Էյ Էմ իրավաբանական ընկերություն
Էյ Էմ իրավաբանական ընկերություն | |
---|---|
Ընկերության տեսակ | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Հիմնադիր | Գրիգոր Մինասյան, Եվա Առաքելյան |
Վայր | Երևան, Հայաստան |
Ծառայություններ | Ընդհանուր իրավաբանական ծառայություններ |
Կայք | am.am |
«AM» իրավաբանական ընկերություն, իրավաբանական ընկերություն Հայաստանում։ Ստեղծվել է 2012 թ.։ Մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ճյուղերով ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին և ֆիզիկական անձանց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«AM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ երկու խոշոր իրավաբանական ընկերությունների՝ «Լեքս Փարթներս» ՍՊԸ և «Դիֆենս» ՍՊԸ թիմերի միավորման արդյունքում, որոնք մինչ այդ ավելի քան 10 տարի գործունեություն են ծավալել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերն է Գրիգոր Մինասյանը։
2014 թ. դեկտեմբերից Ընկերությունը հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի հյուրընկալող (host) ընկերությունը[1][2][3]։
2015 թվականի հոկտեմբերին Ընկերությունը իր առաջին մասնաճյուղերը բացեց Գյումրիում և Ստեփանակերտում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. ընկերությունը ներկայացրել է «Ջազվե» ՍՊԸ շահերը՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դեմ դատական գործում։ Ընկերության փաստաբանների աշխատանքի արդյունքում վեճն ավարտվել է հաշտությամբ[4]։
2013-2014 թվականներին ընկերությունը ներկայացրել է «Աֆին Լիզինգ» ավստրիական լիզինգային կազմակերպությունը՝ «Սպայկա» հայկական ընկերության դեմ դատական գործում։ 6 տարի տևած դատական վեճն ավարտվել հաշտությամբ՝ «Աֆին Լիզինգ» կազմակերպության օգտին[5]։
Ընկերությունը մասնակցել է «fake»-երի մասին օրինագծի քննարկմանը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի, «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի[6], մայրության նպաստների վերաբերյալ օրենսդրական նախագծի սահմանադրականության վերաբերյալ և բազմաթիվ այլ նախագծերի մշակմանը և քննարկմանը։
Ընկերությունը քրեական և քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ եզրակացություն է տրամադրում Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսին։
Ընկերությունը ԱրմենՏել ՓԲԸ («Բիլայն») ներկայացուցիչն է առանձնահապես բարդ աշխատանքային վեճերով։
Հանրային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. հուլիսին ընկերությունը հովանավորել է «Նվագում ենք հանուն փոփոխության» մանկական դասական երաժշտության փառատոնի հաղթող մասնակցին՝ տրամադրելով կրթաթոշակ[7]։
2014 թ. հոկտեմբերին «AM» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» վերտառությամբ ուսանողական մրցույթ, որի ընթացքում երիտասարդ իրավագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ[8]։
Ընկերությունը ստանձնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի իրավաբանական աջակցությունը: Արխիվացված 2017-10-21 Wayback Machine
Միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]«AM» իրավաբանկան ընկերությունն առաջին տեղով ճանաչվել է լավագույն իրավաբանական ընկերությունը Հայաստանում The Legal 500-ի կողմից։
Ընկերությունը Brealant-ի կողմից ճանաչվել է հայաստանյան այն ընկերությունների շարքում, որոնք նաև մասնագիտացած են մտավոր սեփականության ոլորտում իրավաբանական ծառայությունների տրամադրման մեջ։
Արտասահմանյան գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Galstyan Law Group (ԱՄՆ)
- West Coast Odyssey Enterprises Inc (Կանադա)
- DADLAW (Կիպրոս)
- Stalworth Pro (Կիպրոս)
- Doradztwo Prawne ACLEGAL (Լեհաստան)
- EULEO (Լեհաստան)
- Estrade, Azad & Harutyunyan (Ֆրանսիա)
- Law&More B.V. (Նիդեռլանդներ)
- JUDr. Daniela Jezova (Սլովակիա)
- BGI Lega (Վրաստան)
- BLC (Վրաստան)
- J&T Consulting (Վրաստան)
- Danevych Law Firm (Ուկրաինա)
- Первая Украинская Долговая Компания (Ուկրաինա)
- Юридический альянс Викторовичи и Партнеры (Ուկրաինա)
- Адвокатский кабинет Маркарьяна Рубена Валерьевича (Ռուսաստան)
- Аваков Тарасов и Партнеры (Ռուսաստան)
- 02 Консалтинг (Ռուսաստան)
- Law Offices of Dr. Hasan Amirshahi & Assoc. (Իրան)
- Alireza Shahidi Razavi & Associates (Իրան)
- Karimi & Associates Law Firm (Իրան)
- Beirut Practice Law Firm (Լիբանան)
- Commitbiz Management Consultants (ԱՄԷ)
- Haihong Jiacheng Intellectual Property & Partners (Չինաստան)
- C&H Int'l Consultant Limited (Չինաստան)
- IP Tractus (Հնդկաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը
- ↑ «Opening ceremony of EPLO branch in Yerevan, Armenia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Ջազզվեն» և «Բարբրի Լիմիթեդը»
- ↑ Տարվա հաշտություն. հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում
- ↑ «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախարհրդատուն մասնակցել է EDMC շրջանակներում «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ քննարկմանը
- ↑ Ընկերությունը տրամադրեց կրթաթոշակ
- ↑ ««Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը». AM իրավաբանական ընկերությունն ամփոփել է մրցույթի արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.