Էնթոնի Էդվարդս (բասկետբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Էդվարդս
Anthony Edwards

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 2
Ի ծնե տրված անունը Էնթոնի Էդվարդս
Anthony Edwards
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 2001 (22 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Թերել
(Ատլանտա, Ջորջիա)
«Հոլի սպիրիտ» նախապատրաստական դպրոց
(Ատլանտա, Ջորջիա)
համալսարան Ջորջիա (2019–2020)
Դրաֆթի տարի 2020 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2020-այժմ)
Մրցանակներ
  • NBA All-Rookie առաջին թիմ (2021)
  • All-SEC երկրորդ թիմ (2020)
  • SEC տարվա առաջինկուրսեցի (2020)
  • McDonald's All-American (2019)

Էնթոնի Էդվարդս (անգլ.՝ Anthony Edwards, օգոստոսի 5, 2001(2001-08-05), Ատլանտա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։

Ծնվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում։ Վաղ տարիքում զբաղվել է ամերիկյան ֆուտբոլով[1]։ Ավարտել է Ատլանտայի «Հոլի սպիրիտ» նախապատրաստական դպրոցը, համարվելով լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ուսանողական առաջնությունում մեկ ուսումնական տարի ներկայացրել է Ջորջիայի համալսարանը։ Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 1-ին համարի ներքո՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. O'Donnell, Ricky (2019 թ․ հունվարի 15). «The origin story of high school basketball's 'Ant-Man'». SB Nation. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Էդվարդս (բասկետբոլիստ)» հոդվածին։