Jump to content

Էներգիայի հավասարաբաշխման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էներգիայի հավասարաբաշխման օրենք, վիճակագրական ֆիզիկայի օրենք, ըստ որի՝ թերմոդինամիկական հավասարակշռության վիճակում գտնվող վիճակագրական համակարգի համար ազատության տրանսլյացիոն և պտտական յուրաքանչյուր աստիճանի բաժին է ընկնում միջին կինետիկ, իսկ տատանողական յուրաքանչյուր աստիճանի՝ միջին էներգիա (-ն համակարգի բացարձակ ջերմաստիճանն է, -ն՝ Բոլցմանի հաստատունը):

Էներգիայի հավասարաբաշխման օրենքը մոտավոր օրենք է և խախտվում է, երբ էական են դառնում քվանտային երևույթները (իսկ ազատության տատանողական աստիճանների դեպքում՝ նաև փոխազդեցության ոչ ներդաշնակ անդամները): Էներգիայի հավասարաբաշխման օրենքը թույլ է տալիս հեշտությամբ գնահատել բազմատոմ գազերի և պինդ մարմինների ջերմունակության սահմանային արժեքները բարձր ջերմաստիճանների դեպքում:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 58