Էնդի Օն
չինարեն՝ 安志杰
| |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 11, 1976[1] (50 տարեկան) կամ մայիսի 11, 1977[1] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Փրովիդենս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և երգիչ |
| alivenotdead.com/andyon | |
Էնդի Օն (չինարեն՝ 安志杰 , փինյին` Ān Zhìjié, յուտպխին` On Zi Git, ի ծնե՝ Էնդի Տյան (Andy Tien), մայիսի 11, 1976[1] կամ մայիսի 11, 1977[1], Փրովիդենս, ԱՄՆ), չին-ամերիկացի դերասան, ինչպես նաև մարտական արվեստների վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդի Օնը միջնակարգ դպրոց է ավարտել։ Ռոդ Այլենդում բարմեն է աշխատել։ Մի անգամ, աշխատանքի ժամանակ հոնկոնգյան կինոռեժիսոր Ցուի Հարկը և պրոդյուսեր Չարլզ Հյոնը նկատել են Էնդիին։ Հետագայում, Էնդին դերի համար հրավիրվել է «Սև դիմակ 2, դիմակների քաղաք» (2002) ֆիլմում նկարահանվելու համար, Ջեթ Լիի հետ։
Սկզբում Էնդին ձեռք չի բերել մեծ հաջողություններ, բայց յուրացրել է և շարունակել է զարգանալ մարզային մարտարվեստի ֆիլմերում, այդ թվում Ջեքի Չանի հետ։ Ջեքի Չանի հետ մարզումները սկսվել են դեռևս 2001 թվականից։ Մեկ տարվա մարզումների ընթացքում մեծ թվով վնասավածքներ է ստացել, նաև վնասվել է «Նոր ոստիականական պատմություն» (2004) ֆիլմի նկարահանումների ժամանակ։
2004 թվականին Էնդի Օնին Հոնկոնգյան կինոմրցանակ է առաջադրվել՝ Լավագույն դերասանական խաղի համար, ինչպես նաև «Աստղային մրցավազող» (2003) ֆիլմում՝ որպես Լավագույն նոր դերասան։
Բացի այն, որ Էնդին խաղում էր ֆիլմում, նաև երգում էր։ Նա մի քանի երգ է թողարկել, այդ թվում Angel of Love երգը, երգչուհի Ջոլին Ցայի հետ։
Էնդիի հետաքրքրություններն են մարտական արվեստները և տեսախաղերը։ Նա շարունակել է ուսումնասիրել մարտական արվեստները, քունգ ֆուն ուսումնասիրել է ընկերոջ՝ Ֆիլիպի հետ, և թայական բռնցքամարտը քիքբոքսյոր Բիլլի Չոուի հետ, Վինգ չուն։
Էնդի Օնը կարողանում էր խոսել անգլերեն, մանդարին և մի քիչ կանտոնյան բարբառով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից մինչև 2013 թվականը Էնդին հանդիպել է մոդել և դերաանուհի Ջենիֆեր Ցեի հետ (ծնվել է 1982 թվականին)։
«Զոմբիների մարտական ակումբ» (2014) ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասանուհի Ջեսսիկի Կամբենսիի հետ (ծնվել է 1988 թվականին)։ 2014 թվականի նոյեմբերից զույգը սկսել է հանդիպել[2]։ 2016 թվականի մարտին Էնդին և Ջեսսիկին աղջիկ են ունեցել, ում անվանել են Թեսսա[3]։ 2017 թվականի հոկտեմբերի 15-ին Էնդի Օնը և Ջեսսիկի Կամբենսին ամուսնացել են մասնավոր ծիսակատարությամբ՝ Հավայան կղզիներում[4]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իսկական անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2002 | ֆ | Սև դիմակ 2, դիմակների քաղաք | 黑俠II | Սև դիմակ |
| 2003 | ֆ | Աստղային մրցավազող | 少年阿虎 | Թանկ Վոնգ |
| 2004 | ֆ | Նոր ոստիականական պատմություն | 新警察故事 | Թին-Թին Լո |
| 2006 | ֆ | 2 ընտրություն | 黑社會:以和爲貴 | Լիկ |
| 2006 | ֆ | Վերջին մարտը | 黑拳 | Արծաթյա դրակոն |
| 2007 | ֆ | Անխոցելի թիրախ | 男兒本色 | Թյան Են-իե |
| 2007 | ֆ | Խելագար քննիչը | 跟蹤 | Հո Քաոնի տեսուչ |
| 2008 | ֆ | Երեք թագավորություններ, Դրակոնի վերածնունդը | 三國之見龍卸甲 | Դեն Զի |
| 2010 | ֆ | Այժմյան լեգենդը | 蘇乞兒 | Յուան |
| 2011 | ֆ | Կլինկերի կորած վարպետը | 关云长 | Քոնգ Քսյու |
| 2011 | ֆ | Հունմենի տոնակատարություն | 鴻門宴 | Հան Քսին |
| 2015 | ֆ | Կիբեր | Blackhat | Ալեքս Թրանգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Andy On and Jessica C. Admit to Dating». JayneStars (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Jessica C. and Andy On Welcome Baby Girl». JayneStars (անգլերեն). 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Andy On and Jessica C. Tie Knot in Hawaii». JayneStars (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնդիի պաշտոնական բլոգ
- Էնդի Օնը Hong Kong Movie DataBase կայքում
| ||||||||||||||||||||