Էնգին Արըք
Էնգին Արըք թուրքերեն՝ Engin Arık | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1948 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 2007[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Edirnekapı Martyr's Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Ուեսթֆիլդ քոլեջ, Istanbul University Faculty of Science?, Beşiktaş Atatürk Anadolu Lisesi?[2] և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Աշխատավայր | Բոսֆորի համալսարան[3] և Control Data Corporation? |
Engin Arık Վիքիպահեստում |
Էնգին Արըք (թուրքերեն՝ Engin Arık, հոկտեմբերի 14, 1948, Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 30, 2007[1], Keçiborlu, Ըսփարթայի մարզ, Թուրքիա), թուրք ֆիզիկոս, տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետ[4]։ Եղել է Բոսֆորի համալսարանի փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի խմբի ղեկավար, պրոֆեսոր[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնգին Արըքը ծնվել է 1948 թվականին Ստամբուլում։ 1969 թվականին Ստամբուլի համալսարանից ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան, 1971 թվականին՝ գիտությունների դոկտորի, 1976 թվականին Փիթսբուրգի համալսարանից (ԱՄՆ)՝ փորձարարական տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագետի գիտական աստիճան[5]։ Հետդոկտորական հետազոտություններն իրականացրել է Լոնդոնի համալսարանի Ուեսթֆիլդ քոլեջում։
1979 թվականին վերադարձել է Թուրքիա, դարձել է Բոսֆորի համալսարանի ֆակուլտետի անդամ։ 1983 թվականին թողել է համալսարանական գործունեությունը և երկու տարի աշխատել Control Data Corporation-ում։ 1988 թվականին դարձել է Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր։
1997-2000 թվականներին Թուրքիայի կառավարության հանձնարարությամբ Էնգին Արըքը Թուրքիան ներկայացրել է Վիեննայի ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (IAEA) կայացած Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի նստաշրջանների ժամանակ[7]։
Էնգին Արըքը եղել է ATLAS էքսպերիմենտի և CAST համագործակցությունների անդամ Շվեյցարիայում։
Արըքը զոհվել է 2007 թվականի նոյեմբերի 30-ին Atlasjet Flight 4203 ավիավթարի ժամանակ[4][8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Մեթըն Արըքի հետ։ Ունեցել են երկու երեխա[9]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնգին Արըքի անունով է կոչվում Թուրքիայի Անկարայի շրջանի Ենիմահալ համայնքի փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://edition.cnn.com/2007/WORLD/europe/11/29/turkey.jet/index.html
- ↑ https://besiktasataturkal.meb.k12.tr/icerikler/unlu-mezunlarimiz_671828.html
- ↑ https://www.yenicaggazetesi.com.tr/supheli-sekilde-olen-turk-bilim-adamlarinin-sirri-prof-engin-arikin-son-aciklamasinda-sakli-294840h.htm
- ↑ 4,0 4,1 Physics expert, baby among plane dead, CNN, November 30, 2007. Retrieved November 30, 2007.
- ↑ 5,0 5,1 Engin Arik (Professor) Արխիվացված Օգոստոս 16, 2007 Wayback Machine, Boğaziçi University physics department. Retrieved November 30, 2007.
- ↑ Welcome to my page Արխիվացված 2007-12-02 Wayback Machine, Engin Arik at Boğaziçi University. Retrieved November 30, 2007.
- ↑ Petrogas "Who is Prof. Engin Arık" Արխիվացված 2007-12-05 Wayback Machine (թուրքերեն)
- ↑ Gülmez, Erhan (2008 թ․ մարտ). «Faces and places: Engin Arik 1948–2007». CERN Courier. 48 (2): 36.
- ↑ Newspaper Zaman November 30, 2007 Արխիվացված Մայիս 25, 2008 Wayback Machine(թուրքերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2007 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Փիթսբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Բոսֆորի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք ֆիզիկոսներ
- Անձինք:Ստամբուլ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Թուրք կին ֆիզիկոսներ