Էնթոնի Ջոշուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Ջոշուա
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
ՄականունԷյ Ջեյ (անգլ.՝ AJ)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1][1][1][…]
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2] (34 տարեկան)
ԾննդավայրՈւոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաշային կարգծանր (90,7 կգ-ից բարձր)
Հասակ198 սմ
ՄարզիչՌոբերտ Մակկրակեն
ՊրոմոուտերԷդդի Հիրն
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ2020 թվական դեկտեմբերի 12
Մարտերի թիվ25
Հաղթանակների թիվ24
Հաղթանակ նոկաուտով22
Պարտություն1
Սիրողական կարիերա
Մարտերի թիվ43
Հաղթանակների թիվ40
Պարտությունների թիվ3
anthonyjoshua.com
boxrec-ի ցանկ

Էնթոնի Ջոշուա (անգլ.՝ Anthony Joshua; հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ծանրքաշային կարգում բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 2012 թվականին 91 կգ-ից բարձր քաշային կարգում դարձել է օլիմպիական չեմպիոն։ «Ռինգ» ամսագրի վարկածով ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը (2014)։ Ծանրքաշային կարգում IBF (2016-2019, 2019-2021), WBA (2017-2019, 2019-2021), WBO (2018-2019, 2019-2021), IBO (2017-2019, 2019-2021) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության ժամանակ հաղթել է 9 բռնցքամարտիկների[3]։ Բրիտանական կայսրության շքանշանի դափնեկիր (2013)։

2014 թվականից համալրել է BoxRec ամսագրի «Ծանրքաշային կարգում լավագույն 10 բռնցքամարտիկներ» ցուցակը։ 2016-2017 թվականներին գլխավորել է այդ ցուցակը[4]։ Լեննոքս Լյուիսից հետո հաջորդ բրիտանացի ծանրքաշայինը, ով Օլիմպիական խաղերում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո դարձել է աշխարհի չեմպիոն։ Նրա կուռքը բռնցքամարտում Մուհամմեդ Ալին և Մայք Թայսոնն են[5], ընդհանուր մենամարտերում՝ Քոնոր ՄաքԳրեգորը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Ջոշուան ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 15-ին Ուոթֆորդում[7]։ Մայրը՝ Էտա Օդուսանիին, նիգերիացի սոցիալական աշխատող էր, հայրը՝ Ռոբերտ Ջոշուան նիգերիական և իռլանդական արմատներ ունեցող բրիտանացի[8][9]։ Այսինքն Ջոշուան ուներ առավելապես նիգերական ծագում[10]։ Ունեցել է մեկ եղբայր (Ջեյկոբ) և երկու քույր (Լորետա և Ժանետ)։ Վաղ մանկությունը անց է կացրել Նիգերիայում։ Անգլիա է տեղափոխվել այն ժամանակ, երբ եկել էր դպրոց հաճախելու ժամանակը։ Դպրոցը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ուոթֆորդ և աշխատել աղյուսի գործարանում

Լոնդոն է վերադարձել 17 տարեկանում։ Մեկ տարի անց ազգականներից մեկի խորհրդով սկսել է զբաղվել բռնցքամարտով։

Ապագա բռնցքամարտիկը իսկական մարզիկ էր։ Նա բարձր մակարդակով ֆուտբոլ էր խաղում, ուներ լավ արագություն (դպրոցական տարիներին 100 մ հեռավորությունը անցել է 11 վայրկյանում)[11][12]։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում։ Սակայն կարճ ժամանակ անց գրանցել է մեծ հաջողություններ՝ հաղթելով տարբեր առաջնություններում։ Սկզբում բռնցքամարտում նրա գործերը այդքան էլ հարթ չէին ընթանում և մի ժամանակ նույնիսկ մտածում էր թողնել բռնցքամարտը։ Այդ որոշումից նրան հետ է պահել մարզիչը։

Ես պատրաստ էի թողնել բռնցքամարտը։ Դրանք խելացնոր օրեր էին։ Ես ծխում էի։ Սակայն բռնցքամարտը ինձ հնարավորություն տվեց փոխել իմ կյանքը։ Երիտասարդ տարիներին անախորժությունների, դատական գործերի մեջ էի։ Մարզիչս հնարավորություն տվեց ինձ հասկանալ, թե ինչպես պետք է մոռանամ իմ «եսը» և ինչ-որ բանի հասնելու համար հետևեմ բոլոր հրահանգներին։ Շոն ասում էր. «Լռի՛ր, սկսի՛ր աշխատել և դադարի՛ր խոսել»։
- Էնթոնի Ջոշուա

2008 թվականին հանդիպել է Դիլիան Ուայթի հետ։ Սիրողական բռնցքամարտում այդ մարտը Ուայթի առաջնաելույթն էր։ Դրանից առաջ նա զբաղվել էր քիքբոքսինգով։ Ուայթը մարտի ընթացքում կարողացել է նոկդաունի ենթարկել Ջոշուային և հաղթել միավորների առավելությամբ։

2009 թվականին ծանրքաշային կարգում նվաճել է Հարինգեյի գավաթ։

2010 թվականի մայիսին ծանրքաշային կարգում ABAE վարկածով դարձել է Անգլիայի առաջնության չեմպիոն։

2011 թվականին հանդիպել է Օլիմպիական խաղերի ապագա արծաթե մրցանակակիր Ջոզեֆ Ջոյսոնի հետ։ Ջոշուան հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին։

2011 թվականին պաշտպանել է ABAE տիտղոսը և դուրս եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ Երրորդ ռաունդում պարտություն է կրել ռումինացի Միհայ Նիստորից։ Հետագայում Ջոշուան որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ նշել է, որ այդ ժամանակ լավ ֆիզիկական վիճակում չի եղել, քանի որ նրան առաջնության մասին հայտնել էին դրանից 2 շաբաթ առաջ[13]։

2011 թվականին մասնակցել է Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ արժանացել է արծաթե մեդալի։ 1/8 եզրափակչում հաղթել է Մուհամեդ Արջաուին, քառորդ եզրափակչում՝ Ռոբերտո Կամարելեին, կիսաեզրափակչում՝ Էրիկ Պֆայֆերին։ Վերջինիս հետ մարտի առաջին ռաունդում Ջոշուան կոտրել է նրա քիթը, որից հետո մարտը դադարեցվել է։ Եզրափակչում հանդիպել է Մահոմեդրասուլ Մեջիդովի հետ։ Երկրորդ ռաունդում Մեջիդովը նոկդաունի է ենթարկել նրան։ Արդյունքում Մեջիդովը հաղթել է միավորների չնչին առավելությամբ (21-22)։ Որոշումը վիճարկելի էր։ Այնուամենայնիվ Ջոշուային հաջողվել է ապահովել որակավորումը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում։

Մեջիդովի դեմ մարտից հետո Ջոշուայի մայրը, որը համաձայն չէր որդու բռնցքամարտիկ դառնալու որոշման հետ, դադարել է ներկա գտնվել նրա մարտերին[14]։

2012 թվականին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին, որտեղ 91 կգ քաշային կարգում հասել է մինչև եզրափակիչ։ 1/8 եզրափակչում հաղթել է Էրիսլանդի Սավոնին (17-16), քառորդ եզրափակչում՝ Չժան Չժիլեյին (15-11), կիսաեզրափակչում՝ Իվան Դըչկոյին (13-11)։ Եզրափակչում Ջոշուան և 2008 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոբերտոե Կամարելեն հավաքել էին հավասար 18 միավոր։ Սակայն դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Ջոշուան։

Ջոշուան իր օլիմպիական ոսկիով (2012 թվական սեպտեմբեր)

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 24-ից սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում և պայմանագիր կնքել Էդի Հիրնի հետ (Matchroom Sport)։ Առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 2013 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հանդիպելով Էմանուելե Լեոյի հետ։ Ջոշուան հակառակորդին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

Առաջին 6 մարտերը անց է կացրել քիչ հայտնի բռնցքամարտիկների հետ և հեշտությամբ հաղթանակներ տարել մրանց հանդեպ։

2014 թվականի հուլիսին հանդիպել է Բրիտանական միության էքս-չեմպիոն Մեթ Սքելթոնի հետ։ Երկրորդ ռաունդում Ջոշուան նոկդաունի է ենթարկել հակառակորդին։ Նա դժվարությամբ կարողացել է բարձրանալ 9 հաշվին։ Ջոշուան շարունակել է հարձակողական մարտ վարել, որի արդյունքում Սքելթոնը կրկին դժվար վիճակի մեջ է հայտնվել։ Տեսնելով, որ նա այլևս չի կարող շարունակել, մրցադատավորը կանգնեցրել է մարտը։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Դենիս Բահտովի դեմ մարտից հետո նվաճել է WBC վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը։

Առաջնաելույթը PPV-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 22-ին հանդիպել է Մայքլ Սպրոտի հետ։ Այս մենամարտը կարևորվում էր նրանով, որ այն ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Ջոշուան առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել հակառակորդին։

2015 թվականի ապրիլի 4-ին հանդիպել է Ջեյսոն Գավերնի հետ։ Ջոշուան իր հակառակորդին երկու անգամ նոկդաունի է ենթարկել 2-րդ և երկու անգամ 3-րդ ռաունդում։ Երրորդ ռաունդում Գավերնը նոկաուտի է ենթարկվել։

2015 թվականի մայիսի 9-ին հանդիպել է Ռաֆայել Զումբանի հետ։ Ջոշուան երկրորդ ռաունդում աջ ուղիղ հարվածով նոկաուտի է ենթարկել հակառակորդին։

Մարտ Կևին Ջոնսոնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 30-ին աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Կևին Ջոնսոնի հետ։ Սկզբում մարտը պլանավորված էր հունվարի 31-ին, բայց Ջոշուան մեջքի վնասվածք էր ստացել և օրը տեղափոխվել էր։ Երկրորդ ռաունդում Ջոշուան նոկդաունի է ենթարկել Ջոնսոնին (իր կարիերայում 2-րդը)։ Նա բարձրացել է, բայց Ջոշուայի հարվածներից հետո կրկին ենթարկվել նոկդաունի։ Հնչել է գոնգի ձայնը։ Մրցադատավորը Ջոնսոնին հնարավորություն է տվել շարունակել մարտը։ 2-րդ ռաունդում Ջոշուան սկսել է մեծ թափով հարձակումներ իրականացնել դեպի հակառակորդը, որից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։ Սա եղել է Ջոնսոնի կարիերայի առաջին և միակ պարտությունը։ Այս մարտից հետո Ջոշուան WBC վարկանշային աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական։

Մարտ Գերի Կորնիշի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 12-ին մարտ էր նախատեսված Էնթոնի Ջոշուայի և Մարիուշ Վախի միջև։ Մարտը պետք է ունենար 12 ռաունդ։ Ամբողջովին պատրաստվելու համար Ջոշուան որոշել է հրաժարվել միջակա մարտերից և պատրաստվել որոշիչ ելույթին։ Սակայն բռնցքամարտիկների պրոմոուտերները չեն կարողացել ֆինանսական առումով մի հայտարարի գալ, և մարտը հետաձգվել է[15]։ Այդ օրը Ջոշուայի դեմ ռինգ է դուրս եկել մեկ ուրիշ շոտլանդացի բռնցքամարտիկ՝ Գերի Կորնիշը։ Արդեն առաջին ռաունդում Ջոշուան նոկաուտի է ենթարկել նրան։ Այս պարտությունը Կորնիշի համար եղել է առաջինը։ Ջոշուայի համար սա առաջին և միակ մարտն էր, որը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։

Մարտ Դիլիան Ուայթի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի և Բրիտանական միության չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել երկու անպարտելի բռնցքամարտիկներ Էնթոնի Ջոշուայի և քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Դիլիան Ուայթի միջև։ Այս մարտը համարվել է ռևանշ երկու բռնցքամարտիկների համար, որովհետև նրանք հանդիպել էին սիրողական ռինգում, որտեղ հաղթող էր ճանաչվել Ուայթը։ Բռնցքամարտիկները հենց առաջին վայրկյաններից էլ սկսել են ակտիվ հարձակումներ իրականացնել և փոխանակվել հարվածներով։ Առաջին ռաունդի վերջում հարձակումից ոգևորված Ջոշուան Ուայթին հարվածել է գոնգի հնչելուց հետո։ Վերջինս փորձել է հետ գնալ և պատասխանել այդ հարվածին։ Դրա արդյունքում ակյուններում գտնվող բոլոր անձինք բարձրացել են ռինգ և կարող էր մասայական ծեծկռտուք սկսվել։ Սակայն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Երկրորդ ռաունդում Դիլիանը ձախ հուկ հարվածով կարողացել է ցնցել Ջոշուային։ Այդ հարվածից հետո նա սկսել է ավելի զգույշ մարտ վարել։ Չնայած այդ ամենի, բռնցքամարտիկները շարունակել են անընդհատ հարձակումներ իրականացնել միմյանց նկատմամբ։ Մարտի գագաթնակետը 7-րդ ռաունդն էր։ Ջոշուային հաջողվել է ուժեղ աջ կողային հարված հասցնել մրցակցի քներակին, որից հետո աջ ապերկոտ հարվածով եզրափակել է մարտը։ Դրանից հետո Ուայթը հայտնվել է ռինգի հատակին և երկար ժամանակ չի կարողացել բարձրանալ։ Սա եղել է պրոֆեսիոնալ կարիերայում նրա առաջին պարտությունը։ Մարտից հետո Ջոշուան հայտարարել է, որ Ուայթի դեմ պատրաստ է ռևանշի[16]։

Չեմպիոնական մարտ Չարլզ Մարտինի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում հանդիպել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն Չարլզ Մարտինի հետ։ Դա եղել է Մարտինի չեմպիոնական տիտղոսի առաջին պաշտպանությունը։ Հենց առաջին ռաունդից Ջոշուան հեռավորության վրա աջ հարվածներ է հասցրել հակառակորդին։ Երկրորդ ռաունդում Ջոշուան աջ կրոս հարվածով նոկդաունի է ենթարկել Մարտինին։ Նա բարձրացել է 9 հաշվին։ Ջոշուան միանգամից հարձակման է անցել և աջ կրոս հարվածից հետո Չարլզը կրկին հայտնվել է ռինգի հատակին։ Բարձրացել է 10 հաշվին։ Սակայն մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Ջոշուան դարձել է IBF վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Մարտը առաջարկել է Մարտինի թիմը։ Մինչ այդ նա ոչ մի պարտություն չէր գրանցել։ Ավելի ուշ Ջոշուայի պրոմոուտեր Էդի Հիրնը հայտարարել է, որ Մարտինի հետ կնքել է գործարք՝ նրան վճարելով մի ամբողջ կարողություն[17]։

Այդ ժամանակ աշխարհի գործող չեմպիոն Թայսոն Ֆյուրին 1000 ֆունտ խաղադրույք է կատարել Մարտինի նոկաուտով հաղթելու վրա և պարտվել[18]։

Այդ մարտից կարճ ժամանակ անց Ջոշուան պայմանագիր է կնքել ամերիկյան «Showtime» հեռուստաալիքի հետ[19]։

IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Ջոշուան շարունակել է պարապմունքները՝ ամեն օր մարզասրահում անցկացնելով 13 ժամ[14]։

Մարտ Դոմինիկ Բրիզիլի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 25-ին Լոնդոնում հանդիպել է ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Դոմինիկ Բրիզիլին։ Դա եղել է չեմպիոնի տիտղոսի նրա առաջին պաշտպանությունը։ Բրիզիլը մարտից առաջ հայտարարել է, որ կնվաճի չեմպիոնի տիտղոսը։ Մարտի հենց առաջին ռաունդում Ջոշուան զգալի առավելության է հասել հակառակորդի նկատմամբ։ Բրիզիլը ամբողջ մարտում ուշացել է և չի կարողացել դիմակայել Ջոշուայի արագությանը։ Մարտի երկրորդ կեսում Բրիզիլը նույնպես մի քանի ճշգրիտ հարձակումներ է իրականացրել։ Սակայն 7-րդ ռաունդի սկզբում հայտնվել է ռինգի հատակին։ Նա բարձրացել է, բայց ևս մեկ նոկդաունից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։

Մարտ Էրիկ Մոլինայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսի պաշտպանության շրջանակներում հանդիպել է Էրիկ Մոլինայի հետ։ Շատերը կարծում էին, որ Մոլինան կկարողանա դիմակայել Ջոշուային, որովհետև նա որոշակի հաջողություններ էր ունեցել Դեոնտեյ Ուայլդերի դեմ մարտում։ Առաջին ռաունդում Մոլինան կարողացել է միայն մեկ ուժեղ հարված հասցնել մրցակցին և հաջող կերպով պաշտպանվել։ 3-րդ ռաունդում Ջոշուայի աջ ուղիղ հարվածից հետո Մոլինան հայտնվել է ռինգի անկյունում և ընկել գետնին։ Նա մեծ դժվարությամբ է կարողացել ոտքի վրա բարձրանալ։ Ջոշուան անընդհատ հարվածներ է հասցրել մրցակցին, իսկ վերջինս կախվել էր ռինգի պարաններից։ Մի քանի վայրկյան անց մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Հաղթող է ճանաչվել Ջոշուան։

Մարտ Վլադիմիր Կլիչկոյի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 29-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում չեմպիոնական մարտ է տեղի ունեցել Էնթոնի Ջոշուայի և նախկին չեմպիոնի Վլադիմիր Կլիչկոյի միջև։ Մարտը տեղի է ունեցել IBF (Ջոշուայի կողմից տիտղոսի պաշտպանություն), WBA և IBO (ազատ տիտղոսներ) վարկածով չեմպիոնական տիտղոսների համար։ Այս մարտին պատրաստվելու համար Ջոշուային օգնել են իր ընկերներ Մարիուշ Վախը, Լոուրենս Օկոլին, Ժոզեֆ Ջոյսը և Ֆրեյզեր Քլարկը։

Չնայած Վլադմիր Կլիչկոյի վերջին մարտից հետո երկար ժամանակ էր անցել, բայց նա գտնվել է լավ ֆիզիկական մարզավիճակում։ Առաջին ռաունդում Կլիչկոն իրականացրել է ջեբ հարվածներ և գործնականում չի օգտագործել աջ ձեռքը։ Հիմնականում աշխատել է իրանի պաշտպանության վրա։ Ջոշուան իր մրցակցի հետ ծանոթանալուց հետո սկսել է հարձակվել աջից։ Առաջին ռաունդի արդյունքում մրցադատավորները առավելություն են տվել Ջոշուային։ Երկրորդ ռաունդի սկզբում Վլադիմիրը հարձակվել է, բայց աստիճանաբար մարտի թափը կոտրվել է։ Բրիտանացին փորձել է կրյուկ հարվածներ հասցնել իր հակառակորդին, բայց ռաունդը ավարտվել է Կլիչկոյի օգտին։ 3-րդ ռաունդում հարձակման է անցել Ջոշուան, որի միակ նպատակը հակառակորդին ապերկոտ հարված հասցնելն էր։ Նա աջ ուղիղ հարված է հասցրել Կլիչկոյին, բայց դա որևէ լուրջ արդյունք չի ունեցել։ Այդպիսի մի հաջողոթյուն էլ Վլադիմիր Կլիչկոն է գրանցել։ Սակայն ռաունդի հաղթողը եղել է բրիտանացին։ 5-րդ ռաունդում մարտի ռիթմիկությունը ընկել է, որովհետև Ջոշուան միանգամից հարձակման է անցել և նոկդաունի ենթարկել Կլիչկոյին։ Վերջինս հասկացել է, որ մարտը ձգել այլևս պետք չէ և անցել է պատասխան հարվածի։ Դա իր արդյունքն է տվել։ Ջոշուան նույնպես երկու անգամ հայտնվել է ծանր վիճակում, բայց կարողացել է ոտքի կանգնել և շարունակել մարտը։ Երկու բռնցքամարտիկներն էլ արդեն հոգնել էին մարտից։ 6-րդ ռաունդում Կլիչկոն աջ ուղիղ հարվածով ծանր նոկդաունի է ենթարկել Ջոշուային։ Նա բարձրացել է։ 7-8-րդ ռաունդներում երկու բռնցքամարտիկները հանգստացել են, բայց առավելությունը Կլիչկոյի կողմն է եղել։ 9-րդ ռաունդում Ջոշուան ակտիվորեն սկսել է հարձակվել և հաշիվը հավասարեցնել մի քանի լավ հարվածների շնորհիվ։ 11-րդ ռաունդում Ջոշուան կրկին հարձակման է անցել և հակառակորդին ապերկոտ հարված հասցնելով՝ նրան նոկդաունի ենթարկել։ Կլիչկոն բարձրացել է, բայց մարտը սկսելուց մի քանի վայրկյան անց նորից ընկել։ Դժվարությամբ բարձրանալուց հետո նա հայտնվել է Ջոշուայի հարվածների տարափի տակ։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը, որովհետև Կլիչկոն այլևս չի կարողացել որևէ դիմադրություն ցուցաբերել։ Մարտի կանգնեցման ժամանակ դատավորների մոտ առավելությունը Ջոշուայինն է եղել։ Այդ մարտից հետո Վլադիմիր Կլիչկոն հեռացել է բռնցքամարտից։ Մարտը արժանացել է «Տարվա մարտ» տիղոսին։

Մարտ Կառլոս Տակամի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Կառլոս Տակամի դեմ

Վլադիմիր Կլիչկոյի դեմ մարտից հետո IBF-ի որոշմամբ տիտղոսի պաշտպանության համար պետք է հանդիպեր Կուբրատ Պուլևի հետ։ Սակայն Ջոշուան նախընտրել է ռևանշ ունենալ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ IBF-ը համաձայնել է աջակցել նրան, բայց 2017 թվականի օգոստոսի 3-ին Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է բռնցքամարտիկի կարիերայի ավարտի մասին։ Դրանից հետո հաստատվել է Պուլևի դեմ մարտը։ Մարտից առաջ Պուլևը վնասվածք է ստացել։ Տիտղոսի պաշտպանության համար որոշվել է հանդիպում իրականացնել Կառլոս Տակամի հետ։ Մարտը տեղի է ունեցել Քարդիֆի Միլենիում մարզադաշտում։

Ամբողջ մարտի ընթացքում առավելությունը եղել է Ջոշուայի կողմը։ 4-րդ ռաունդում նա նոկդաունի է ենթարկել Տակամին։ Վերջինս կարողացել է դիմադրել և պարբերաբար հակագրող իրականացնել։ 10-րդ ռաունդում Ջոշուան հարվածների շարք է իրականացրել Տակամի գլխին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Տակամը չի համաձայնվել մրցադատավորի որոշմանը։ Մինչև օրս էլ այն համարվում է վիճելի։ Շատերը, այդ թվում նաև Ջոշուան, համարել են, որ մարտը վաղաժամ է կանգնեցվել։ Նա նաև նշել է, որ այդ մարտը այլ կերպ է պատկերացրել, այլ ոճի մեջ։ Սա Ջոշուայի անընդմեջ 20-րդ մարտն էր, որը ավատվել էր նոկաուտով։ Այս արդյունքով նա առաջ է անցել Մայք Թայսոնից։ Վերջինս ունեցել է նոկաուտով 19 անըդնմեջ հաղթանակ։

Մարտ Ժոզեֆ Պարկերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 31-ին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Ժոզեֆ Պարկերին (24-0, 18 КО) և նվաճել WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Այդպես նա ծանրքաշային կարգում նվաճել է աշխարհի չեմպիոնի ևս մեկ տիտղոս և աշխարհի չեմպիոնական գոտիների քանակով հավասարվել Գենադի Գոլովկինին[20]։ Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար Ջոշուային պակասել է միայն WBC վարկածով չեմպիոնական գոտին, որը մինչև 2020 թվականի փետրվարը պատկանել է ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերին (40-0-1, 39 КО)։

Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

25 ելույթ, 24 հաղթանակ (22-ը նոկաուտով), 1 պարտություն
Մարտ
Ռեկորդ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Ռաունդներ
Ծանոթագրություններ
26 24–2 2021 թվական սեպտեմբերի 25 Ուկրաինա Ալեքսանդր Ուսիկ (18-0) Միացյալ Թագավորություն Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա UD 12 (12) Հաշիվ՝ 117-112, 116-112, 115-113։ Կորցրել է ծանրքաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով չեմպիոնի տիտղոսները (Ջոշուայի երկրորդ պաշտպանությունը)։
25 24-1-0-0 (22 KO) 2020 թվական դեկտեմբերի 12 Բուլղարիա Կուբրատ Պուլև (28-1) Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
KO 9 (12), 2։58
Պաշտպանել է WBA, WBO, IBF և IBO (Ջոշուայի առաջին պաշտպանությունը) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Մարտի ընթացքում երեք անգամ հակառակորդին նոկդաունի է ենթարկել։ Վճռական հաղթանակ է տարել 9-րդ ռաունդում՝ հակառակորդին նոկաուտի ենթարկելով։
24 23-1-0-0 (21 KO) 2019 թվական դեկտեմբերի 7 Մեքսիկա Էնդի Ռուիս (2) (33-1) Սաուդյան Արաբիա Diriyah Arena, Էդ Դիրիյահ, Սաուդյան Արաբիա
UD 12(12)
Դատավորների հաշիվ՝ 118-110, 119-109, 118-110։ Նվաճել է WBA, WBO, IBF և IBO (Ռուիսի առաջին պաշտպանությունը) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
23 22-1-0-0 (21 KO) 2019 թվական հունիսի 1 Մեքսիկա Էնդի Ռուիս (32-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ
TKO 7(12), 1։27
Կորցրել է WBA (4-րդ պաշտպանություն), WBO (2-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Ռուիսը նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Ջոշուան 2-ական անգամներ նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 7-րդ ռաունդներում։
22 22-0-0-0 (21 КО) 2018 թվական սեպտեմբերի 22 Ռուսաստան Ալեքսանդր Պովետկին (34-1) Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 7 (12), 1։59
Պաշտպանել է WBA (3-րդ պաշտպանություն), IBO (3-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն), WBO (առաջին պաշտպանություն) վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ Պովետկինը նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։
21 21-0-0-0 (20 КО) 2018 թվական մարտի 31 Նոր Զելանդիա Ժոզեֆ Պարկեր (24-0) Միացյալ Թագավորություն Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա
UD 12 (12)
Դատավորների հաշիվ՝ 118-110, 118-110, 119-109։ WBA, IBO (2-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն), WBO (Պարկերի 3-րդ պաշտպանությունը) վարկածներով չեմպիոնի տիտղոսների համար միավորիչ պայքար։
20 20-0-0-0 (20 КО) 2017 թվական հոկտեմբերի 28 Կամերուն Կառլոս Տակամ (35-3-1) Միացյալ Թագավորություն Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա
TKO 10 (12), 1։34
Պաշտպանել է WBA, IBO (առաջին պաշտպանություն) և IBF (4-րդ պաշտպանություն) վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ Տակամը նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ Դատավորների հաշիվ՝ 89-81, 89-81, 90-80։
19 19-0-0-0 (19 КО) 2017 թվական ապրիլի 29 Ուկրաինա Վլադիմիր Կլիչկո (64-4) Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
ТКО 11 (12), 2։25
WBA, IBO վարկածներով աշխարհի ազատ չեմպիոնի տիտղոսների համար միավորիչ պայքար և IBF վարկածով չեմպիոնական տիտղոսի 3-րդ պաշտպանություն։ Ջոշուան իր կարիերայի մեջ առաջին անգամ նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Կլիչկոն մեկ անգամ նոկդաունի է ենթարկվել 5-րդ և երկու անգամ 11-րդ ռաունդներում։ Դատավորների հաշիվ՝ 96-93, 93-95, 95-93։
18 18-0-0-0 (18 КО) 2016 թվական դեկտեմբերի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Մոլինա (25-3) Միացյալ Թագավորություն Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա
TKO 3 (12), 2։02
Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (2-րդ պաշտպանություն)։ Մոլինան նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։
17 17-0-0-0 (17 КО) 2016 թվական հունիսի 25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոմինիկ Բրիզիլ (17-0) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 7 (12), 1։01
Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (առաջին պաշտպանություն)։ Բրիզիլը նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։
16 16-0-0-0 (16 КО) 2016 թվական ապրիլի 9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Մարտին (23-0-1) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
KO 2 (12), 1։32
Նվաճել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Մարտինի առաջին պաշտպանությունը)։ Մարտինը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
15 15-0-0-0 (15 КО) 2015 թվական դեկտեմբերի 12 Միացյալ Թագավորություն Դիլիան Ուայթ (16-0) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
KO 7 (12), 1։27
Նվաճել է BBBofC վարկածով Անգլիայի չեմպիոնի ազատ տիտղոսը և պաշտպանել Բրիտանական ազգերի համագործակցության (Commonwealth) և WBC International վարկածներով չեմպիոնի տիտղոսները։
14 14-0-0-0 (14 КО) 2015 թվական սեպտեմբերի 12 Միացյալ Թագավորություն Գերի Քորնիշ (21-0) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 1 (12), 1։37
Նվաճել էԲ րիտանական ազգերի համագործակցության (Commonwealth) և WBC International վարկածներով չեմպիոնի տիտղոսները։
13 13-0-0-0 (13 КО) 2015 թվական մայիսի 30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կևին Ջոնսոն (29-6-1) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
ТKO 2 (10), 1։22
Պաշտպանել է WBC International վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Ջոնսոնը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։
12 12-0-0-0 (12 КО) 2015 թվական մայիսի 9 Բրազիլիա Ռաֆաել Զումբանու (36-10-1) Միացյալ Թագավորություն Barclaycard Aрена, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
TKO 2 (8), 1։21
11 11-0-0-0 (11 КО) 2015 թվական ապրիլի 4 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյսոն Գավերն (26-19-4) Միացյալ Թագավորություն Մետրո Ռադիո մարզադաշտ, Նյուքասլ ափոն Թայն, Մեծ Բրիտանիա
KO 3 (8), 1։21
Գավերնը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում, մեկ անգամ՝ երրորդ ռաունդում։
10 10-0-0-0 (10 КО) 2014 թվական նոյեմբերի 22 Միացյալ Թագավորություն Մայքլ Սփրոթ (42-22) Միացյալ Թագավորություն Echo Арена, Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա
TKO 1 (10), 1։26
Պաշտխանել է WBC International վարկածով չեմպիոնի տիտղոսը։
9 9-0-0-0 (9 КО) 2014 թվական հոկտեմբերի 11 Ռուսաստան Դենիս Բախտով (38-9) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 2 (10), 1։00
Նվաճել է WBC International չեմպիոնի տիտղոսը
8 8-0-0-0 (8 КО) 2014 թվական սեպտեմբերի 13 Գերմանիա Կոնստանտին Այրիխ (21-9-2) Միացյալ Թագավորություն Phones 4u Arena, Մանչեստր, Մեծ Բրիտանիա
TKO 3 (8), 1։16
Այրիխը իջել է ծնկների վրա 3-րդ ռաունդում։
7 7-0-0-0 (7 КО) 2014 թվական հուլիսի 12 Միացյալ Թագավորություն Մեթ Սքելթոն (28-8) Միացյալ Թագավորություն Echo Арена, Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա
TKO 2 (6), 2։33
Սքելթոնը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
6 6-0-0-0 (6 КО) 2014 թվական մայիսի 31 Միացյալ Թագավորություն Մեթ Լեգ (7-2) Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
KO 1 (6), 1։23
5 5-0-0-0 (5 КО) 2014 թվական մարտի 1 Արգենտինա Հեկտոր Ավիլա (22-15-1) Միացյալ Թագավորություն Scottish Exhibition Centre, Գլազգո, Մեծ Բրիտանիա
KO 1 (6), 2։14
4 4-0-0-0 (4 КО) 2014 թվական փետրվարի 1 Միացյալ Թագավորություն Դորիան Դարչ (7-2) Միացյալ Թագավորություն Մոթորփոինթ մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա
TKO 2 (6), 1։51
3 3-0-0-0 (3 КО) 2013 թվական նոյեմբերի 14 Խորվաթիա Խրվոե Կիսիչեկ (5-6) Միացյալ Թագավորություն Յորք Հոլ,Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 2 (6), 1։38
Կիսիչեկը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
2 2-0-0-0 (2 КО) 2013 թվական հոկտեմբերի 26 Միացյալ Թագավորություն Փոլ Բաթլին(14-19) Միացյալ Թագավորություն Շեֆիլդ մարզադաշտ, Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա
TKO 2 (6), 0։50
Բաթլինը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
1 1-0-0-0 (1 КО) 2013 թվական հոկտեմբերի 5 Իտալիա Էմանուելե Լեո (8-0) Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
TKO 1 (6), 2։47
Գերծանրքաշային կարգում առաջնաելույթը պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Մարտ
Ռեկորդ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Ռաունդներ
Ծանոթագրություններ

Մարտերից ստացած եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս Մարտ Մարտի վայր Հեռուստաալիք Եկամուտ
1 2015 թվական դեկտեմբերի 12 Էնթոնի Ջոշուա - Դիլիան Ուայթ Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 10 830 000 $
2 2016 թվական ապրիլի 9 Էնթոնի Ջոշուա - Չարլզ Մարտին Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 12 720 000 $
3 2016 թվական հունիսի 25 Էնթոնի Ջոշուա - Դոմինիկ Բրազիլ Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 13 040 000 $
4 2016 թվական դեկտեմբերի 10 Էնթոնի Ջոշուա - Էրիկ Մոլինա Միացյալ Թագավորություն Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա SKY Box Office 11 450 000 $
5 2017 թվական ապրիլի 29 Էնթոնի Ջոշուա - Վլադիմիր Կլիչկո Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 38 990 000 $
6 2017 թվական հոկտեմբերի 28 Էնթոնի Ջոշուա - Կառլոս Տակամ Միացյալ Թագավորություն Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա SKY Box Office 22 580 000 $
7 2018 թվական մարտի 31 Էնթոնի Ջոշուա - Ժոզեֆ Պարկեր Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 37 080 000 $
8 2018 թվական սեպտեմբերի 22 Էնթոնի Ջոշուա - Ալեքսանդր Պովետկին Միացյալ Թագավորություն Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա SKY Box Office 28 300 000 $

Մարդաչափական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասակ - 198 սմ,
  • քաշ - 113 կգ,
  • բիցեպս - 48,8 սմ,
  • ազդր - 68,6 սմ,
  • իրան - 91,5 սմ,
  • պարանոց - 46 սմ,
  • կրծքավանդակ - 119,4 սմ,

Էնթոնի Ջոշուան աջլիկ է[21]։

Սպորտային հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010−2011 Золото Ծանրքաշային կարգում ABAE վարկածով Անգլիայի չեմպիոն։
  • 2011 Серебро Ծանրքաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
  • 2012 Золото Ծանրքաշային կարգում օլիմպիական չեմպիոն։

Պրոֆեսիոնալ տարածաշրջանային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014-2015 WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոն։
  • 2015 BBBofC (British Boxing Board of Control) վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
  • 2015 Բրիտանական համագործակցության չեմպիոն

Պրոֆեսիոնալ համաշխարհային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016-2019 IBF վարկածով աշխարհի չեմպիոն։
  • 2017-2019 IBO վարկածով աշխարհի չեմպիոն։
  • 2017-2019 WBA վարկածով աշխարհի չեմպիոն։
  • 2018-2019 WBO վարկածով աշխարհի չեմպիոն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Մուհամմեդ Ալիին, Մայք Թայսոնին, Լարի Հոլմսին, Լեննոքս Լյուիսին և Էվանդեր Հոլիֆիլդին անվանել է ծանրքաշային կարգում բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներ[22]։

Ամուսնացել է պարի ուսուցչուհի Նիկոլե Օշբոուրնի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջոզեֆը[23]։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ձերբակալվել և տեղափոխվել է Ռեդինգի բանտ։ Բռնցքամարտիկի խոսքերով, դա եղել է մի քանի փողոցային վեճերի և այլ խենթությունների պատճառով (Էնթոնին սիրել է զբաղվել փողոցային ավտոարշավներով)։ Բանտից ազատվելուց հետո ապագա չեմպիոնին ստիպել են կոճի վրա էլեկտրոնային պիտակ կրել[24]։

2011 թվականին դատապարտվել է վաճառքի նպատակով մարիխուանա պահելու համար։ Բռնցքամարտիկը ընդունել է իր մեղքը և պայմանականորեն ազատ արձակվել։ Պատժվել է միայն 100 ժամյան հասարակական աշխատանքով[25][26][27][28]։

Նախորդող՝
Չարլզ Մարտին
Ծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոններ
2016 թվական ապրիլի 9 - 2019 թվական հունիսի 1
Հաջորդող՝
Էնդի Ռուիս
Նախորդող՝
Թայսոն Ֆյուրի
Ազատ է մնացել
Ծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոններ
2017 թվական ապրիլի 29 - 2019 թվական հունիսի 1
Հաջորդող՝
Էնդի Ռուիս
Նախորդող՝
Թայսոն Ֆյուրի
Ազատ է մնացել
Ծանրքաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոններ
2017 թվական ապրիլի 29 - 2019 թվական հունիսի 1
Հաջորդող՝
Էնդի Ռուիս
Նախորդող՝
Ժոզեֆ Պարկեր
Ծանրքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոններ
2018 թվական մարտի 31 - 2019 թվական հունիսի 1
Հաջորդող՝
Էնդի Ռուիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Companies House — 1988.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. «Most Opponents Beaten for World Heavyweight Title». Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  4. «BoxRec's Annual Ratings։ Heavyweight Annuals». BoxRec. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «Энтони Джошуа о Майке Тайсоне».
  6. «У Кличко большие проблемы. 10 фактов об Энтони Джошуа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Gareth Davies (2016 թ․ ապրիլի 6). «From drug offences to heavyweight superstardom։ The making of Anthony Joshua». The Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. [http։//www.espn.com/espn/story/_/id/19288636/anthony-joshua-stirs-emotion-nigerian-town-sagamu «Joshua stirs emotion in Nigerian town of Sagamu»]. ESPN.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  9. Fricker, Martin (2017 թ․ հոկտեմբերի 29). «Anthony Joshua hails 'Big Josh' - the dad who gave champ his fighting spirit». mirror. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  10. Colin Udoh. [http։//www.espn.com.au/espn/story/_/id/19263648/how-nigeria-rejection-led-anthony-joshua-rise-stardom «How Nigeria rejection led to Anthony Joshua's rise to stardom»]. ESPN (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Smith, Frank (2014 թ․ հունիսի 10). [http։//www.yorkpress.co.uk/news/11268612._Make_the_most_of_your_time_here____Watford_boxer_Anthony_Joshua_speaks_to_pupils_at_Kings_Langley_school/ «'Make the most of your time here' – Watford boxer Anthony Joshua speaks to pupils at Kings Langley school»]. The York Press. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  12. [http։//www.watfordobserver.co.uk/olympics/local_news/9864305.Olympic_stars_back_Joshua_s_golden_quest/ «Audley Harrison and David Price believe Watford-born Anthony Joshua and Finchley ABC's can win Olympic gold»]. Watfordobserver.co.uk. 2012 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. Энтони Джошуа рассказал о том злосчастном дне, когда его вырубил Дэвид Прайс
  14. 14,0 14,1 Оксана Баюлова (2016 թ․ հոկտեմբերի 17). «Соперник Кличко - Энтони Джошуа։ плейбой, наркодилер и любитель быстрой езды». «КП в Украине». Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  15. Мариуш Вах отказался от боя с Луисом Ортисом
  16. Энтони Джошуа։ Я готов дать реванш Диллиану Уайту
  17. Ջոշուայի հետ մարտի համար ամերիկացի Չարլզ մարտինը ստացել է ամբողջ կարողություն-պրոմոուտեր
  18. «Ֆյուրին պարտվել է խաղադրույքը Ջոշուայի դեմ».
  19. Էնթոնի Ջոշուան պայմանագիր է կնքել Showtime-ի հետ՝ մի քանի մարտի համար(չաշխատող հղում)
  20. Джошуа сравнялся с Головкиным по количеству поясов чемпиона мира
  21. stance orthodox // boxrec.com
  22. MY TOP FIVE GREATEST HEAVYWEIGHTS OF ALL TIME - BY ANTHONY JOSHUA MBE (WITH KUGAN CASSIUS) (անգլերեն), Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին
  23. «When GQ met Anthony Joshua and JJ». British GQ (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  24. Taylor, Declan (2015 թ․ դեկտեմբերի 12). [http։//www.express.co.uk/sport/boxing/626048/Anthony-Joshua-Dillian-Whyte-British-heavyweight-bout «Anthony Joshua out to put Dillian Whyte away in British heavyweight bout»]. Daily Express. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  25. «10 фактов об Энтони Джошуа».
  26. Hayes, Alex (2011 թ․ մարտի 3). [http։//www.times-series.co.uk/news/8887883.Olympic_boxing_hopeful_to_face_crown_court_over_drug_charges/ «Golders Green boxer Anthony Joshua to face crown court on drug supply charges»]. Hendon and Finchley Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  27. Gray, James (2017 թ․ ապրիլի 24). «How Anthony Joshua was spared jail over drugs conviction before boxing changed his life». Daily Express. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  28. Davies, Gareth A. (2016 թ․ ապրիլի 6). «From drug offences to heavyweight superstardom։ The making of Anthony Joshua». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ջոշուա» հոդվածին։