Էնգրի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնգրի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՄոնտոբան
ՎայրMusée Ingres?
Ղեկավարության նստավայրՄոնտոբան
Հասցե82000
Հիմնադրվել է1854
Այցելուներ38 303 մարդ, 43 093 մարդ (2006)[1], 34 652 մարդ (2001)[1], 50 481 մարդ (2007)[1], 36 624 մարդ (2015)[1], 37 659 մարդ (2014)[1], 38 303 մարդ (2003)[1], 18 467 մարդ (2017)[1], 40 267 մարդ (2011)[1], 42 352 մարդ (2010)[1], 37 762 մարդ (2013)[1], 37 089 մարդ (2012)[1], 57 572 մարդ (2009)[1], 39 650 մարդ (2008)[1], 67 810 մարդ (2004)[1], 43 367 մարդ (2016)[1], 31 634 մարդ (2002)[1], 38 252 մարդ (2005)[1], 13 133 մարդ (2018)[1] և 10 828 մարդ (2019)[1]
Կայքmuseeingresbourdelle.com
Քարտեզ
Քարտեզ

Էնգրի թանգարան (ֆր.՝ Musée Ingres), ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի և քանդակագործ Անտուան Բուրդելի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված մշակութային համբավավոր օջախ Ֆրանսիայի հարավում՝ արվեստի և պատմության քաղաք հռչակված Մոնտոբանում, որն այդ նշանավոր արվեստագետների ծննդավայրն է։ Թանգարանը տեղավորվել է պատմական մի կառույցում, որը 17-րդ դարում եղել է եպիսկոպոսական պալատ։ 1950-ական թվականներին այստեղ իրականացվել են վերակառուցման, նորացման ու նորոգման մեծ ծավալի աշխատանքներ, որի շնորհիվ շինությունը լիովին համապատասխանեցվել է մեր ժամանակներում թանգարաններին ներկայացվող պահանջներին[2]։ 2007 թվականին թանգարան այցելել է 50.481 մարդ[3][4]։ Թանգարանային հավաքածուի թերևս ամենաարժեքավոր մասն են կազմում Էնգրի շուրջ հինգ տասնյակ աշխատանքները[5]՝ գեղանկարներ, մատիտանկարներ, էսքիզներ, որոնք իր իսկ՝ հեղինակի նվիրատվությունն են և ներկայացված են վեց ցուցասրահներում։ Արվեստի այդ գործերից հիշատակության են արժանի հատկապես «Անժելիկային ազատող Ռոժերիոն», «Եվան», «Օսիանի երազը», «Տիկին Գոնսի դիմանկարը»։ Դրանց հարևանությամբ գտնվող սրահներում ցուցադրված են Էնգրի աշակերտ Արման Կամբոնի մի քանի տասնյակ աշխատանքներ։

Էնգրի մահից հետո, նրա կտակի համաձայն, թանգարանին է փոխանցվել նկարչի ունեցվածքը, այդ թվում՝ նրա 4507 մատիտանկարները, ամբողջ արխիվը, անձնական իրեր, ուրիշ նկարիչների աշխատանքներ, որ ինքը հավաքել էր իր ողջ կյանքի ընթացքում, հին հունական անոթների հավաքածուն...

Այցելուների առանձնահատուկ ուշադրությանն են արժանանբում նաև Էմիլ Անտուան Բուրդելի մեծաքանակ գործերը։ Թանգարանում մեկ-երկու աշխատանքով ներկայացված են նաև նկարիչներ Անդրեա դել Սարտոն, Ջովաննի Բելինին, Ֆրանսուա Բուշեն, Ֆիլիպ դը Շամպանյին, Ժան Օնորե Ֆրագոնարը, Ջուլիո Ռոմանոն, Պիտեր դե Հոոխը, Լեոնարդոն, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն, Ռեմբրանդը, Ռուբենսը, Տինտորետոն, Յան վան Էյկը, Վելասկեսը և անվանի այլ արվեստագետներ։ Թանգարանում, այդ ամենից զատ, տեղ են գտել անտիկ արվեստի նմուշներ, արվեստով ձևավորված ապակեղեն, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված արժեքավոր իրեր...

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստների տիրապետության տակ ընկած Փարիզի թանգարաններից տարհանված առավել արժեքավոր ցուցանմուշները, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն, պահվել են Էնգրի թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ Էնգր

Էմիլ Անտուան Բուրդել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «musées de Midi-Pyrénées, le musée Igners». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  3. Veille Info Tourisme Արխիվացված 2010-03-14 Wayback Machine (fr)
  4. Veille Info Tourisme Արխիվացված 2010-03-14 Wayback Machine (fransk)
  5. журнал «Художественная галерея. Энгр», № 30, 2005 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]