Էնդրյու Ռուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Ռուրկ
Ծնվել էհունվարի 17, 1964(1964-01-17)[1]
Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 19, 2023(2023-05-19)[2][3] (59 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք
Ժանրերռոք
Մասնագիտությունբասիստ, կիթառահար, կոմպոզիտոր, երգիչ, թավջութակահար և երաժիշտ
Գործիքներկիթառ
Լեյբլ24 Hour Service Station?
ԱնդամակցությունThe Smiths
Կայքandyrourke.com/biography

Էնդրյու Մայքլ Ռուրկ (անգլ.՝ Andrew Michael Rourke, հունվարի 17, 1964(1964-01-17)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - մայիսի 19, 2023(2023-05-19)[2][3], Նյու Յորք, Նյու Յորք), բրիտանացի երաժիշտ, անգլիական «The Smiths» ռոք խմբի նախկին բաս կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուրկը ծնվել է Մանչեսթերում, 1964 թվականի հունվարի 17-ին[4][5]։ Նրա հայրը եղել է իռլանդացի, իսկ մայրը՝ անգլիացի։ Յոթ տարեկանում նա ծնողներից ստացել է ակուստիկ կիթառ։ 11 տարեկանում նա ընկերացավ երիտասարդ Ջոն Մահերի հետ, որի հետ նա այցելել է Շարստոնի Սուրբ Օգոստինոսի քերականական դպրոց։ Երբ Մարն ու Ռուրկը ստեղծեցին խումբ, Ռուրկը սկսեց նվագել բաս կիթառ և շարունակեց այն նվագել մինչև իր կարիերայի ավարտը[6]։

15 տարեկանում Ռուրկը թողել է դպրոցը և զբաղվել երաժշտությամբ[7]։

Մորիսիի, Ջոնի Մարի և Մայք Ջոյսի հետ 1982 թվականին նա դարձել է «The Smiths» ռոք խմբի հիմնադիրը և մնացել խմբում մինչև 1986 թվականը։

«The Smiths» խմբի փլուզումից հետո նա համագործակցել է այդ խմբի վոկալիստ Մորիսիի, Շինեյդ Օ'Քոնորի, Killing Joke-ի և այլ կատարողների հետ։ Նա «Freebass» սուպերխմբի երեք հիմնադիրներից մեկն էր, 2010 թվականի օգոստոսին նա լքել է այդ խումբը։

2006-2008 թվականներին կազմակերպել է մի շարք համերգներ «ընդդեմ քաղցկեղի» (անգլ.՝ «Manchester v Cancer»)։ 2009 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ դիջեյ Օլե Կորեցկու հետ հիմնել է «Jetlag» երաժշտական խումբը, որը հետագայում վերանվանվել է «D.A.R.K»։ 2016 թվականին խումբը թողարկել իր դեբյուտային «Science Agrees» ալբոմը։

Էնդրյու Ռուրկը մահացել է 2023 թվականի մայիսի 19-ին, 59 տարեկան հասակում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Manchester Evening News — 1868. — ISSN 0962-2276
  3. 3,0 3,1 3,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2023/05/19/andy-rourke-bassiste-des-smiths-et-corde-sensible-de-la-scene-pop-rock-britannique_6174033_3382.html
  4. Simpson, Dave (2023 թ․ մայիսի 19). «Andy Rourke obituary». The Guardian. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  5. «Telegraph Obituaries – Andy Rourke, musician whose melodious bass-playing was a crucial component of the Smiths' sound». www.telegraph.co.uk. 2023 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  6. "Andy Rourke Interview", YouTube. Retrieved 1 September 2011.
  7. «Catching Up With Andy Rourke of The Smiths». HuffPost. 2011 թ․ փետրվարի 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]