Էնդրյու Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Յան
Andrew Yang by Gage Skidmore.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն (հոկտեմբեր 2021)[1] և Forward Party?[2]
Կրթություն՝ Բրաունի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Johns Hopkins Center for Talented Youth?
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր
Ծննդյան օր հունվարի 13, 1975(1975-01-13) (48 տարեկան)
Ծննդավայր Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Evelyn Yang?[3]
 
Կայք՝ yang2020.com
yangforny.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Էնդրյու Յան (անգլ.՝ Andrew Yang, չինարեն՝ 楊安澤, հունվարի 13, 1975(1975-01-13), Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, բարերար և քաղաքական գործիչ։

Կենսագրութոյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի հունվարի 13-ին Նյու Յորքում Թայվանից ներգաղթածների ընտանիքում։ Էնդրյու Յանայի հայրը աշխատել է IBM-ում, իր կարիերայի ընթացքում գյուտերի համար ստացել է 60 արտոնագիր, մայրը համալսարանում համակարգային ադմինիստրատոր է եղել։ Ավարտել է Բրաունի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է տնտեսությունն ու քաղաքագիտությունը, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցը։ Զբաղեցրել է Manhattan Prep ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է թեստավորման համար սովորողների նախապատրաստման  ռեսուրսների մշակմամբ, 2009 թվականին ձեռք է բերել Kaplan, Inc կորպորացիան[4]։

Նա եղել է ինտերնետ-ընկերության համահիմնադիրը, եղել է առողջապահության ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ստարտափի ղեկավար։ Առավել հայտնի է որպես Venture for America ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր և նախագահ, որը ստեղծվել է 2011 թվականին։ Նրա գործունեության հիմքում ընկած է քոլեջների շրջանավարտների համար ուսումնական ծրագրի իրականացումը` ստարտափներում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և ԱՄՆ տնտեսապես ընկճված քաղաքներում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։ Այդ գործունեության համար 2011 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահի Champions of Change մրցանակին[5]։

2020 թվականի նախագահական ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողով՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրելու և պայքարի մեջ մտնելու համար։ Իր սոցիալ-տնտեսական ծրագրի հիմքում դրել է ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական 1000 դոլար բազային եկամտի ներդրումը։ Ծրագրի ֆինանսավորումը ենթադրվում է ավելացված արժեքի հարկից ստացված եկամուտների հաշվին (Էնդրյու Յանի կարծիքով` եվրոպականից կրկնակի ցածր ավելացված արժեքի հարկը լիովին կապահովի անհրաժեշտ միջոցների ստացումը)[6]։

2020 թվականի փետրվարի 11-ին Էնդրյուն դադարեցրեց իր նախագահական արշավը. «Ես մաթեմատիկոս եմ, և ելնելով այն թվերից, ինչ ունենք, պարզ է դառնում, որ մենք չենք շահելու այդ մրցավազքը։ Ես նրանցից չեմ, ովքեր կստանան նվիրատվություններ և աջակցություն մրցավազքում, որը չի հաղթի։ Դրա համար էլ այսօր ես կասեցնում եմ իմ նախագահական քարոզարշավը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.andrewyang.com/blog/breaking-up-with-the-democratic-party
  2. 2,0 2,1 https://www.newsweek.com/andrew-yang-launches-forward-party-following-split-democrats-1635956
  3. Evelyn Yang, Andrew Yang’s Wife: 5 Fast Facts You Need to Knowheavy.com, 2020.
  4. Kendall Karson (2019-04-07)։ «Andrew Yang: What you need to know about the political rookie, White House hopeful» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2019-05-31 
  5. «Andrew Yang» (անգլերեն)։ Business Insider։ Վերցված է 2019-06-01 
  6. Kathryn Watson (2019-03-14)։ «Andrew Yang is ready to talk robots on the Democratic debate stage» (անգլերեն)։ CBS News։ Վերցված է 2019-06-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]