Էմոտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմոտիվիզմ (լատին․՝ emover – հուզել), նեոպոզիտիվիստական բարոյագիտական ըմբռնում, որը բարոյականությունը հակադրում է գիտական մտածողությանը, արժեքը՝ գիտելիքին։ Ներկայացուցիչները (Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս, Բերտրան Ռասել, Ռուդոլֆ Կառնապ, Չարլզ Սթիվենսոն, Հանս Ռայխենբախ) քննադատելով ավանդական բարոյագիտության ոչ–գիտականությունը՝ գտնում են, որ բարոյագիտության առարկա կարող է լինել բարոյականության լեզվի տրամաբանական վերլուծությունը։ Սակայն, ըստ նրանց, բարոյագիտական դատողությունները (և տերմինները) ենթակա չեն տրամաբանական–փորձնական հիմնավորման, չեն կարող լինել ճշմարիտ կամ կեղծ, կամայական են և միայն հուզականորեն արտահայտիչ՝ այսինքն էմոտիվ։

Էմոտիվիզմը նիհիլիստական, հետևողական ռելյատիվիստական ըմբռնում է, որը, սակայն, պահպանում է սուբյեկտիվ համոզմունքների հուզական ազդեցության և նույնիսկ «ազատ» անհատի հաստատման գաղափարը՝ մերժելով բարոյական արժեքների հասարակական–պատմական բովանդակությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 47