Jump to content

Էներգիա (էզոթերիզմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էներգիա (էզոթերիզմ)
Մասն էկեղծ գիտություն Խմբագրել Wikidata

Էներգիա (էզոթերիզմ) կամ ուժ, չչափվող և չփորձարկվող, էներգիայի գիտական ձևից տարբեր, սահմանված այլընտրանքային բժիշկների, էզոթերիզմի կողմնակիցների և պրակտիկների կողմից[1][2]։

Գիտական ձևին չի համապատասխանում այն, որ էներգետիկ թերապիայի հետ կապված պնդումները հիմնված են չհաստատված տվյալների վրա, այլ ոչ թե փորձով կրկնվող ապացույցների վրա[3][4][5]։

Քանի որ նման էներգիայի գոյության գիտական ապացույցներ չկան[1][2]՝ ֆիզիկայի ուսուցիչները հաճախ քննադատում են էզոթերիզմի և հոգևորության գաղափարների մեջ «էներգիա» տերմինի օգտագործումը, համարելով դա պոտենցիալ շփոթեցնող[6]։

Հին ժամանակներից գոյություն են ունեցել «Ցի» և «կյանքի ուժ» պարանորմալ հասկացությունները: 18-րդ դարում Ֆրանց Անտոն Մեսմերն իր «Մեսմերիզմ» տեսությամբ առաջացրեց հակասություններ։ 18-րդ և 19-րդ դարերում մեծացավ Վիտալիզմի նկատմամբ հետաքրքրությունը։ Նոր դարաշրջանի շարժման հետևորդների շնորհիվ հետաքրքրությունը շարունակվեց նաև 20-րդ դարում[1][2]։

Կենսաբանները (հատկապես գեների հայտնաբերումից առաջ) օգտագործում էին տարբեր կազմակերպչական գործոններ սաղմնաբանության և զարգացման կենսաբանության դիտարկումները բացատրելու համար: Գերմանացի կենսաբան Հանս Դրիշը (1867-1941) առաջադրել է էնթելեխիան՝ էներգիա, որն իր կարծիքով ղեկավարում է բոլոր օրգանական գործընթացները[7]։ Այնուամենայնիվ, իր և այլ նման գաղափարներ վարկաբեկվել են՝ ժամանակակից գիտությունը գործնականում հրաժարվել է էներգիայի լրացուցիչ հատկությունները կյանքի հետ կապելու փորձերից[7]։

Հոգևորության և այլընտրանքային բժշկության համատեքստում հիշատակվում է էներգիայի գիտական ​​հասկացությունը։ Բրայան Դանինգը գրում է՝

Այդ էներգիան իրենից ներկայացնում է աշխատունակության չափում, բայց ժողովրդական մշակույթում «էներգիան» ինչ-որ կերպ դարձել է գոյական: «Էներգիայի» մասին հաճախ խոսվում է այնպես, կարծես թե այն ինքնին ինչ-որ բան է, օրինակ փայլուն էներգետիկ տարածք է, որը կարող է պահվել և օգտագործվել: Ահա մի լավ թեստ՝ երբ լսում եք, որ օգտագործվում է «էներգիա» բառը, այն փոխարինեք «չափելի կատարողականությամբ»: Արդյո՞ք բառի օգտագործումն այս դեպքում ունի իմաստ։ Հիշեք, որ էներգիան ինքնին չափելի բան չէ, էներգիան կատարված աշխատանքի կամ կատարողականության ցուցիչ է: Նոր դարաշրջանի գաղափարը, որ մարմինը ունի «էներգետիկ դաշտ» ամենայն հավանականությամբ ձախողվելու է։ Էներգետիկ դաշտ հասկացություն գոյություն չունի, դրանք երկու անիմաստ հասկացություններ են:

Հոգևոր գրողներն ու մտածողները հավատարիմ են էներգիայի գաղափարներին և շարունակում են դրանք առաջ տանել, որպես օգտակար այլաբանություն կամ փաստ, չնայած գիտական աջակցության բացակայությանը[8]։ Հաստատող հավաստի ապացույցներ դեռ չկան, բայց ենթադրվում է, որ էներգետիկ բժշկության ոլորտը նպատակ ունի շահարկել էներգիան[3]։

«Ցի» հասկացությունը հանդիպում է «Ֆեն Շու»–ում, չինական մարտարվեստում և ամբողջ Արևելյան Ասիայի մշակույթում[9]։ Ցի փիլիսոփայությունն իր մեջ ներառում է նաև "բացասական մտքի" հասկացությունը, որը սովորաբար արտահայտվում է որպես բացասական տրամադրություն, բացահայտ վախ, ավելի պասիվ պահվածք, սոցիալական անհանգստություն և անշնորհքություն[10]։ Բացասական մտքի բեկումը գեոմանտիայի միջոցով Ֆեն Շու–ի խնդիրներից մեկն է[11]։ Ըստ ասեղնաբուժության ավանդական բացատրության՝ այն աշխատում է միջօրեականների ցանցում գիտակցության շրջանառությունը շահարկելու միջոցով [12]։

Տարբեր հավատքի ներկայացուցիչներ համարում են, որ աշխարհում գոյություն ունեն բազմազան սուրբ վայրեր, որոնք գերբնական են կամ ունեն "էներգիա", որը կարևոր է մարդու համար[13]։ Ժամանակակից պարանորմալ իրադարձությունների հետ կապված մշակույթում և համոզմունքներում, օրինակ՝ «Paranormal State» և «Ghost Hunters» հեռուստաշոուներում ցուցադրվում է այն գաղափարը, որ ուրվականներին կամ դևերին ստեղծում կամ ներգրավում է ինչ-որ «բացասական էներգիա»[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Stenger, Victor J (Spring–Summer 1999). «Bioenergetic Fields». The Scientific Review of Alternative Medicine. 3 (1). Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2017-04-20-ին.
  2. 2,0 2,1 2,2 Smith, Jonathan C. (2010). Pseudoscience and Extraordinary Claims of the Paranormal: A Critical Thinker's Toolkit. Malden, MA: Wiley-Blackwell. էջեր 268–274. ISBN 978-1405181228.
  3. 3,0 3,1 «energy – (according to New Age thinking)». The Skeptic's Dictionary. 2011-12-19. Վերցված է 2014-05-02-ին.
  4. «Some Notes on Wilhelm Reich, M.D». Quackwatch.org. 2002-02-15. Վերցված է 2014-05-02-ին.
  5. Jarvis, William T. (2000-12-01). «Reiki». National Council Against Health Fraud. Վերցված է 2014-05-02-ին.
  6. Arias, A. G. (August 2012). «Use and misuse of the concept energy». Latin American Journal of Physics Education. 6 (1): 400. CiteSeerX 10.1.1.669.3285.
  7. 7,0 7,1 Bechtel, William; Richardson, Robert C. (1998). «Vitalism». William Bechtel's Web. Routledge Encyclopedia of Philosophy. Վերցված է 2014-05-02-ին.
  8. Jonas, WB; Crawford, CC (March 2003). «Science and spiritual healing: a critical review of spiritual healing, "energy" medicine, and intentionality». Alternative Therapies in Health and Medicine. 9 (2): 56–61. PMID 12652884.
  9. Latham, Kevin (2007). Pop Culture China!: Media, Arts, and Lifestyle. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջ 285. ISBN 978-1851095827.
  10. Van Norden, Bryan W. (2011). Introduction to Classical Chinese Philosophy. Hackett Publishing. էջ 98. ISBN 978-1603846158.
  11. Leonard, George J. (1999). The Asian Pacific American Heritage: A Companion to Literature and Arts. New York: Garland Publishing. էջ 204. ISBN 978-0203344590.
  12. Lawson-Wood, Denis; Lawson-Wood, Joyce (1983). Acupuncture Handbook. Health Science Press. էջ 133. ISBN 0-8277-1427-0.
  13. Ivakhiv, Adrian (24 February 2007). «Orchestrating Sacred Space: Beyond the 'Social Construction' of Nature» (PDF). Journal for the Study of Religion, Nature and Culture. 8 (1): 11–29. doi:10.1558/ecotheology.v8i1.1642. ISSN 1363-7320. Վերցված է 3 January 2017-ին.
  14. Fahy, Thomas (2010). The Philosophy of Horror. Lexington: University Press of Kentucky. էջ 77. ISBN 978-0813125732.