Էնթոնի Փիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Փիրս
անգլ.՝ Piers Anthony Dillingham Jacob
Ծնվել էօգոստոսի 6, 1934(1934-08-06)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4][5]
Գրական անունPiers Anthony
Մասնագիտությունվիպասան, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, գրական խմբագիր և գրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6][7][8] և  ԱՄՆ
ԿրթությունԳոդդարդ քոլեջ, Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա և Ուեսթաունի դպրոց
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներՀմուտ աշակերտ, Մարտական ​​շրջան, Bio of a Space Tyrant?, Cluster?, Անմահության մարմնավորումներ, Ռեժիմ, Մարդու և Մանթայի մասին, Զենթ, Letters to Jenny?, Chthon?, Macroscope?, Prostho Plus?, Tatham Mound? և Killobyte?
Պարգևներ
Կայքhipiers.com

Էնթոնի Փիրս կամ Փիրս Էնթոնի Դիլինգհեմ Յաքոբ (անգլ.՝ Piers Anthony Dillingham Jacob, օգոստոսի 6, 1934(1934-08-06)[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4][5]), անգլո-ամերիկյան գրող, գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերի հեղինակ։ Հանդես է եկել Էնթոնի Փիրս գրական անվամբ։ Առավել հայտնի է դարձել իր երկարաշունչ վեպերի շարքով՝ Զենթի (անգլ.՝ Xanth) Հորինված տիեզերքում։

Փիրսի գրքերից շատերը հայտնվել են Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառք ապահոված գրքերի շարքում։ Նա նշել է, որ իր ամենամեծ նվաճումներից մեկն է «այբուբենի բոլոր տառերով»՝ Anthonology -ից մինչև Zombie Lover («Զոմբիների սիրահարը») գրքերի հրապարակումը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնիի ծնողները՝ Ալֆրեդ և Նորմա Յաքոբները, եղել են քվակեր խաղաղապահներ։ Օքսֆորդի համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ 1936 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քվարկերների անունից բարեգործական աշխատանքներ են իրականացրել։ Բարսելոնայում հիմնել են մանկական սննդի կետ։ Փիրսն ու քույրը մնացել են Անգլիայում դայակի և մայրական կողմի պապիկ, տատիկի խնամքին։ Ալֆրեդ Ջեյքոբը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, բայց ծնվել էր Ամերիկայում՝ Ֆիլադելֆիայից ոչ հեռու։ 1940 թվականին, երբ նրան վտարել են Իսպանիայից, իսկ Մեծ Բրիտանիայում վիճակը վատթարացել է, ընտանիքի վերադարձել է Միացյալ Նահանգներ և1941 թվականին հաստատվել է Վերմոնտ նահանգի Բենինգթոնի շրջանի Ուինհոլ քաղաքից ոչ հեռու գյուղական «Վերադարձ դեպի հողեր» ուտոպիական համայնքում, այստեղ պատանի Փիրսը ծանոթացել է իրենց հարևանությամբ ապրող ռադիկալ գրող Սքոթ Նիարինգի (անգլ.՝ Scott Nearing) հետ։ Երկու ծնողներն էլ վերսկսել են ուսումը, և Ալֆրեդն ի վերջո դարձել է ռոմանական լեզուների պրոֆեսոր և դասավանդել Ֆիլադելֆիայի շրջանի մի շարք քոլեջներում։

Էնթոնի Փիրսը, տարբեր դպրոցներ տեղափոխվելով, ի վերջո սովորել և ավարտել է (1956 թվականին) Վերմոնտ նահանգի Գոդդարդի քոլեջը (անգլ.՝ Goddard College): 2012 թվականի հուլիսի 27-ի This American Life հաղորդման եթերում Էնթոնին նշել է, որ ծնողների բաժանաված լինելու պատճառով ինքն իրեն անընդհատ ճնշված է զգացել և ցածր գնահատականներ է ստացել։ Նա իր ավագ դպրոցը համարել է շատ «թիթիզ մասնավոր դպրոց» և հրաժարվել է գումար նվիրաբերել դպրոցին, քանի որ ինքը դպրոցի «ցածր շերտի» ներկայացուցիչ էր, և ոչ ոք նրա մասին չէր մտահոգվում և ուշադրություն չէր դարձնում նրա հոգսերին։ Նա ասել է. «Ինձ դուր չէր գալիս ցածր խավի ներկայացուցիչ լինելը»[9]։ Երկամյա աշխատանքը ռազմական ծառայությունում ավարտելուց հետո, նա մի կարճ ժամանակահատված դասավանդել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ «Ծովակալ Ֆարագուտի ակադեմիայի» (անգլ.՝ Admiral Farragut Academy) դպրոցում, նախքան ամբողջությամբ կնվիրվեր գրական գործունեությանը։

Ամուսնություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ապագա կնոջ՝ Քերոլ Մարբլի հետ Էնթոնին ծանոթացել է քոլեջում սովորելու տարիներին։ Նրանք ամուսնացել են 1956 թվականին, նույն թվականին էլ Էնթոնին ավարտել է Գոդդարդի քոլեջը։ 1957 թվականին Էնթոնին, մի շարք այլ աշխատանքներ անելուց հետո, որոշել է ծառայության անցնել ԱՄՆ-ի բանակում՝ իր հղի կնոջ համար եկամտի կայուն աղբյուր և առողջության ապահովագրություն ստանալու համար։ Նա մնացել է բանակում մինչև 1949 թվականը, այդ ընթացքում էլ դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։ Բանակում եղել է գումարտակի թերթի խմբագիր և ծաղրանկարիչ։ Բանակից հեռանալուց հետո, որոշ ժամանակ աշխատել է պետական դպրոցում որպես ուսուցիչ՝ նախքան ամբողջովին կնվիրվեր գրական գործունեությանը։

Էնթոնին և իր կինը պայմանավորվել են, որ եթե ինքը կարողանա մեկ տարվա ընթացքում վաճառել մեկ ստեղծագործություն, ապա կինն աշխատանքի կանցնի, որպեսզի աջակցի ամուսնուն, բայց եթե չկարողանա ոչինչ վաճառել, ապա նա պիտի հրաժարվի գրող դառնալու իր երազանքից։ Տարվա վերջում հաջողվել է հրատարակել մեկ պատմվածք։ Էնթոնիի կարծիքով իր կինն այն մարդն է, որ հնարավոր է դարձրել գրողական իր կարիերան։ Նա խորհուրդ է տալիս սկսնակ գրողներին, որ ստեղծագործական կյանքի առաջին երկու տարիներն հաղթահարելու համար փնտրեն կարիքները հոգալու համար անհրաժեշտ եկամտի այլ աղբյուր[10]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնին հաճախակի է մի հրատարակչի մոտից գնացել մյուսի մոտ՝ իր հետ վերցնելով հաջողված գրվածքները, երբ, ինչպես ինքն է նշել, զգացել է, որ խմբագիրներն անհիմն միջամտել են իր գործին։ Նա ծմբագիրներին դատի է տվել դատարան պաշտոնեական դիրքի չարաշահումների համար և շահել դատը[11]։ Էնթոնին առցանց հրատարակիչների շրջանում հարցումներ է իրականացրել, որպեսզի օգնի սկսնակ գրողներին։ Նրա ծառայությունը 2003 թվականին արժանացել է «Friend of EPIC» մրցանակի՝ էլեկտրոնային հրատարակչական համայնքին մատուցած ծառայությունների համար[12]։ Նրա կայքը արժանացել է գնահատողների և խմբագիրների «Հատուկ ճանաչում գրողներին մատուցած ծառայության համար» մրցանակի, որը գրողի ուղեցույց է հրատարակչությունների և գրական ծառայություններ մատուցողների համար։

Էնթոնի Փիրսի ճանաչված վիպաշարք «Զենթ»-ը ընտրվել է ֆիլմերի համար[13]։ Այն «Լեգենդային ժամանցով» (Legend Entertainment) ոգեշնչել է DOS-ին, որ ստեղծի «Զենթի ուղեկիցները» (Companions of Xanth) համակարգչային խաղը։ Այս երկի հիման վրա է նաև Mayfair Games-ի կողմից ստեղծվել է Զենթ սեղանի խաղը։

Էնթոնիի վեպերն հիմնականում ավարտվել են հեղինակի ծավալուն գրառումներով, որտեղ ներկայացնում է իր մասին, իր կյանքի մասին, իր փորձի՝ կապված վեպի ստեղծման ընթացքի հետ։ Նա հաճախ քննարկում է ընթերցողների հետ ունեցած նամակագրությունները և այն իրական խնդիրնեը, որոնք ազդեցություն են ունեցել վեպի ստեղծման վրա։

2000 թվականից ի վեր Էնթոնի Փիրսն իր վեպերը գրել է Լինուքս օպերացիոն համակարգում[14]։

2011 թվականին NPR ռադիոյի հարցման արդյունքներով Էնթոնի Փիրսի «Զենթ»-ը գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի լավագույն գրքերի շարքում գրավել է 99-րդ տեղը[15]։

Այլ ԶԼՄ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ամերիկյան կյանք (This American Life) ռադիոհաղորդման 470-րդ էպիզոդի առաջին դրվագում պատմվում է Էնթոնի Փիրսի մանկական սևեռուն մտքերի մասին։ Այս փաստի մասին գրել և խոսել է գրող Լոգան Հիլը, որը 12 տարեկանում տարված էր Էնթոնիի վեպերը ընթերցելով։ Տասը տարի շարունակ նա զգացել էր, որ Էնթոնիի համար առաջին երկրպագուն է; Եվ 22 տարեկանում մի հարսանիքի ժամանակ հանդիպելով Էնդիին՝ բացահայտել է իրենց փոխադարձ հետաքրքրությունը գրողի հանդեպ։ Էնդին այս պատմության մասին հարցազրույցում պարզաբանում է, որ դեռահասության տարիներին ինքը կարդացել է էսկապիստ (լիցքաթափող) վեպեր, որ կարողանար հաղթահարել Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում դպրոցական և ընտանեկան միջավայրում իր օտարացած զգացողությունը։ 1987 թվականին 15 տարեկան հասակում նա Ֆլորիդա փախչելու որոշում էր կայացրել՝ փորձելով Էնթոնի Փիրսին մոտ ապրել։ Այս պատմության մեջ կա նաև Էնթոնիի անդրադարձն այս իրադարձությանը[16]։

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի դուստրը՝ Նաոմի քինգը, սիրով կարդացել է ինչպես Էնթոնի Փիրսի գրքերը, այնպես էլ սատանաների, փերիների մասին։ Այն բանից հետո, երբ նա հորն ասել է. «Հայրի՛կ, ես ուղղակի չեմ ուզում, որ նրանք վախենան։ Դու ինչ-որ մի բան կգրե՞ս վիշապների մասին»։ Սթիվեն Քինգը գրել է Վիշապի աչքերը, որի սկզբում հրատարակվել է 1984 թվականին, իսկ հետո՝ 1987 թվականին, Viking Press հրատարակչական ընկերության կողմից։

Իսկ ի՞նչ կա Երկրից[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Փիրսի գրական կարիերայի սկզբում վեճեր են առաջացել «Իսկ ինչ կա երկրից» երկի(1976 թվական) օրիգինալ հրատարակման շուրջ։ Խմբագիր Ռոջեր Էլվուդը պատվիրել է վեպը իր նոր՝ «Laser Books» գիտաֆանտաստիկ շարքի համար։ Ըստ Էնթոնիի՝ ինքն ավարտել է երկը, և Էլվուդը ընդունել և հրատարակել է այն։ Հետո Էլվուդն Էնթոնիին ասել է, որ ինքը ցանկանում է մի քանի աննշան փոփոխություններ կատարել, և Էնթոնիի ժամանակը խնայելու համար վարձել է խմբագիր (և հեղինակ) Ռոբերտ Կոուլսոնին՝ ձեռագիրը փոփոխություններով հանդերձ վերատպելու համար։ Էնթոնին Կոուլսոնին բնութագրել է որպես ընկեր և սկզբնական շրջանում ընդունել նրա ներդրումները։

Այնուամենայնիվ, Էլվուդը Կոուլսոնին ասել է, որ նա պետք է լիարժեք համահեղինակ լինի և Էնթոնիի տեքստում փոփոխություններ կատարելու ազատություն ունենա՝ մյուս խմբագիրների առաջարկների համաձայն։ Էլվուդը Կոուլսոնին խոստացել է Էնթոնիի հետ կես-կես անել հետագա բոլոր հոնորարները։ Ըստ Էնթոնիի, հրատարակված վեպն ակնհայտորեն տարբերվել է իր տարբերակից՝ կերպարների և երկխոսությունների փոփոխությամբ, սյուժեի կրճատմամբ և հավելումներով։ Էնթոնիի համար փոփոխությունները փչացրել էին վեպը։ «Laser Books»-ը «Իսկ ինչ կա Երկրից» վերջին հրատարակության մեջ Էնթոնիին և Կոուլսոնին ներկայացրել է որպես համահեղինակներ։

Դատական հայցի սպառնալիքով հրատարակման իրավունքները վերադարձվել են Էնթոնիին։ 1989 թվականի Էնթոնի Փիրսը վերահրատարակել է իր բնօրինակ «Իսկ ինչ կա Երկրից» վեպը անոտացված հրատարակմամբ Tor Books ընկերության կողմից։ Այս հրատարակությունը պարունակում է ներածություն և եզրակացություն, որոնք մանրամասնում են վեպի վերադասավորումները, և Էնթոնիի մոտավորապես 60 էջի նշումները, որոնք բերում են սյուժեի և հերոսների փոփոխությունների օրինակներ, ինչպես նաև խմբագիրների կողմից իր ձեռագրի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններ[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնին այժմ ապրում է Ֆլորիդայի իր ագարակում։ Էնթոնի ամուսինները երկու դուստր են ունեցել, որոնցից Պենելոպան (Պեննի) Քերոլինը 2009 թվականին մահացել է մաշկային քաղցկեղից, իսկ մյուսը՝ Շերիլը զույգին թոռ է պարգևել՝ Լոգանը։ Ինչ վերաբերում է կրոնական համոզմունքներին, Էնթոնին դրանց մասին խոսել է 2004 թվականի հոկտեմբերի իր անձնական վեբ-կայքում։ «Ես ագնոստիկ եմ, ինչը նշանակում է, որ ես դեպքը չապացուցված եմ համարում, այդպիսով ես ավելի մոտ եմ աթեիզմին, քան թեիզմին»։ 2017 թվականին նա հայտարարել է. «Ես ավելի համոզված եմ Աստծո և հանդերձյալ կյանքի հարցում․ դրանք գոյություն չունեն»։

Էնթոնի Փիրսի կինը՝ Քերոլ Էնն Մարբլը, մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, 15 տարի պայքարելով հիվանդության դեմ։ 2020 թվականի ապրիլի 22-ին Էնթոնին ամուսնացել է Մերիլի անունով մի աղջկա հետ իր ագարակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]