Էնդրյու Յաո
Էնդրյու Յաո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1946[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Թայվանի ազգային համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Taipei Municipal Jianguo High School? |
Երկեր | Yao's principle? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Ցինխուա համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան |
Ամուսին | Frances Yao? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia Sinica?, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա, Academic Division of Information Technical Sciences of the Chinese Academy of Sciences? և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | iiis.tsinghua.edu.cn/yao/ |
![]() |
Էնդրյու Յաո (անգլ.՝ Andrew Yao չինարեն՝ 姚期智, դեկտեմբերի 24, 1946[1], Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[1]), չինացի համակարգչային գիտնական և հաշվարկային տեսաբան։ 2020 թվականի դրությամբ եղել է Ցինխուա համալսարանի միջառարկայական տեղեկատվական գիտությունների ինստիտուտի (IIIS) դեկան։ Յաուն օգտագործեց մինիմաքսի թեորեմը, որն այժմ հայտնի է որպես Յաոյի սկզբունք։
Յաոն ԱՄՆ-ի քաղաքացի էր, և երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ում, բայց 2015 թվականին Չժեննին Յանգի հետ միասին նա հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և դարձել Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[12][13][14]։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաոն ծնվել է Չինաստանի Շանհայ քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Թայվանի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը։ Ստացել է Փիլիսոփայության դոկտորի երկու աստիճան։ Առաջինը՝ 1972 թվականին Հարվարդի համալսարանում ֆիզիկայի բնագավառում, իսկ երկրորդը՝ 1975 թվականին համակարգչային գիտության ոլորտում Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանում։
Ակադեմիական կարիերիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա եղել է պրոֆեսորի օգնական՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1975–1976), Ստենֆորդի համալսարանում (1976–1981), և պրոֆեսոր՝ Բելկլիի Կալիֆոռնիայի համալսարանում (1981–1982)[15]: 1982 թվականից մինչև 1986 թվականը եղել է Ստենֆորդի համալսարանի լիարժեք պրոֆեսոր[16]։ 1986 թվականից մինչև 2004 թվականները նա եղել է Ուիլյամի և Էդնա Մաքալեերի Փրինսթոնի համալսարանի ճարտարագիտության և կիրառական գիտությունների պրոֆեսոր[17], որտեղ նա շարունակում էր աշխատել ալգորիթմների և հաշվարկների բարդությունների տեսության շուրջ։ 2004 թվականին դարձավ Պեկինի Ցինգխուա համալսարանի Հեռանկարային հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր (CASTU) և տեսական համակարգչային գիտության ինստիտուտի (ITCS) տնօրեն։ 2010 թվականից Ցինխուայի համալսարանում աշխատում է որպես միջառարկայական տեղեկատվական գիտությունների ինստիտուտի (IIIS) դեկան։ Նա նաև Հոնկոնգի չինական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է[18]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին նրան շնորհվել է Քնուտի մրցանակ։ 2000 թվականին ստացել է Թյուրինգի մրցանակ, որը համակարգչային գիտության մեջ ամենահեղինակավոր մրցանակն է, ի հավանություն հաշվարկային տեսության մեջ իր հիմնարար ներդրումների՝ ներառյալ կեղծ պատահական թվերի առաջացման տեսությունը, գաղտնագրությունը և հաղորդակցության բարդությունը[15]։ Նա հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի, գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիայի, հաշվողական տեխնիկայի միության անդամ[19], և Չինական գիտությունների ակադեմիա ակադեմիկոս։ Նրա կինը՝ Ֆրենսիս Յաոն, նույնպես տեսական համակարգչային գիտնական է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.computerhope.com/people/andrew_chi-chih_yao.htm
- ↑ https://amturing.acm.org/award_winners/yao_1611524.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/yao_1611524#140
- ↑ https://www.sigact.org/prizes/knuth/1996.html
- ↑ https://www.iacr.org/fellows/2010/yao.html
- ↑ https://awards.acm.org/award_winners/yao_1611524#158
- ↑ https://cong.cuhk.edu.hk/uploads/hongrads/254_en.pdf
- ↑ https://cqi.tsinghua.edu.cn/en/index.php?v=show&cid=488&id=52
- ↑ https://uwaterloo.ca/math/research/research-chairs-and-honours/doctor-mathematics-honorary-degree-recipients
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/major-prizes-lectures/detail/george-polya-prize-applied-combinatorics
- ↑ https://www.kyotoprize.org/en/en/laureates/andrew_chi-chih_yao/
- ↑ «Quarterly Publication of Individuals, Who Have Chosen To Expatriate, as Required by Section 6039G»։ Federal Register։ 2015-10-27։ Վերցված է փետրվարի 22, 2017
- ↑ «杨振宁、姚期智正式转为中国科学院院士»։ Xinhua News
- ↑ «Scientists drop U.S. citizenship», Science 355 (6328): 891, March 3, 2017, doi: , PMID 28254889
- ↑ 15,0 15,1 «Andrew C Yao – A.M. Turing Award Winner»։ amturing.acm.org։ Վերցված է 2016-06-12
- ↑ «YaoTree»։ infolab.stanford.edu։ Վերցված է 2016-06-12
- ↑ «Andrew Yao»։ www.cs.princeton.edu։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին։ Վերցված է 2016-06-12
- ↑ «ITCSC People»։ www.itcsc.cuhk.edu.hk։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-08-ին։ Վերցված է 2016-06-12
- ↑ «ACM Fellows–1995»։ acm.org։ Վերցված է մարտի 10, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [1] Մաթեմատիկայի ծագումնաբանության նախագիծ
- Էնդրյու Յաո
- Էնդրյու Յաո Առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոն, Ցինխուայի համալսարան
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնդրյու Յաո կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շանհայ քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Չինացի գիտնականներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ինֆորմատիկայի տեսաբաններ