Էնդեմիկ խպիպ
| Էնդեմիկ խպիպ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության տեսակը |
| Ենթադաս | Խպիպ[1][2] և թերսնուցման հիվանդություն[2][1] |
| MeSH | C19.874.283.300 |
Էնդեմիկ խպիպ (անգլ.՝ Endemic goitre), խպիպի տեսակ՝ կապված սննդում յոդի անբավարարության հետ[3][4]:
Յոդի քրոնիկական անբավարարությունը հանգեցնում է գեղձային հյուսվածքի շատացման և դրա գործառութային կարողությունների փոփոխության։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցամաքային տարածքներում, որտեղ հողում և ջրում յոդի միացությունների պակաս կա, և սննդում ծովամթերքի օգտագործումը քիչ է, դիտվում է խպիպի ավելի բարձր տարածվածություն։ Այդպիսի տարածքներում խպիպը համարվում է էնդեմիկ։ Վահանաձև գեղձի` օրգանիզմում յոդի անբավարարությանը հարմարվելու մեխանիզմը արյունից յոդի կլանման ավելացումն է և հորմոնների հետագա սինթեզն ու արտազատումը։ Այս գործընթացները խթանվում են թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) արտազատման աճով, որի ավելցուկը օրգանիզմում ունի խպիպ առաջացնող ազդեցություն։ Այդ ազդեցությունը յոդի անբավարարությանը հարմարվելու գործընթացի անցանկալի ուղեկցող դրսևորում է:[5]
Նախատրամադրող գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդեմիկ խպիպը բազմագործոնային հիվանդություն է և յոդի անբավարարությունից բացի, որոշակի դեր են խաղում նաև գենետիկական գործոնները`[6]
- խպիպով ծանրաբեռնված ժառանգականություն,
- վահանաձև գեղձի հորմոնների կենսասինթեզի գենետիկական թերությունները,
- ջրի աղտոտում ուրոքրոմով, նիտրատներով, ինչպես նաև կալցիումի և հումուսային նյութերի բարձր պարունակությամբ, որը խոչընդոտում է յոդի կլանումը,[7]
- շրջակա միջավայրում և սննդակարգում կալցիումի ավելցուկը, ցինկի, մանգանի, սելենի, մոլիբդենի, կոբալտի և պղնձի անբավարարությունը: Պղնձի անբավարարությունը հանգեցնում է յոդինազ ֆերմենտի ակտիվության նվազեցմանը, որը մասնակցում է թիրոզիլ ռադիկալին յոդի միացմանը, ինչպես նաև նվազեցնում է ցիտոքրոմօքսիդազի և ցերուլոպլազմինի ակտիվությունը: Կոբալտի անբավարարությունը նվազեցնում է վահանաձև գեղձի յոդպերօքսիդազի ակտիվությունը: Սելենի անբավարարությունը խանգարումներ է առաջացնում թիրոքսինի փոխակերպման մեջ՝ խոչընդոտելով թիրոքսինին դառնալ եռյոդթիրոնին: Սելենի անբավարարությունը կանխում է յոդի կլանումը, ինչը հանգեցնում է օրգանիզմում յոդի անբավարարության[8],
- վահանաձև գեղձի բջիջներ յոդի տեղափոխումը խոչընդոտող դեղամիջոցների օգտագործումը (պերյոդատներ, կալիումի պերքլորատ),
- վահանաձև գեղձում յոդի օրգանականացումը խաթարող դեղամիջոցների օգտագործումը (թիոմիզանյութի և թիուրացիլի ածանցյալներ, որոշ սուլֆանիլամիդներ, պարաամինոբենզոյաթթու, ամինոսալիցիլաթթու),[9]
- սննդում խպիպածինների առկայությունը,[10][11]
- քրոնիկական վարակիչ և բորբոքային պրոցեսների, հելմինթոզի, վատ սանիտարահիգիենիկ և սոցիալական պայմանների հետևանքները։ Այս իրավիճակներում վահանաձև գեղձի արյան մեջ հորմոնների օպտիմալ մակարդակը պահպանելու ունակությունը կտրուկ նվազում է։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդությունները առաջանում են, երբ վահանաձև գեղձը զգալիորեն մեծանում է իր չափերով[12]`
- կերակրափողի, շնչափողի, հարակից նյարդերի և անոթների սեղմում,
- «խպիպային սիրտ»՝ հատկապես խպիպի հետկրծոսկրային տեղակայման դեպքում, տեղի է ունենում սրտից դուրս եկող անոթների սեղմում, որպես հետևանք սրտի աշխատանքի ծանրաբեռնվածություն, որն էլ ի վերջո հանգեցնում է աջ հատվածի դիլատացիայի,
- արյունահոսություն վահանաձև գեղձի պարենքիմի մեջ,
- մեծացած վահանաձև գեղձի բորբոքում՝ ստրումիտ, որը կլինիկորեն նման է ենթասուր թիրեոիդիտին[13]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդեմիկ խպիպի բուժման մարտավարությունը մեծապես կախված է վահանաձև գեղձի մեծացման աստիճանից և գեղձի ֆունկցիայի վիճակից[14]։ Վահանաձև գեղձի քիչ մեծացման դեպքում (1-ին աստիճանի խպիպ) բուժումը սովորաբար սահմանափակվում է կալիումի յոդիդի նշանակմամբ, որը ընդունվում է ընդհատվող պարբերականությամբ, և յոդով հարուստ սննդամթերքների օգտագործմամբ:
Վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազման դեպքում նշանակվում են վահանաձև գեղձի հորմոնների սինթետիկ անալոգներ (Լևոթիրոքսին, Էութիրոքս) կամ համակցված դեղամիջոցներ (Թիրոտոմ), պարտադիր արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի հսկողության ներքո։ Եթե խպիպը հանգուցավոր է, հանգույցները մեծ են կամ արագ աճող, ինչը հանգեցնում է հարակից օրգանների սեղմման, կատարվում է վիրաբուժական բուժում: Վիրահատությունից հետո նշանակվում են վահանաձև գեղձի հորմոններ՝ թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը հետադարձ մեխանիզմով ճնշելու և ախտադարձը կանխելու համար[15]:
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոդը մակրոտարր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների՝ թիրոքսինի և եռյոդթիրոնինի կենսասինթեզի համար[16]: Յոդը մարդու օրգանիզմ է մտնում սննդի, ջրի և օդի միջոցով: Յոդի օրական պահանջի իննսուն տոկոսը բավարարվում է սննդի, 4-5%-ը՝ ջրի և մոտ 4-5%-ը՝ օդի միջոցով:
Էպիդեմիկ խպիպը հեշտությամբ կանխարգելելի է: Զարգացած երկրների մեծ մասում առողջապահական քաղաքականության հաստատությունները կանոնակարգեր են սահմանել, որոնք պահանջում են աղը, ալյուրը կամ ջուրը հարստացնել յոդով[17]: Տարբերում են էնդեմիկ խպիպի զանգվածային և անհատական կանխարգելում՝
- խպիպի զանգվածային կանխարգելումը ներառում է կալիումի յոդատի (KIO3) ավելացումը կերակրի աղին, որը հայտնի է որպես յոդացում[18]: Կերակրի աղի յուրաքանչյուր տոննային ավելացվում է 20-40 գրամ կալիումի յոդատ: Այս տեսակի աղը չպետք է պահվի փաթեթավորման վրա նշված ժամկետից(պիտանելիության ժամկետ) շատ, քանի որ յոդի աղերը քայքայվում են, ինչը հատկպես տեղի է ունենում խոնավ պայմաններում պահելու դեպքում:
- անհատական կանխարգելում նշանակվում է այն բուժառուներին, ովքեր ենթարկվել են թիրեոիդէկտոմիայի (վահանաձև գեղձի հեռացում) և ժամանակավորապես բնակվում են էնդեմիկ խպիպի շրջաններում, և աշխատում են խպիպածին նյութերի հետ։ Խորհուրդ է տրվում նաև ուտել յոդով հարուստ սնունդ՝ ջրիմուռներ, ծովամթերք, ընկույզ և խուրմա[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Disease Ontology — 2016.
- 1 2 Monarch Disease Ontology release 2018-06-29 — 2018-06-29 — 2018.
- ↑ «Endemic Goiter (Medical condition)». Encyclopedia of Britannica. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ BA, Lamberg (1991). «Endemic Goitre—Iodine Deficiency Disorders». Annals of Medicine. 23 (4): 367–72. doi:10.3109/07853899109148075. PMID 1718324.
- ↑ Connelly, Kara J.; Park, Julie J.; LaFranchi, Stephen H. (2022). «History of the Thyroid». Hormone Research in Paediatrics. 95 (6): 546–556. doi:10.1159/000526621. ISSN 1663-2826. PMID 36446327.
- ↑ Yildirim Simsir, Ilgin; Cetinkalp, Sevki; Kabalak, Taylan (2020). «Review of Factors Contributing to Nodular Goiter and Thyroid Carcinoma». Medical Principles and Practice: International Journal of the Kuwait University, Health Science Centre. 29 (1): 1–5. doi:10.1159/000503575. ISSN 1423-0151. PMC 7024874. PMID 31542786.
- ↑ Lundberg, Jon O.; Weitzberg, Eddie (2023-10-02). «Is nitric oxide a clue to endemic goitre in highlanders?». Thyroid Research. 16 (1): 41. doi:10.1186/s13044-023-00183-3. ISSN 1756-6614. PMC 10546752. PMID 37784194.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Arthur, J. R.; Beckett, G. J.; Mitchell, J. H. (1999-06). «The interactions between selenium and iodine deficiencies in man and animals». Nutrition Research Reviews. 12 (1): 55–73. doi:10.1079/095442299108728910. ISSN 0954-4224. PMID 19087446.
- ↑ Pearce, Elizabeth N.; Zimmermann, Michael B. (2023-02). «The Prevention of Iodine Deficiency: A History». Thyroid: Official Journal of the American Thyroid Association. 33 (2): 143–149. doi:10.1089/thy.2022.0454. ISSN 1557-9077. PMID 36795091.
- ↑ Gaitan, E. (1990). «Goitrogens in food and water». Annual Review of Nutrition. 10: 21–39. doi:10.1146/annurev.nu.10.070190.000321. ISSN 0199-9885. PMID 1696490.
- ↑ Krela-Kaźmierczak, Iwona; Czarnywojtek, Agata; Skoracka, Kinga; Rychter, Anna Maria; Ratajczak, Alicja Ewa; Szymczak-Tomczak, Aleksandra; Ruchała, Marek; Dobrowolska, Agnieszka (2021-02-04). «Is There an Ideal Diet to Protect against Iodine Deficiency?». Nutrients. 13 (2): 513. doi:10.3390/nu13020513. ISSN 2072-6643. PMC 7914421. PMID 33557336.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Can, Ahmet S.; Rehman, Anis (2025). Goiter. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 32965832.
- ↑ «HEALTH EFFECTS» (PDF).
- ↑ Lamberg, B. A. (1991-10). «Endemic goitre--iodine deficiency disorders». Annals of Medicine. 23 (4): 367–372. doi:10.3109/07853899109148075. ISSN 0785-3890. PMID 1718324.
- ↑ Calik, A.; Kucuktulu, U.; Cinel, A.; Bilgin, Y.; Alhan, E.; Piskin, B. (1996). «Complications of 867 thyroidectomies performed in a region of endemic goiter in Turkey». International Surgery. 81 (3): 298–301. ISSN 0020-8868. PMID 9028995.
- ↑ Zbigniew, Szybinski (2017). «Role of Iodine in Metabolism». Recent Patents on Endocrine, Metabolic & Immune Drug Discovery. 10 (2): 123–126. doi:10.2174/1872214811666170119110618. ISSN 2212-3334. PMID 28103777.
- ↑ Eastman, C. J.; Phillips, D. I. (1988-08). «Endemic goitre and iodine deficiency disorders--aetiology, epidemiology and treatment». Bailliere's Clinical Endocrinology and Metabolism. 2 (3): 719–735. doi:10.1016/s0950-351x(88)80062-4. ISSN 0950-351X. PMID 3066326.
- ↑ Lisco, Giuseppe; De Tullio, Anna; Triggiani, Domenico; Zupo, Roberta; Giagulli, Vito Angelo; De Pergola, Giovanni; Piazzolla, Giuseppina; Guastamacchia, Edoardo; Sabbà, Carlo; Triggiani, Vincenzo (2023-02-16). «Iodine Deficiency and Iodine Prophylaxis: An Overview and Update». Nutrients. 15 (4): 1004. doi:10.3390/nu15041004. ISSN 2072-6643. PMC 9967346. PMID 36839362.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Ingenbleek, Y.; Luypaert, B.; De Nayer, P. (1980-02-23). «Nutritional status and endemic goitre». Lancet (London, England). 1 (8165): 388–391. doi:10.1016/s0140-6736(80)90943-5. ISSN 0140-6736. PMID 6101845.