Էնդրյու Բոնար Լոու
Էնդրյու Բոնար Լոու (անգլ.՝ Andrew Bonar Law, սեպտեմբերի 16, 1858[1][2][3][…], Rexton, Five Rivers, Kent County, Նյու Բրանսուիկ, Կանադա - հոկտեմբերի 30, 1923[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ, Պահպանողական կուսակցության ղեկավար, Համայնքների պալատի նախագահ։
1918-1920 թվականներին ամեն կերպ աշխատել է հայկական հարցի լուծման պատասխանատվությունը հեռացնել Մեծ Բրիտանիայից և բարդել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա։ 1914 թվականին հանդես է եկել Հայաստանից բրիտանական զորքերի դուրսբերման պահանջով։ Գտնում էր, որ հայկական հարցը «ավելի ամերիկյան, քան բրիտանական խնդիր է»։
1919 թվականի սեպտեմբերին դեմ է արտահայտվել ֆրանսիական կառավարության առաջարկին՝ Հայաստանին աջակցելու նպատակով Ալեքսանդրետում 12 հազարանոց զորաջոկատ ափ հանելուն։ Ամեն կերպ պաշտպանել է անգլիական կառավարության թուրքամետ կողմնորոշումը, հանդես եկել Սևրի պայմանագրի վերանայման՝ ի նպաստ Թուրքիայի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1923 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Գլազգոյի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի պետական գործիչներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին