Էյր (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյր
Eyre Peninsula

Ծովափ Էյր թերակղզու վրա գտնվող ազգային պարկում
Ողողող ջրեր Սպենսերի ծոց
Ընդհանուր մակերեսը 170,500 կմ քառ․ կմ²
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Բնակչություն 58 700 մարդ

Էյր (անգլ.՝ Eyre Peninsula), թերակզի Ավստրալիայում։ Համարվում է առանձին տարածաշրջան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափ Կոֆֆին-Բեյ ազգային պարկի տարածքում
Թերակղզու ծովեզրը Վինուս ծովածոցի մոտ

Էյր թերակղզին գտնվում է Հարավային Ավստրալիայի տարածքում։ Արևելքում ափերը ողողում են Սպենսեր ծովածոցի ջրերը, հյուսիսում՝ Ավստրալիական մեծ ծովածոցն է։ Հյուսիսում ձգվում են Գոլեր լեռները։

Թերակղզին աչքի է ընկնում կլիմայական պայմանների բազմազանությամբ․ արևելյան շրջանները երաշտային են, իսկ տարածաշրջանի հարավը՝ համեմատաբար սառնաշունչ։ Ամառային ամիսներին ծովեզրի շրջակայքում միջին ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 25 °C-ից մինչև 29 °C, իսկ ներքին շրջաններում՝ կարող է հասնել մինչև 34 °C-ի։ Ձմեռային ամիսներին ջերմաստիճանը, որպես կանոն, կազմում է 15-18 °C: Նոյեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Էյրում հաճախակիորեն բռնկվում են անտառային հրդեհներ[1]։

Թերակղզու տարածքում կան մի քանի ազգային պարկեր, որոնցից են Լինքոլն, Կոֆին-Բեյ, Գոլեր-Րեյնջիզ և մի քանի այլ ազգային պարկերը, ինչպես նաև մի քանի արգելոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյր թերակղզին հին ժամանակներից ի վեր Ավստրալիայի բնիկները՝ Ավստրալիայի աբորիգենները։ Նրանց բնակավայրերը տեղակայված են եղել ոչ միայն թերակղզու ծովեզրին, այլ նաև թերակղզո ներքին շրջաններում։ Թերակղզում եվրոպացիների հայտնվելը հանգեցրեց տեղաբնիկների քանակի նվազեցման, որոնք խիստ տուժեցին բերված հիվանդութուններից և հրազենային զենքերից։ Բացի այդ կատարվել է արմատական փոփոխություն, որը կապված է կուլտուրայի և լանդշաֆտի հետ։ Արդյունքում՝ թերակղզում սկսել է զարգանալ ագարակային տնտեսությունը, հիմնվել են քաղաքներ, կառուցվել են ճանապարհներ և նավակայաններ։ 1850 թվականին Լինքոլն նավակայանից դեպի հյուսիս շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա հիմնվել է ավտրալացիների համար առաջին կրթական կենտրոնը, որը գոյություն է ունեցել մինչև 1984 թվականը[2]։ Ներկայիս դրությամբ, ավստրալիացի աբորիգենները բնակվում են հիմնականում չորս բնակավայրերում՝ Լինքոլն նավակայանում, Սեդյունայում, Կունիբայում և Յալտայում։

Թերակղզու եվրոպացի հայտնաբերողը եղել է հոլանդացի ճանապարհորդ Փիթեր Նեյթսը, որը այն բացահայտել է 1627 թվականին[2]։ 1802 թվականին Էյրը հետազոտվել է բրիտանացի ճանապարհորդ Մեթյու Ֆլինդերսի կողմից, որը երեք ամսվա ընթացքում քարտեզագրել է թերակղզու տեղագրությունը։ Մոտավորապես նույն ժամանակ Էյր է այցելել հետազոտող Էդվարդ Ջոն Էյրը, որի անունով էլ թերակղզին հետագայում կոչվել է «Էյր»։ Հետագա տարիների ընթացքում Էյրը դարձել է գրավիչ վայր եվրոպացի նորաբնակների համար, որոնց հիմնական զբաղմունքը դարձել է անասնաբուծությունը և գյուղատնտեսությունը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզում տեղակայված հիմնական բնակավայրերն են Լինքոլն նավակայանը (հարավային մաս), Օգաստա նավակայանը, Ուայալան (հյուսիսարևելյան մաս) և Սեդյունա (Էյրի հյուսիսարևմտյան մաս)։

Էյրը համարվում է Ավստրալիայի խոշոր գյուղատնտեսական շրջաններից մեկը։ Թերակղզու հլուսիսային մասում, որտեղ կլիման համեմատաբար երաշտային է, զարգացած է հացահատիկային կուլտուրաներ մշակումը, ոչխարաբուծությունը և անասնապահությունը, հարավում՝ խաղողագործությունն ու կաթնամթերային անասնաբուծություն։ Բազմաթիվ ծովեզրային քաղաքներ համարվում են ձկնորսության կենտրոններ (առաջնահերթ՝ Լինքոլն նավակայանը)։ Կան նեֆրիտի և երկաթաքարի հանքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hints & Tips» (անգլերեն). South Australia. Yorke Peninsula. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «History & Heritage» (անգլերեն). South Australia. Yorke Peninsula. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյր (թերակղզի)» հոդվածին։