Էյնար աֆ Վիրսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյնար աֆ Վիրսեն
Carl Einar Ture af Wirsén.jpg
Ծնվել էապրիլի 20, 1875(1875-04-20)
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էհունվարի 5, 1946(1946-01-05) (70 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունգրող և դիվանագետ
Ծնողներհայր՝ Carl David af Wirsén?
Einar af Wirsén Վիքիպահեստում

Կառլ Էյնար Տուրե աֆ Վիրսեն (շվեդ.՝ Einar af Wirsén, ապրիլի 20, 1875(1875-04-20), Ուփսալա, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն - հունվարի 5, 1946(1946-01-05)), շվեդական բանակի սպա, դիվանագետ և գրող: Մասնագիտությամբ որպես սպա, նա Առաջին համաշխարհային պատերազմից հետո դիվանագիտական ծառայության է ուղարկվել Կոստանդնուպոլիս և Սոֆիա, որպես ռազմական կցորդ, որտեղ ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը[1]: Օսմանյան կայսրությունից և Բալկաններից նա տեղափոխվեց Լեհաստան և ականատես եղավ Լեհաստանի երկրորդ հանրապետության ձևավորմանը[2]: Դրանից հետո նա ծառայեց Լոնդոնում, Ռևալում և Ռիգայում, իսկ 1921 թվականի ընթացքում եղավ Բուխարեստում, Աթենքում և Բելգրադում: Մոսուլի հակամարտության շուրջ աշխատանքից հետո աֆ Վիրսենը ուղարկվեց Բեռլին, որտեղ ծառայեց 12 տարի: Վերջապես նրան ուղարկեցին Հռոմ, որտեղ երեք տարի աշխատելուց հետո անցավ հանգստի:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյնար աֆ Վիրսենը ծնվել է շվեդական Ուփսալա քաղաքում, գրաքննադատ Կառլ Դավիդ աֆ Վիրսենի և Սեսիլիա Էմերենթիա Լեոնտինայի ընտանիքում[3]: Նա կամավորագրվեց շվեդական բանակ 1891 թվականին, 1894 թվականին դարձավ սերժանտ: Աֆ Վիրսենը ընդունվեց Կառլբերգի ռազմական ակադեմիան 1894 թվականի օգոստոսի 16-ին[4]:

Աֆ Վիրսենը դարձավ կրտսեր լեյտենանտ 1895 թվականին, լեյտենանտ` 1897 թվականին և 1900 թվականից 1902 թվականներին սովորեց Շվեդական բանակի արքայական քոլեջում: Նա դարձավ կապիտան 1909 թվականին: Աֆ Վիրսենը դարձավ Կոստանդնուպոլիսի և Սոֆիայի ռազմական կցորդ 1915 թվականից 1920 թվականներին[5]: Այս տարիներին նա դարձավ Հայոց ցեղասպանության ականատեսը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Avedian Vahagn (2008)։ The Armenian genocide 1915: from a neutral small state's perspective: Sweden։ Uppsala: Department of History, Uppsala University։ էջեր 27–28։ Կաղապար:LIBRIS 
  2. Enander Bo (1942)։ «Diplomatminnen»։ in Svensson George։ Bonniers litterära magasin 1942 (Swedish)։ Stockholm: Bonnier։ էջ 737։ Կաղապար:LIBRIS 
  3. C:son Lewenhaupt Claës, ed. (1922)։ Sveriges ridderskaps och adels kalender 1923 (Swedish) 46։ Stockholm: Albert Bonnier։ էջեր 1363–1364։ Կաղապար:LIBRIS 
  4. «Carl Einar Ture»։ www.adelsvapen.com (Swedish)։ Adelsvapen։ Վերցված է 27 April 2016 
  5. Harnesk Paul, ed. (1945)։ Vem är vem?. D. 1, Stockholmsdelen [Who is Who?. D. 1, Stockholm part] (Swedish)։ Stockholm: Vem är vem bokförlag։ էջ 984