Էմպորիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմպորիոն
Ampurias
Էմպորիոնի ավերակներ
Այլ անունԷմպորիի
Կառուցվել էՄ․թ․ա․ 575 թվական
Ճարտարապետություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն

Էմպորիոն (նաև Էմպորի), (կատ.՝ Empúries, իսպ.՝ Ampurias), ամենահին, հին հունական գաղութն է Պիրենեյան թերակղզում։ Քաղաքի ավերակները գտնվում են Կատալոնիայի Սան Մարտի դ'Ամպուրիաս մունիցիպալիտետի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմպորիոնական դրամներ

Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես Մ․թ․ա․ 575 թվականին[1] հույներ գաղութատերերի կողմից, ովքեր հոնիական Փոկեյա (Ֆոկեյա) քաղաքից էին։ Մինչ Մ․թ․ա․ 500 թվականը քաղաքը գտնվում էր Մասիլիա (ներկայումս՝ Մարսել) գաղութի տիրապետության ներքո, իսկ հետ այն դարձավ առանձին քաղաք-պետություն։

Մ․թ․ա․ 218 թվականին Հին Հռոմը Իսպանիայի գրավումը սկսեց Էմպորիոն քաղաքից։ Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ այստեղ են ներխուժել հռոմեական զորքերը՝ զորավար Պուբլիոս Կորնելիոս Սցիպիոնի գլխավորությամբ։

Գաղութի գլխավոր աստվածները եղել են Զևսը և Ասկլեպիոսը։

Քաղաքը գոյատևեց մինչև 16-րդ դար։ Էմպորիոնը Կատալոնիայի առաջին քաղաքն էր, որտեղ սկսեցին հատել տեղական մետաղադրամներ՝ դրախմներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ленинградский государственный университет. "Государство, политика и идеология в античном мире". С.109» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմպորիոն» հոդվածին։