Էնգելինա Սմիռնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնգելինա Սմիրնովաից)
Էնգելինա Սմիռնովա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1932(1932-02-04) (92 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ և ուսուցչուհի
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ և Ռուսական թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Լոմոնոսովի անվան մրցանակ
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[1]

Էնգելինա Սերգեևնա Սմիռնովա (փետրվարի 4, 1932(1932-02-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հին ռուսական արվեստի խորհրդային և ռուս պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գիտնական (1995)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948-1953 թվականին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմություն բաժնում։ Ավարտելուց հետո որպես գիտաշխատող անցել է աշխատանքի ռուսական պետական թանգարանի հին ռուսական արվեստի բաժնում (1953-1969)։ 1965 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ «XIV – XVII դարերի օբոնեժյան գեղանկարչությունը» թեմայով։ 1969 թվականից հանդիսանում է Գեղարվեստի պետական ինստիտուտի հին ռուսական արվեստի պատմության բաժնի գլխավոր գիտաշխատողը։ 1979 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Живопись Великого Новгорода. Середина XIII — начало XV в.» թեմայով։

1978 թվականից աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում Ռուսաստանի արվեստի պատմության ֆակուլտետում։ 1988 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1990-ական թվականներին դասախոսել է Միլանի համալսարանում, Կրիտի համալսարանում և ԱՄՆ մի շարք խոշոր համալսարաններում։

2007 թվականին նրան շնորհվել է մակարևյան մրցանակ։ 2010 թվականից հանդիսանում է «Արվեստի տեսության և պատմության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի մշտական կուրատոր։

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մրցանակի դափնեկիր է (2010)՝ «Смотря на образ древних живописцев… Тема почитания икон в искусстве Средневековой Руси» գիտական հրատարակության համար։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 150 գիտական հրատարակումների հեղինակ է, այդ թվում՝

  • Живопись Обонежья XIV—XVI вв / Редколлегия: В. Н. Лазарев, О. И. Подобедова. АН СССР. Институт истории искусств Министерства культуры СССР. — М.: Наука, 1967. — 188, [12] с. — (Памятники древнерусского искусства). — 5 500 экз. (в пер., суперобл.)
  • Живопись Великого Новгорода. Середина XIII — начало XV в. М., 1976.
  • Живопись Великого Новгорода. XV в. М., 1982. (B соавт. с В. К. Лауриной, Э. А. Гордиенко.)
  • Московская икона XIV—XVII веков. Л., 1988. (Вышла также на англ., нем., франц. яз.)
  • Лицевые рукописи Великого Новгорода. XV в. М., 1994.
  • Fonti della Sapienza. Le miniature di Novgorod del XV secolo. Milano, 1996.
  • La pittura russa. T. 1. Milano, 2001. (B соавт. с В. Д. Сарабьяновым)
  • Иконы Северо-Восточной Руси. Ростов, Владимир, Кострома, Муром, Рязань, Москва, Вологодский край, Двина. Середина XIII — середина XIV века // Центры художественной культуры средневековой Руси. М., 2004.
  • «Смотря на образ древних живописцев…» Тема почитания икон в искусстве Средневековой Руси. М., 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sanu.ac.rs/clan/smirnova-sergejevna-engelina/
  2. «Смирнова Энгелина Сергеевна». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]