Jump to content

Էնզո Միյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնզո Միյո
ֆր.՝ Enzo Millot
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 2002(2002-07-17) (23 տարեկան)
Ծննդավայր Լը Շենե[1]
Դիրք կիսապաշտպան

Էնզո Կամիլ Ալեն Միյո (ֆր.՝ Enzo Camille Alain Millot, հուլիսի 17, 2002(2002-07-17), Լը Շենե[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Լյուսեից, Էր և Լուար, Միյոն հանդես է եկել «Էտուալ դե Բրու», «Շարտր» և «Դրուե» ակումբների երիտասարդական թիմերում։ 2017 թվականի հուլիսին միացել է «Մոնակոյի» ֆուտբոլային ակադեմիային[2]։ 2019 թվականի հուլիսին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[3]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին նշել Է իր նորամուտը «Մոնակոյի» հիմնական կազմում ֆրանսիական Լիգա 1«Բրեստի» դեմ խաղում՝ փոխարինելով Սեսկ Ֆաբրեգասին[4][5]։

2021 թվականի օգոստոսի 14-ին տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ» ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը[6]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 16, մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականներում[2]։ 2019 թվականին Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում խաղացել է Իռլանդիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում և Բրազիլիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում։ Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել Է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Enzo MillotL'Équipe.
  2. 2,0 2,1 «Joueur - Enzo Millot» (ֆրանսերեն). FFF.fr. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  3. «Le Lucéen Enzo Millot signe son premier contrat pro avec l'AS Monaco» (ֆրանսերեն). L'Écho Républicain. 2019-07-30. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  4. «Brest vs. Monaco» (անգլերեն). Soccerway.com. 2020-10-04.
  5. «Résultat et résumé Brest - Monaco, Ligue 1 Uber Eats, 6e journée, Dimanche 04 Octobre 2020» (ֆրանսերեն). L’Équipe. 2020-10-04. Արխիվացված օրիգինալից 2021-05-16-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  6. «VfB sign Enzo Millot» (անգլերեն). VFB.de. 2021-08-14. Արխիվացված օրիգինալից 2021-08-14-ին. Վերցված է 2021-08-17-ին.
  7. «Paris 2024. FOOTBALL - MEN - FRANCE» (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]