noddy
  • The Amelia Jane
  • The Secret Seven
  • St. Clare’s
  • The Wishing-Chair
  • The Willow Farm

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]