Jump to content

Էնդրյու Ուայլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Ուայլս
անգլ.՝ Andrew Wiles
Ծնվել էապրիլի 11, 1953(1953-04-11)[1][2][3] (71 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4]
Բնակության վայր(եր)Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Փրինսթոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Քեմբրիջի համալսարան, Հարվարդի համալսարան և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտթվերի տեսություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և Կանադայի թագավորական ընկերություն
Ալմա մատերՔլեր քոլեջ, Մերթոն քոլեջ (1974), Քեմբրիջի համալսարան (1980), King's College School? և The Leys School?
ԿոչումRegius Professor of Mathematics?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարJohn H Coates?[7]
Եղել է գիտական ղեկավարManjul Bhargava?, Brian Conrad?, Fred Irvin Diamond?, Karl Rubin?, Richard Taylor?, Ehud de Shalit?, Christopher Skinner?, Ritabrata Munshi?, Luis Manuel Navas?[8], Kartik Aragam Prasanna?[8], Ravi Kumar Ramakrishna?[8], Arash Rastegar?[8], James Alexander Parson?[8], Mirela Ciperiani?[8], Ali Rajaei?[8], Michael Volpato?[8], Andrew W. Snowden?[8], Robert William Harron?[8], Andrei Jorza?[8], Stefan Patrikis?[8] և Vinayak Vatsal?[8]
Հայտնի աշակերտներManjul Bhargava?
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր[12]

Whitehead Prize?

[9]

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

Fermat Prize?

Rolf Schock Prize in Mathematics?

Օստրովսկու մրցանակ

Թագավորական մեդալ

Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում

[10]

ՄակԱրթուրի կրթաթոշակ

Cole Prize?

Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ գիտության ասպարեզում

Քլեյ ուսումնասիկական պարգև

[11]

Շաոյի մրցանակ

Աբելի մրցանակ

[13]
Կոպլիի մեդալ[14]

Գուգենհայմի կրթաթոշակ

[15]

Cole Prize in Number Theory?

[16]

The Shaw Prize in Mathematical Sciences?

[17]

Դե Մորգանի մեդալ

[18][19]

Maryam Mirzakhani Prize in Mathematics?

[20]
և

Regius Professor of Mathematics?

[21]
ՀայրMaurice Wiles?
ՄայրPaddy Mowll?[22]
 Andrew Wiles Վիքիպահեստում

Սըր Էնդրյու Ջոն Ուայլս (անգլ.՝ Sir Andrew John Wiles ապրիլի 11, 1953(1953-04-11)[1][2][3], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4])–անգլիացի մաթեմատիկոս, Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, Կլեյի մաթեմատիկայի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ[23][24]։ Նա առավել հայտնի է Ֆերմայի մեծ թեորեմի իր ապացուցմամբ, որի համար 2016 թվականին արժանացել է Աբելի մրցանակի[25], իսկ 2017 թվականին՝ Կոպլիի մեդալի[26]։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1989 թ․)[27], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1996 թ.), Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (1998 թ.)[28]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ջոն Ուայլսը ծնվել է 1953 թվականի ապրիլի 11-ին Անգլիայի Քեմբրիջ քաղաքում, քահանա և աստվածաբանության պրոֆեսոր Մորիս Ֆրենկ Ուայլսի (1923–2005) և Պատրիսիա Ուայլսի (ծնվ. Մուլ) ընտանիքում[29]։ Նա հաճախել է թագավորական քոլեջի դպրոցը[30] և Քեմբրիջի Լեյս դպրոցը[31]։

1974 թվականին Ուայլսը ստացել է մաթեմատիկայի բակալավրի կոչում Օքսֆորդի համալսարանի Մերթոն քոլեջից: Նրա ղեկավարն էր թվերի տեսության տեսաբան Ջոն Քոութսը, ում հետ նա աշխատել է էլիպսային կորի թվաբանության վրա՝ կոմպլեքս բազմապատկմամբ՝ օգտագործելով Իվասավա տեսության մեթոդները։ Նա իր գիտական կարիերան սկսել է 1975 թվականի ամռանը Քեմբրիջի համալսարանի Քլեր քոլեջում, որտեղ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան[32]։ 1977-1980 թվականներին Ուայլսը աշխատել է որպես գիտաշխատողի կրտսեր օգնական Քլեր քոլեջում և որպես դոցենտ Հարվարդի համալսարանում: 1981 թվականի վերջին նա մեկնում է ԱՄՆ, որտեղ պաշտոն է ստանում Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, իսկ մեկ տարի անց դառնում Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր[33]։

1985-1986 թվականներին, որպես Գուգենհայմի անդամ, Ուայլսն աշխատել է որպես գիտաշխատող Ֆրանսիայի Բարձրագույն գիտական ​​հետազոտությունների ինստիտուտում և École Normale Supérieure-ում: 1988-1990 թվականներին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության հետազոտող պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում, որից հետո վերադարձել է Փրինսթոն։ 2018 թվականի մայիսին Ուայլսը դարձավ Օքսֆորդի մաթեմատիկայի թագավորական պրոֆեսոր [34] ։

1988 թվականից Ուայլսն ամուսնացած է բ.գ.թ. և մանրէաբան Նադա Կանաանի հետ և ունի երեք դուստր[35]։

Ֆերմայի մեծ թեորեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ուայլսը Ֆերմայի մեծ թեորեմի մասին իմացել է տասը տարեկանում՝ Էրիկ Թեմփլ Բելի «Վերջնական խնդիրը» գիրքը կարդալուց հետո[36]։ Ապա փորձեց դա ապացուցել՝ օգտագործելով դպրոցական դասագրքի մեթոդները։ Հետագայում նա սկսեց ուսումնասիրել մաթեմատիկոսների աշխատանքը, ովքեր փորձում էին ապացուցել այս թեորեմը։ Քոլեջ ընդունվելուց հետո Էնդրյուն հրաժարվեց Ֆերմայի մեծ թեորեմն ապացուցելու փորձերից և սկսեց ուսումնասիրել էլիպսային կորերը Ջոն Քոութսի ղեկավարությամբ։

Նա սկսեց աշխատել Ֆերմայի թեորեմի վրա 1986 թվականի ամռանը անմիջապես այն բանից հետո, երբ Քեն Ռիբեթն ապացուցեց, որ Ֆերմայի թեորեմը բխում է Թանիյամա-Շիմուրայի ենթադրությունից՝ կիսակայուն էլիպսային կորերի դեպքում [37]։ 1993 թվականի հունիսի 23-ին Քեմբրիջում թվերի տեսության մաթեմատիկական կոնֆերանսի ժամանակ նա հայտարարեց Տանիյամայի ենթադրության ապացույցը և հետևաբար նաև Ֆերմայի մեծ թեորեմի ապացույցը ևս[38]։ 1993 թ. օգոստոսին, Ուայլսի ապացուցման ձեռագրի տպագրությունից մի քանի օր առաջ, անհամապատասխանություն հայտնաբերվեց: Նիկոլաս Կացը՝ Էնդրյու Ուայլսի գործընկերը, նշել է, որ դատողությունների մի մասը հիմնված է Էյլերի մեթոդի վրա, սակայն Ուայլսի կառուցածն այդպիսի համակարգ չէր, թեև Ուայլսի տեխնիկան ընդհանուր առմամբ համարվում էր հետաքրքիր, էլեգանտ և նորարար [39]:

Էնդրյու Ուայլսը փորձում էր վերականգնել իր ապացույցն ավելի քան մեկ տարի, մինչև 1994 թ. սեպտեմբերին իր գործընկեր Ռիչարդ Թեյլորի հետ միասին առաջարկեցին Էյլերի մեթոդը փոխարինել Իվասաավայի տեսությամբ [39]: Ուղղված տարբերակը փորձարկվել է, և 1995 թվականի ամռանը Տանիյամա-Շիմուրայի ենթադրության ամբողջական ապացույցը հրապարակվել է «մաթեմատիկայի տարեգրություն» ամսագրում[40]: Ուայլսի աշխատանքն իր բնույթով հիմնարար է, սակայն մեթոդը կիրառելի է միայն ռացիոնալ թվերի նկատմամբ էլիպսային կորերի դեպքում։ Կարող է լինել էլիպսային կորերի մոդուլյարության ավելի ընդհանուր ապացույց[41]:

Ֆերմայի մեծ թեորեմի ապացուցման համար 2016 թվականին նա արժանացել է Աբելի մրցանակի[25], իսկ 2017 թվականին պարգևատրվել է Քոփլիի մեդալով[26]։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ուայլսը մաթեմատիկայի բնագավառում բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝

  • 1988 — Լոնդոնի մաթեմատիկական ընկերության Ուայթհեդի մրցանակ
  • 1989 — Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[42][43]
  • 1995 — Շոկի մրցանակ[33]
  • 1995 — Ֆերմայի մրցանակ [44]
  • 1995 — Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում[33]
  • 1996 — ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ[45]
  • 1996 — Մարիամ Միրզախանիի մրցանակ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ոլորտում[46]
  • 1996 — Օստրովսկու մրցանակ [47][48]
  • 1996 — Թագավորական մեդալ[44]
  • 1997 — Վոլֆսկելի մրցանակ[49]
  • 1997 — Քոուլի մրցանակ[50]
  • 1997 — ՄակԱրթուրի կրթաթոշակ
  • 1997 — Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[51]
  • 1998 — Արծաթե ափսե Միջազգային մաթեմատիկական միությունից[52]
  • 1998 — Թագավոր Ֆեյսալի միջազգային մրցանակ[53]
  • 1999 — Կլեյի մաթեմատիկայի ինստիտուտի մրցանակ
  • 2000 — Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ հրամանատար
  • 2004 — Պիտագորայի մրցանակ[54]
  • 2005 — Շաո մրցանակ[55]
  • 2016 — Աբելի մրցանակ [25]
  • 2017 — Քոփլիի մրցանակ [26]

1999 թվականին նրա պատվին անվանվել է 9999 Ուայլս աստերոիդը։ 2000 թվականին Ուայլսը ելույթ ունեցավ Մաթեմատիկայի եվրոպական կոնգրեսում։ Ուայլսի աշխատանքը Ֆերմայի մեծ թեորեմի վերաբերյալ արտացոլվել է Լեսների և Ռոզենբլումի «Ֆերմայի վերջին տանգոն» մյուզիքլում[56]։ Էնդրյու Ուայլսի գիտական ​​ուղին և կյանքը նկարագրված են բրիտանացի գիտության հանրահռչակող և լրագրող Սայմոն Սինգհի «Ֆերմայի մեծ թեորեմը» գրքում, որը հրատարակվել է 1997 թվականին: 2013 թվականին Օքսֆորդի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտի նոր շենքը անվանակոչվեց Էնդրյու Ուայլսի անունով[57]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Notable Names Database — 2002.
  5. https://www.ae-info.org/ae/User/Wiles_Andrew
  6. https://search.amphilsoc.org/memhist/search?creator=Andrew+J.+Wiles&title=&subject=&subdiv=&mem=&year=&year-max=&dead=&keyword=&smode=advanced
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://www.lms.ac.uk/news-entry/25052017-1700/sir-andrew-wiles-awarded-copley-medal
  10. https://wolffund.org.il/2018/12/10/andrew-j-wiles/
  11. https://www.claymath.org/people/andrew-wiles/
  12. The London Gazette 55710 (բրիտ․ անգլ.) — 1999. — Iss. 55710. — P. 34.
  13. http://www.abelprisen.no/seksjon/vis.html?tid=67109
  14. https://royalsociety.org/news/2017/05/mathematician-andrew-wiles-wins-royal-society-copley-medal/
  15. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  16. http://www.ams.org/notices/199703/comm-cole.pdf
  17. https://www.shawprize.org/laureates/2005-mathematical-sciences/
  18. https://www.claymath.org/events/news/lms-prizes-2019
  19. https://www.lms.ac.uk/prizes/2019-lms-prize-winners
  20. https://www.nasonline.org/programs/awards/mathematics.html
  21. https://www.ox.ac.uk/news/2018-05-31-sir-andrew-wiles-appointed-first-regius-professor-mathematics-oxford
  22. Pas L. v. Genealogics — 2003.
  23. «Clay Mathematics Institute». Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին. Վերցված է 2013-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Andrew John Wiles Արխիվացված 2015-05-11 Wayback Machine — энциклопедия Британника.
  25. 25,0 25,1 25,2 «News: Sir Andrew J. Wiles receives the Abel Prize». Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին. Վերցված է 2016-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. 26,0 26,1 26,2 «Mathematician Sir Andrew Wiles FRS wins the Royal Society's prestigious Copley Medal». The Royal Society. Արխիվացված օրիգինալից 2020-11-30-ին. Վերցված է 2017-05-27-ին.
  27. (անգլ.) Andrew Wiles Արխիվացված 2015-11-17 Wayback Machine
  28. (ֆր.) Andrew Wiles Արխիվացված 2020-07-30 Wayback Machine
  29. «Andrew Wiles». famous-mathematicians.com. 2012-01-20. Արխիվացված օրիգինալից 2023-09-23-ին. Վերցված է 2023-07-21-ին.
  30. «Alumni». King's College School, Cambridge. Արխիվացված օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  31. «Old Leysian Prof Sir Andrew Wiles wins the Copley Medal». The Leys & St Faith's Schools Foundation. 2017-11-02. Արխիվացված օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  32. Wiles, Andrew John (1978). Reciprocity laws and the conjecture of birch and swinnerton-dyer. lib.cam.ac.uk (PhD thesis). University of Cambridge. OCLC 500589130. uk.bl.ethos.477263. Արխիվացված օրիգինալից 2020-09-18-ին. Վերցված է 2023-07-21-ին.
  33. 33,0 33,1 33,2 O'Connor, John J.; Robertson, Edmund F. (2009-09). «Andrew John Wiles Biography». MacTutor History of Mathematics archive. Արխիվացված օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  34. University of Oxford, Sir Andrew Wiles appointed first Regius Professor of Mathematics at Oxford Արխիվացված 2018-09-17 Wayback Machine, 31 May 2018
  35. Frankfurter Allgemeine Zeitung: Lauter, Kinder, Papa muss arbeiten Արխիվացված 2023-07-21 Wayback Machine
  36. «Andrew Wiles on Solving Fermat». WGBH. Արխիվացված օրիգինալից 2016-03-17-ին. Վերցված է 2016-03-16-ին.
  37. Соловьев Ю.П. Гипотеза Таниямы и последняя теорема Ферма // Соросовский образовательный журнал. — ISSEP, 1998. — Т. 4. — № 2. — С. 135–138.
  38. Kolata, Gina (1993-06-24). «At Last, Shout of 'Eureka!' In Age-Old Math Mystery». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023-07-26-ին. Վերցված է 2013-01-21-ին.
  39. 39,0 39,1 Потреба Е.Ю., Ефименко К.Н. великая теорема ферма и ее влияние на развитие современной науки // Информатика, управляющие системы, математическое и компьютерное моделирование. Материалы X Международной научно-технической конференции Информатика, управляющие системы, математическое и компьютерное моделирование. — 2019. — С. 39-42. — УДК: 519.6 (076).
  40. Wiles, Andrew Modular elliptic curves and Fermat’s last theorem(անգլ.) // Annals of Mathematics : journal. — 1995. — Т. 141. — № 3. — С. 443—551. Архивировано из первоисточника 10 հունվարի 2020.
  41. «Fermat's Last Theorem and more can be proved more simply». Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին. Վերցված է 2016-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. «Sir Andrew Wiles KBE FRS». London: Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2022-02-01-ին. «One or more of the preceding sentences incorporates text from the royalsociety.org website where: All text published under the heading 'Biography' on Fellow profile pages is available under Creative Commons Attribution 4.0 International License.»
  43. «EC/1989/39: Wiles, Sir Andrew John». The Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին. Վերցված է 2016-03-16-ին.
  44. 44,0 44,1 Wiles Receives 2005 Shaw Prize Արխիվացված 2023-04-04 Wayback Machine. American Mathematical Society. Retrieved 16 March 2016.
  45. «Andrew Wiles». National Academy of Sciences. Արխիվացված օրիգինալից 2016-03-22-ին. Վերցված է 2016-03-16-ին.
  46. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-10-04-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  47. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-10-05-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-11-02-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-11-02-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-04-08-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. «APS Member History». search.amphilsoc.org. Արխիվացված օրիգինալից 2021-12-10-ին. Վերցված է 2021-12-10-ին.
  52. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-01-13-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-10-06-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  54. «Premio Pitagora» (իտալերեն). University of Calabria. Արխիվացված է օրիգինալից 2014-01-15-ին. Վերցված է 2016-03-16-ին.
  55. «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-11-02-ին. Վերցված է 2006-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. «Princeton Alumni Weekly: Features Web Exclusives». Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին. Վերցված է 2013-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  57. «Mathematical Institute». Օքսֆորդի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին. Վերցված է 2016-03-16-ին.