Էնթոնի Դե Մելլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնթոնի Դե Մելլո
անգլ.՝ Anthony de Mello
Antoni-de-melo.jpg
Ծնվել է սեպտեմբերի 3, 1931(1931-09-03)
Ծննդավայր Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանվել է հունիսի 2, 1987(1987-06-02)[2] (55 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտություն գրող, աստվածաբան և փիլիսոփա
Լեզու անգլերեն[2]
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան[3]
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան

Էնթոնի դե Մելլո (անգլ.՝ Anthony de Mello, սեպտեմբերի 3, 1931(1931-09-03), Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Միացյալ Թագավորություն[1] - հունիսի 2, 1987(1987-06-02)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կաթոլիկ, քահանա, գրող, հոգեթերապևտ, միստիկ։

Էնթոնի դե Մելլոյի գրքերը լայն ճանաչում ունեն, պարզ են, հեշտ են հասկացվում։ Նա գրքերում համադրել է արևելյան ժողովուրդների առակները, քրիոստոնեությունը, բուդդայականությունը, հինդուիզմը, ինչպես նաև անեկդոտներ, Խոջա Նաստրեդինի մասին պատմություններ և այլն։ Նրա հոգևոր մտքերը փոքր-ինչ հակասություն ունեն կաթոլիկության հետ, գլխավորապես այն պատճառով, որ նրա մտքերը ծնվել են արևելյան աշխարհընկալման, առավելապես բուդդիզմի ազդեցությամբ։ Չնայած բազմաթիվ քրիստոնյա թեոլոգների անբարյացկամ վերաբերմունքի, նրա աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի դե Մելլոն ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 4-ին, Սանտա-Կրուզում՝ Բոմբեի արվարձանում։ Նրա ծնողները՝ Ֆրենկն ու Լուիզա Դե Մելլոն, սերում էին 400-ամյա ավանդական կաթոլիկ ընտանիքից, որը Հնդկաստանի հարավարևելյան գաղութներից է։ Նրա ծնողները կաթոլիկական հավատք ունեին։ Տոնին դեռ փոքրուց ուզում էր դառնալ քահանա։ Տոնին սկսեց իր կրթությունը Սուրբ Սնանիսլավա հրեական դպրոցում։ Հուլիսի 1-ին, 1949 թվականին նա ընդունվեց Բոմբեի մերձակայքում գտնվող սեմինարիա, և դարձավ ճիզվիտ։ 20 տարի անց նա դարձավ այդ սեմինարիայի ռեկտորը։ 1952-1955 թվականներին Մելլոն Իսպանիայում ուսումնասիրում է փիլիսոփայություն, մոտավորապես այդ շրջանում նա վերապրում է որոշակի ներքին էվոլյուցիա, և իզուիդների դաշինքի ռեժիմի երկրպագուից վերածվում է կրոնական լիբերալի՝ առավել հակվելով դեպի արևելյան հոգևոր ուսմունքն ու միստիկան։

Մարտի 23-ին 1961 թվականին դարձավ քահանա, ձեռնադրվել է Սուրբ Պետրա եկեղեցում՝ Բոմբեի Բանդրե քաղաքում։ 1963-1964 թվականներին ուսումնասիրում է հոգեբանություն ԱՄՆՉիկագո քաղաքում՝ ստանալով հոգեբանության վարպետի աստիճան։ Իտալիայում հոգևոր դասեր տալուց հետո 60-ականների 2-րդ կեսում աշխատում է Հնդկաստանում՝ Պունա քաղաքում հիմնելով Հոգևոր և քահանայական կոնստուլցիայի ինստիտուտը, որը ավելի ուշ տեղափոխվեց Լոնավլա քաղաք և ժամանակի ընթացքում վերանվանվեց Սադախնի ինստիտուտ։ Հուլիսի 1-ին 1987 թվականին Դե Մելլոն մահացավ Նյու Յորքում։ Թաղվել է հնդկական գերեզմանոցում՝ Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի Սուրբ Պետրայի եկեղեցու դիմաց։ Դե Մելլոն իր կյանքում հրապարակել է 4 գիրք, ևս մի քանի ձեռագիր հրատարակվել են նրա մահվանից հետո։

Կաթոլիկական եկեղեցու դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին՝ Էնթոնի դե Մելոյի մահվանից 11 տարի անց, հավատքի ուսուցման կոնգրգացիան հրատարակեց «Հայր Էնթոնի դե Մելլոյի աշխատանքների մասին նախազգուշացում»,[4] որտեղ դատապարտել է նրա շատ մտքեր, որպես քրիստոնեության հետ անհամատեղելի։ Ավելի ուշ Հռոմի Պապ դարձած կարդինալ Ռադցինգերը դիմելով Եպիսկոպոսների ժողովին՝ վերջիններիս կոչ է արել որոշում ընդունել շրջանառությունից նրա գրքերը հանելու մասին։ Շատերը անհանգստացած էին, որովհետև Մելոյին համարում էին նոր ժամանակների հոգևոր առաջնորդ։

Ավելի ուշ Վատիկանի Ինֆորմացիոն ծառայությունը ի առարկություն «բացատրական նոտա» տվեց Էնթոնի դե Մելոյի գրքից մանրամասն մեկնաբանություններով և ցիտատներով։ Արդյունքում կաթոլիկ եկեղեցին սկսեց ուղղակի կոչ անել, որ Էնթոնի դե Մելլոյի գրքերը հրատարակվեն համապատասխան նախազգուշացումով առ այն, որ այդ գրքերը չեն գրվել միայն կաթոլիկ լսարանի համար, և ամենը չէ, որ համընկնում է կաթոլիկ հավատքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119244950 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. LIBRIS — 2012.
  4. «Vatican: the Holy See - Congregation for the Doctrine of the Faith - NOTIFICATION CONCERNING THE WRITINGS OF FR. ANTHONY DE MELLO, SJ»։ Արխիվացված օրիգինալից-ից 2001-01-09-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29. The Specific quote being, "With the present Notification, in order to protect the good of the Christian faithful, this Congregation declares that the above-mentioned positions are incompatible with the Catholic faith and can cause grave harm." 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]