Էնդարլատսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնդարլատսա (բասկ.՝ Endarlatsa), ոչ մեծ բնակավայր Իսպանիայում։ Գտնվում է Նավառա ինքնավար համայնքում[1]։ Գտնվում է Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանում, Բիդասոա (իսպ.՝ Bidasoa, ֆր.՝ Bidassoa) գետի վրա։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կաստիլյա և Նավառա նախկին թագավորությունների տարածքում։ Բնակավայրում կա 15 տուն և ամրոց-դիտակետ։ Այստեղ է գտնվում Պուենտե դե Էնդարլատսա կամուրջը, որը գտնվում է Բիդասոա գետի վրա։ Միջին դարերում կատարել է անցակետային և սահմանային գործառույթ։

Ներկայումս գետի վրա կառուցվում է Վիադուկ Էնդարլատսա կամուրջը, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։ Կամրջի շինարարությունը ակնհայտորեն տարվում է N121a ճանապարհի վերակառուցման պլանի համաձայն։

Բնակչության հիմնական զբաղմունքը համարվում է գյուղատնտեսությունը, ոչխարաբուծությունը և գինեգործությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pueblos-espana.org(չաշխատող հղում)