Էյֆելյան կամուրջ
Էյֆելյան կամուրջ Podul Eiffel | |
---|---|
Էյֆելյան կամրջի ընդհանուր տեսքը | |
Անունով | Գուստավ Էյֆել |
Երկիր | Մոլդովա և Ռումինիա |
Տեղանք | Մոլդովայի և Ռումինիայի սահման |
Նշանակություն | Միջպետական սահման |
Տեսակ | միջազգային կամուրջ և երկաթուղային կամուրջ |
Հատում է | Պրուտ և Moldova–Romania border? |
Ճանապարհ | Moldova–Romania border? |
Ճարտարապետ | Գուստավ Էյֆել |
Բացման տարեթիվ | ապրիլի 21, 1877 |
Ժառանգության կարգավիճակ | historical monument of Moldova?[1] |
Էյֆելյան կամուրջ (ռումիներեն՝ Podul Eiffel), Արևելյան Կարպատներից սկիզբ առնող և Դանուբ թափվող Պրուտ գետի վրա կառուցված կամուրջ, որը ներկայումս հանդիսանում է Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետությունների թվով ութ առանձնացված միջպետական սահմանագծերից մեկը։
Նախագծվել է աշխարհահռչակ ճարտարապետ Գուստավ Էյֆելի կողմից (Փարիզի Էյֆելյան աշտարակի հեղինակը)։ Վերջինիս նախագծած կամուրջը կառուցվել է 1877 թվականին և ազդարարել ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի (այդ թվում՝ Ռումինիայի անկախության պատերազմի) սկիզբը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալախիա-Մոլդովայի միացյալ իշխանության և Ռուսական կայսրության միջև կնքված Բուխարեստի դաշնակցային պայմանագրից հետո 1872 թվականի մայիսի 18-ին ռուս դիվանագետ, գործակալ Իվան Ալեքսեևիչ Զինովևը և Գեորգի Կոստաֆորուն կնքում են երկաթուղային հանգույցի ստեղծման վերաբերյալ կոնվենցիա, որը վավերացվում է մյուս տարվա հունվարի 21-ին։
1874 թվականի օգոստոսի 1-ին պայմանավորվածության համաձայն երկաթուղին բացվում է։ 1875 թվականի հունիսի 1-ին ռուսական կայսերական բանակը զբաղեցնում է Քիշինյով-Կորնեշտի-Ունգենի երկաթգիծը՝ Թուրքիայի դեմ Ռումինիայի տարածքում պատերազմական գործողություններ սանձազերծելու նպատակով։
1876 թվականի Պրուտ գետի ջրհեղեղից հետո Բեսարաբիան և Ռումինիան միմյանց կապող երկաթուղային այս կամուրջը գրեթե ամբողջությամբ ավերվում է։ Երկաթուղային բաժանմունքը այն վերակառուցելու համար Ֆրանսիայից այստեղ է կանչում ականավոր ճարտարապետ Գուստավ Էյֆելին, ով էլ նախագծում է նոր կառույցը ռուս-թուրքական առճակատումների մեկնարկից ընդամենը երեք օր առաջ։
1877 թվականին սկսվում է պատերազմը և ռուսական բանակը՝ անցնելով կամուրջը, նախապատրաստվում է վճռական ռազմական գործողությունների։ Մինչ օրս Էյֆելյան կամուրջը շարունակում է մնալ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կառույց՝ սահմանապահների հսկողության ներքո։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Registrul Monumentelor Republicii Moldova
- ↑ Фредерик Келлог, Дорога к румынской независимости, 1995, p.84