Էնդի Նախառ
Էնդի Նախառ իսպ.՝ Andy Najar | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1993[1][2] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Choluteca, Հոնդուրաս | ||
| Հասակ | 171 սանտիմետր | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Էնդի Նախառ (իսպ.՝ Andy Ariel Najar Rodriguez,մարտի 16, 1993[1][2], Choluteca, Հոնդուրաս), հոնդուրասցի ֆուտբոլիստ, «Օլիմպիա» ակումբի և Հոնդուրասի ազգային հավաքականի պաշտպան։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի և 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 2008 թվականին ընդունվել է «Դի Սի Յունայթեդ» ֆուտբոլային ակադեմիա: 2010 թվականի մարտի 22-ին ակումբը պայմանագիր է կնքել նրա հետ[3]: Մարտի 27-ին «Կանզաս Սիթի Վիզարդսի» դեմ խաղում նորամուտն է նշել MLS-ում[4]: Ապրիլի 28-ին «Դալասի» դեմ ԱՄՆ-ի բաց առաջնության խաղում խփել առաջին գոլը «Յունայթեդի» կազմում: Մայիսի 29-ին «Չիվաս ԱՄՆ-ի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Ֆուտբոլի բարձրագույն լիգայում[5]: Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է MLS-ի տարվա նորեկ[6]: Դեկտեմբերի 21-ին նոր բազմամյա պայմանագիր է կնքել «Դի Սի Յունայթեդի» հետ[7][8]։
2013 թվականի հունվարի 7-ին Էնդին մեկամսյա վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»[9][10][11], պայմանագրի ժամկետի ավարտից հետո ակումբը գնել է նրա տրանսֆերը[12] 3 մլն եվրոյի դիմաց[13]: Օգոստոսի 2-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով Մասիմո Բրունոյին[14][15]: 2014 թվականի հունվարի 19-ին «Մեխելենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Անդերլեխտի» կազմում[16]: 2014 թվականին հաղթել է Ժյուպիլեր լիգայում և դարձել է Բելգիայի սուպերգավաթակիր։ 2017 թվականին երկրորդ անգամ դարձել է Բելգիայի չեմպիոն։
2020 թվականի հունիսի 17-ին վերադարձել է MLS՝ պայմանագիր կնքելով «Լոս Անջելեսի» հետ[17][18]: Նորամուտը «Black and Gold»-ի կազմում նշել է հուլիսի 23-ին MLS is Back մրցաշարի «Պորտլենդ Թիմբերսի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին[19]: 2020 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Լոս Անջելեսը» մերժել երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[20]:
2021 թվականի ապրիլի 16-ին վերադարձել է «Դի Սի Յունայթեդ»՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով մինչև 2021 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2022 և 2023 թվականների մրցաշրջաններում նորացման տարբերակներով[21][22]: 2022 թվականի մարտի 10-ին երկարաձգել է պայմանագիրը «Դի Սի Յունայթեդի» հետ մինչև 2023 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2024 թվականի մրցաշրջանի տարբերակով[23][24]: 2023 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Դի Սի Յունայթեդը» չի երկարաձգել պայմանագիրը[25]:
2024 թվականի հունվարի 23-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել Հոնդուրասի «Օլիմպիա» ակումբի հետ[26]:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 3-ին Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հոնդուրասի հավաքականում[27]:
2012 թվականի ամռանը ընդգրկվել է Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին մեկնող ազգային հավաքականի հայտացուցակում[28]: Մրցաշարում մասնակցել է Իսպանիայի, Մարոկկոյի և Ճապոնիայի թիմերի դեմ 3 հանդիպման[29][30][31]:
2013 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մասնակցել Է Հայիթիի, Սալվադորի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ մրցաշարի բոլոր հանդիպումներին[32][33][34], իսկ Կոստա Ռիկայի դեմ խաղում խփել Է առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[35]:
2014 թվականի ամռանը հայտնվել է հավաքականի հայտացուցակում Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում մասնակցել է Շվեյցարիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերին[36][37]:
2015 թվականին ազգային թիմի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում խաղացել է Հայիթիի, ԱՄՆ-ի և Պանամայի հավաքականի հետ խաղում[38][39][40]: Պանամացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2019-ը բաց է թողել ծնկի խաչաձև ջլերի վնասվածքի պատճառով[41]:
Голы за сборную Гондураса
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 01. | 2013 հուլիսի 21 | Էմ-ընդ-Թի Բանկ Ստեդիում, Բալթիմոր, ԱՄՆ | 1:0 | 1:0 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 | |
| 02. | 2015 Մարտ 29 | Օլիմպիկո Մետրոպոլիտանո, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս | 1:0 | 3:0 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015 (որակավորում) | |
| 03. | 2:0 | |||||
| 04. | 2013 հուլիսի 21 | Ջիլետ մարզադաշտ, Ֆոքսբորո, ԱՄՆ | 1:1 | 1:1 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Բելգիայի չեմպիոն՝ 2013/14, 2016/17
- Բելգիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2014
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- MLS-ի տարվա նորեկ՝ 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Andy Najar signs with first team». D.C. United (անգլերեն). 2010-03-22. Արխիվացված օրիգինալից 2020-08-28-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Спортинг Канзас-Сити VS. Ди Си Юнайтед 4:0» (անգլերեն). soccerway.com. 2010-03-27. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ «Ди Си Юнайтед VS. Чивас США 3:2» (անգլերեն). soccerway.com. 2010-05-30. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ Simon Borg (Novemḃer 3, 2010). «Teen phenom Najar takes MLS Rookie of the Year». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-10-24-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «D.C. United signs Andy Najar to new contract». D.C. United (անգլերեն). Decemḃer 21, 2010. Արխիվացված օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ Travis Clark (Decemḃer 21, 2010). «DC sign top rookie Najar to multi-year deal». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Andy Najar to Anderlecht on loan». ESPN (անգլերեն). 2013-01-07. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «D.C. United loans Najar to Anderlecht». Sports Illustrated (անգլերեն). 2013-01-07. Արխիվացված օրիգինալից 2020-02-27-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Andy Najar on loan with R.S.C. Anderlecht». D.C. United (անգլերեն). 2013-01-07. Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «United's Andy Najar transferred to Belgian side R.S.C. Anderlecht». D.C. United (անգլերեն). 2013-01-30. Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ Steven Goff (2013-01-30). «It's official: Najar sold to Anderlecht». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-27-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ Greg Seltzer (2013-08-02). «American Exports: Sacha Kljestan returns to lineup as Anderlecht go to the top in Belgium». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-03-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Серкль Брюгге VS. Андерлехт 0:4» (անգլերեն). soccerway.com. 2013-08-02. Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Мехелен VS. Андерлехт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014-01-19. Արխիվացված օրիգինալից 2016-11-05-ին. Վերցված է 2014-09-19-ին.
- ↑ «LAFC Signs Honduran International Andy Najar». Los Angeles Football Club (անգլերեն). 2020-06-17. Արխիվացված օրիգինալից 2020-12-01-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ Avi Creditor (2020-06-17). «LAFC Signs Andy Najar, Brings Honduran Star Back to MLS». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-03-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Black & Gold Endgame | LAFC 2-2 Portland Timbers 7/23/20». Los Angeles Football Club (անգլերեն). 2020-07-23. Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «LAFC Announces Roster Moves For 2021 Season». Los Angeles Football Club (անգլերեն). Decemḃer 1, 2020. Արխիվացված օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2021-01-26-ին.
- ↑ «D.C. United Sign Former Black-and-Red Standout Andy Najar». D.C. United (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2021-05-08-ին.
- ↑ Tom Bogert (2021 թ․ ապրիլի 16). «Former homegrown star Andy Najar returns to DC United». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-24-ին. Վերցված է 2024-03-24-ին.
- ↑ «D.C. United Sign Andy Najar to Multi-Year Contract Extension through 2023». D.C. United (անգլերեն). 2022-03-10. Արխիվացված օրիգինալից 2024-03-24-ին. Վերցված է 2024-03-24-ին.
- ↑ «DC United sign defender Andy Najar to contract extension». MLSsoccer.com (անգլերեն). 2022-03-10. Արխիվացված օրիգինալից 2024-03-24-ին. Վերցված է 2024-03-24-ին.
- ↑ «D.C. United Announce 2023 Roster Decisions». D.C. United (անգլերեն). 2023-12-01. Արխիվացված օրիգինալից 2024-01-01-ին. Վերցված է 2024-03-24-ին.
- ↑ «¡ANDY ES DEL LEÓN!». ClubOlimpia.com | Sitio web oficial del Club Olimpia Deportivo (իսպաներեն). 23 eṅero 2024. Արխիվացված օրիգինալից 2024-01-24-ին. Վերցված է 2024-03-24-ին.
- ↑ «Гондурас VS. Колумбия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011-09-03. Արխիվացված օրիգինալից 2015-12-26-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ «Andy Najar named to Honduras U-23 Olympic Roster». D.C. United (անգլերեն). 2012-06-21. Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2021-04-12-ին.
- ↑ «Испания (до 21) VS. Гондурас (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012-07-29. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ «Гондурас (до 21) VS. Марокко (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012-07-26. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ «Япония (до 21) VS. Гондурас (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012-08-01. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2013-06-05-ին.
- ↑ «Гаити VS. Гондурас 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013-07-09. Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Гондурас VS. Сальвадор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-07-13. Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «США VS. Гондурас 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013-07-25. Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Гондурас VS. Коста-Рика 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-07-21. Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Франция VS. Гондурас 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014-06-15. Արխիվացված օրիգինալից 2014-09-14-ին. Վերցված է 2014-09-19-ին.
- ↑ «Гондурас VS. Швейцария 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014-06-25. Արխիվացված օրիգինալից 2014-09-30-ին. Վերցված է 2014-09-19-ին.
- ↑ «Гаити VS. Гондурас 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-07-14. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-22-ին.
- ↑ «США VS. Гондурас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-07-08. Արխիվացված օրիգինալից 2015-07-10-ին. Վերցված է 2015-07-22-ին.
- ↑ «Гондурас VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015-07-11. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-22-ին.
- ↑ «¿Acertó Fabián Coito en elegir a José Reyes como sustituto de Andy Najar». Diez - Diario Deportivo (իսպաներեն). 14 juṅ 2019. Արխիվացված օրիգինալից 2020-06-09-ին. Վերցված է 2020-09-27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Նախառ» հոդվածին։ |
|