Էյն Գեդի
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 14,35 կմ² | |
Ժամային գոտի | Israel time zone? | |
Պաշտոնական կայք | parks.org.il/reserve-park/שמורת-טבע-עין-גדי/(եբրայերեն), parks.org.il/ar/reserve-park/שמורת-טבע-עין-גדי/(արաբ.) և parks.org.il/en/reserve-park/en-gedi-nature-reserve/(անգլ.) | |
| ||
Էյն Գեդի (եբրայերեն՝ עֵין גֶּדִי — «այծիկի աղբյուր»; в Септ. Ἐνγαδδί, սլավոնական աստվածաշնչում՝ Էն Գեդի, Էնգեդդի, Էնգադդի, Ինգեդդի[1]), Իսրայելի աստվածաշնչյան քաղաք և ճակատամարտերի դաշտ, այժմ արգելոց և ազգային պարկ։ Գտնվում է Հուդայի անապատում՝ Թել Գորեն բլրի վրա, Նահալ Դավիթ կիրճի անմիջական հարևանությամբ։ 1953 թվականին այստեղ հիմնվել է կիբուց, որը կոչվել է կիրճի անունով, իսկ այժմ այստեղ ընթանում են հնագիտական լայնածավալ աշխատանքներ։
Աստվածաշնչում հիշատակվում է որպես քաղաք Հուդայի անապատում (Հեսու 15։62; Եզեկ. 47։10); տարածքի սկզբնական անունն էր Հացեցոն-Թամար (սլավ.՝ Հացացոն-Ֆամոր; תמר תמר; սեպտ.՝ Άσασονθαμάρ, արմավենիների շարք, Ծննդոց 14։7, Պար. 20։2), Հուդայի սերունդների քաղաք և բնակավայր, որտեղ Էլամի Կեդորլաոմեր թագավորը և նրա դաշնակիցները հաղթեցին ամովրհացիներին[2][3]։ Փլավիոսն ասում է, որ Էյն Գեդին Երուսաղեմից գտնվում էր 300 ասպարեզ հեռավորության վրա[1]։
Հին պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Էյն Գեդին, ենթադրաբար, գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարից։ Այդ օրերին քաղաքը հայտնի էր այստեղ խաղողի, թզի, արմավի աճեցմամբ և գինով։ Բայց հիմնական փառքն ու էական եկամուտը քաղաքին բերում էին թանկարժեք խնկերը և այդ վայրերի սահմաններից դուրս հայտնի բալասան «աֆարսեմոն» կամ «օպոբալզամոն» բալզամային ծառի բալասանը, որի արտադրության գաղտնիքին պտիրապետում էին տեղի բնակիչները։
Իր պատմության ընթացքում քաղաքը մի քանի անգամ ոչնչացվել է նվաճողների կողմից և կրկին վերակառուցվել։ Այսպես շարունակվել է մինչև 6-րդ դարը, երբ հին քաղաքը վերջնականապես ավերվել է արաբ քոչվոր ցեղերի կողմից, որոնք ներխուժել էին այս տարածք։
Ժամանակակից Էյն Գեդի[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին Էյն Գեդիին հարող տարածքը հայտարարվել է արգելոց։ Պահպանված տարածքը կազմում է 14,3 հազար դունամ։ Արգելոցի տարածքում գտնվում է Իսրայելի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շուլամիտը։
Նահալ Դավիթ կիբուց[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Էյն Գեդիի շրջանը Իսրայել պետության մաս դարձավ 1948 թվականին, ոչ հեռու կիրճի անունով այստեղ հիմնադրվեց Նահալ Դավիթ կիբուցը։ Այժմ այս կիբուցը Իսրայելի համար ունի տնտեսական մեծ նշանակություն. այստեղ աճեցնում են արմավ, զբաղվում են ծաղկաբուծությամբ և թռչնաբուծությամբ, տեղական աղբյուրից հանքային ջուր են արտադրում, արտադրում են նաև Մեռյալ ծովի աղի հիմքով կոսմետիկա։
Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թել Գորեն բլուրը, որի վրա գտնվում է Էյն Գեդին, Հուդայի անապատի ամենակարևոր հնագիտական վայրերից մեկն է։ Այստեղ պահպանվել են հին քաղաքի ջրամատակարարման յուրահատուկ համակարգի փլատակները և հռոմեա-բյուզանդական ժամանակաշրջանի սինագոգի մնացորդները, որոնցում պահպանվել են խճանկարների մասնիկներ, այդ թվում՝ սվաստիկայի պատկերը նոր դարաշրջանի սկզբի ժամանակաշրջանից։ Արամերենով մակագրություն է հայտնաբերվել նաև ժողովարանի լավ պահպանված խճանկարային հատակին։ Նրանում խոսվում է Բարձրյալի պատժի մասին, որը կտրվի «քաղաքի գաղտնիքները» տարածողներին։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ այդ «գաղտնիքը» կարող է լինել բալասան պատրաստելը։ Սինագոգի տարածքը 2002 թվականին հռչակվել է Էյն Գեդի հնություններ ազգային պարկ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դավիթի ջրվեժ, Էյն Գեդի
-
«Չոր ջրվեժի պատուհանը» Էյն Գեդիի և Մեռյալ ծովի տեսարանով, Իսրայել։
-
Նուբիական երկու քարայծ էյն Գեդի արգելոցում
-
Բուսաբանական այգի Էյն Գեդի կիբուցում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Эн-Геди»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- ↑ ВТ-БЭАН|Хацацон-Фамор
- ↑ «Хацецон-Тамар»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Эн-Гадди»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էյն Գեդի ազգային պարկ և արգելոց Archived 2012-01-19 at the Wayback Machine.
- Հին սիգագոգ Էյն Գեդի Archived 2010-12-17 at the Wayback Machine.
- Սվաստիկա Էյն Գեդի սինագոգում
- Էյն Գեդիի ֆոտոռեպորտաժ