Էմոների սպանություն Իրաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմոների սպանություն Իրաքում, 2012 թվականին ատելության հենքի վրա մարդկանց դեմ իրագործված հանցագործությունների շղթա, որը եղել է Իրաքում էմոների ենթամշակույթի հետապնդման արշավի մաս։ Դրա շրջանակներում 2012 թվականի մարտին Բաղդադում և Իրաքի մյուս քաղաքներում առևանգվել, կտտանքների է ենթարկվել և սպանվել առնվազն 70 մարդ[1][2][3][4]։ 2012 թվականի սեպտեմբերին BBC News-ը հայտնել է, որ ոչ ֆորմալ ենթամշակույթների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումը չի դադարել[5]։

Նախորդած հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմոների ենթամշակույթը իրաքցի դեռահասների շրջանում տարածում էր գտել 2011 թվականին։ Դրանից ոչ շատ առաջ այն տարածում էր գտել նաև արաբական մյուս երկրներում[6]։ Պահպանողական կրոնական հասարակության պայմաններում էմոների ենթամշակույթը սկսեց անհիմն կերպով ասոցացվել միասեռականության հետ, որի համար, ըստ շարիաթի կանոնների, ծանր պատիժ է սահմանված, ընդհուպ մինչև մահապատիժ։ Սաուդյան Արաբիայում արգելվում է դպրոցներ ու համալսարաններ այցելել միասեռական դեռահասներին, էմո ենթամշակույթի ներկայացուցիչներին ու տղամարդկային հագուկապով աղջիկներին[7]։ 2009 թվականին Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը ձերբակալել էր 10 էմո կանանց, որոնք այցելել էին սրճարան։ Նրանք ձերբակալվել էին իբր հասարակական կարգը խախտելու համար[8], իսկ 2008 թվականին պահպանողական եգիպտացիները քննադատել էին Կահիրեում էմո-ոճի կողմնակիցներին այն բանի համար, որ նրանք եղել են «սատանայի ու միասեռականների աշակերտներ»[9]։ Իրաքում միասեռականությունը հանցագործություն չի համարվում, սակայն այն տաբուացված է և սեռական այս նախապատվություններն ունեցող անձինք ենթարկվում են հետապնդման, ընդհուպ մինչև սպանության[10]։ Միասեռականների հետապնդումը էլ ավելի ակտիվացել էր Իրաքի պատերազմի մեկնարկից հետո և իր գագաթնակետին հասել 2006 թվականին[2][11][12][13]։

2012 թվականի փետրվարին Բաղդադի բարոյականության ոստիկանությունը Իրաքի ներքին գործերի նախարարության կայքում հրապարակել էր հայտարարություն, որտեղ քննադատության էր ենթարկում էմո դեռահասներին այն բանի համար, որ նրանք կրում են «տարօրինակ նեղ հագուստ՝ կմախքների պատկերով», ինչպես նաև «զանգակներ՝ քթի ու լեզվի վրա»։ Հայտարարության մեջ էմոները համեմատվում էին սատանիստների հետ և մեջբերվում գնդապետ Մուշթաք Թալեբ ալ-Մահեմդավիի հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ բարոյականության ոստիկանությունը պաշտոնական թույլատվություն է ստացել ներքին գործերի նախարարությունից «որքան հնարավոր է արագ վերացնել (երևույթը), քանի որ այն վատ է անդրադառնում հանրության վրա և դառնում վտանգավոր»[14]։ The New York Times պարբերականի տվյալներով՝ Բաղդադում և նրա հարակից հատվածներում սկսվել էր քարոզչության տարածում՝ սպանելու մարդկանց, եթե «այդ միասեռականները չկտրեին իրենց մազերը, չդադարեցնեին կրել հրեշի հետնորդների հագուստն ու չդադարեցնեին լսել մետալ, էմոկոր և ռեփ»[2]։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սպանվածները հայտնաբերվել են աղբամաններում՝ բետոնաքարերով սպանության հետքերով[15][16]։ Ինքնադատաստանի նման ձևը կոչվում է «mawt al-blokkah» և լանորեն տարածված է Իրաքում։ Հարձակում գործող անձը կամ անձինք պարանների օգնությամբ բետոններ են կախում, որից հետո զոհին պառկեցնում դրա տակ, իսկ դրանից հետո բետոնները գցում սկզբում զոհի ոտքերին, իսկ դրանից հետո արդեն մարմնի ու գլխի վրա[17]։ Ավելի ուշ, հայտնաբերվել են նաև էմոների սպանության այլ ձևեր ևս, օրինակ, կացնի օգնությամբ[18]։

Reuters տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ հիվանդանոցների և ոստիկանության աշխատակիցները զոհերի թիվը գնահատել են 14 և ավելի։ BRussells Tribunal իրավապաշտպան խմբի տվյալներով՝ սպանվել է մոտ 100 մարդ[19]։ Associated Press գործակալությունը, հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ, ընդհանուր առմամբ, սպանվել է 58 էմո և նրանք բոլորը եղել են տղամարդիկ[20]։ BBC-ի տվյալներով էլ՝ սպանվել է նաև 12 էմո կին։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ զոհերի իրական թիվը կարող է առավել մեծ լինել[5]։

Հանցագործությունների համար պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավապաշտպան խմբերը Իրաքի իշխանություններին կոչ են արել հետաքննել սպանությունները՝ հայտարարելով, որ դրանք ռազմականացված խմբերի ու ոստիկանության ձեռքի գործն են, ներառյալ այնպիսի կիսաքրեականացված կազմավորման, ինչպես Մահդիի բանակը, որը 2003 թվականին ստեղծվել էր շիա հոգևորական Մուքթադ ալ Սադրի կողմից[13][21]։ Իրաքցի լրագրողներն ու ամերիկացի արևելագետ Մարկ Լևինը ենթադրում են, որ էմոների նկատմամբ զինված խմբավորումների տրամադրումը բխումը իրաքյան իշխանությունների շահերին՝ նրանց շեղելով հետպատերազմական քաոտիկ Իրաքում իրենց քաղաքական մտադրություններից[17]։ Իրաքյան Al-Sumaria հեռուստաընկերությունը հայտնել է, որ Սադրը հերքում է զանգվածային սպանություններում իր մեղքը, քննադատում էմոներին, սակայն կոչ անում այդ հարցը լուծել օրենսդրական կարգով[2][15][16]։

Սպանությունների լուսաբանումից հետո Իրաքի պաշտոնատար անձինք հերքում էին էմոների ենթամշակույթի ներկայացուցիչների կազմակերպված սպանության գոյությունը և նշում, որ այդ հիստերիան բարձրացվել է հակաիսլամական և հակակառավարական քարոզչության նպատակով[22]։

2012 թվականի սեպտեմբերին BBC-ն խոսել է 17 երիտասարդ տղամարդկանց հետ, որոնք հարում էին ոչ ֆորմալ ենթամշակույթներին։ Այս արշավի ժամանակ նրանց ընկերները սպանվել էին։ Նրանք նշել էին, որ մեղադրում են Իրաքի ներքին գործերի նախարարությանը սպանությունների հրահրման մեջ[5]։

2012 թվականի մայիսին Նիդերլանդների կառավարությունը ընդլայնել է Իրաքի քաղաքացիներին քաղաքական ապաստանի տրամադրման ծրագիրը, որոնք գտնվում են վտանգի մեջ՝ պետության կողմից հովանավորվող հանցագործների գործողություններից վտանգների պատճառով[23]։

Իրավիճակի գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելական հետախուզության վերլուծաբան Դանիել Բրոդեն պնդում է, որ սպանությունները հանդիսանում են Իրաքի շիա-արաբախոս բնակչության տեղաշարժը դեպի «առավել կրոնական, առավել պահպանողական և առավել չարացած հասարակության»՝ իշխանության ուղղահայաց ամրապնդման նպատակով «արմատական շիա կառավարության ձևավորման համար»[24]։

2003 թվականին, մինչ ամերիկյան զորքերի կողմից Իրաք ներխուժումը, սեռական փոքրամասնությունները և ենթամշակույթները ունեին որոշակի ազատություն։ Սակայն ներխուժումը իշխանության բերեց առավել պահպանողական իսլամական «Դավա» կուսակցությանը, և ինչպես նշում է Human Rights Watch-ը, 2004 թվականից սպանվել են իրաքցի հարյուրավոր միասեռականներ։ Նշվում էր, որ արշավը ղեկավարվել է Մահդիի բանակի կողմից, իսկ Իրաքի անվտանգության ուժերը «պայմանավորվել ու միացել են սպանություններին»։ Գրանցվել են նաև իրենց բնակարաններից զոհերի առևանգման դեպքեր, նրանց կտտանքների են ենթարկել մյուսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Բացի այդ, կան տվյալներ նաև այն մասին, որ ենթամշակույթների ներկայացուցիչները բռնաբարվել են կամ պղծվել են նրանց մարմինները[25]։

The Guardian թերթում ամերիկացի իրավապաշտպան Սքոթ Լոնգը Իրաքն անվանել է «քանդված հասարակություն՝ կոտրված քաղաքական գործընթացով և կոտրված հասարակությամբ» ու ասել. «Չի կարելի տեղի ունեցածը նույնասեռականների սպանություն անվանել. հանցագործները չեն հասկացել զոհերի սեռական կողմնորոշումը»։ Բացի այդ, նա հայտարարել է, որ «իրաքցիներին անհրաժեշտ է քննարկել, թե ինչու վերջին չորս տասնամյակի սարսափները ստիպել են այլությունը անտանելի դարձնել»[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iraq's Emo killings: A horror story out of control?». BBC News. 2012 թ․ մարտի 21.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Healy, Jack (2012 թ․ մարտի 11). «Killings Strike Fear in Iraqi Gay and Emo Youth». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  3. «MP slams as "crime" killings of "emo" youths». Aswat al-Iraq. 2012 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  4. Tawfeeq, Mohammed (2012 թ․ մարտի 11). «Iraqi murders put gay and emo youth on edge». CNN. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Antelava, Natalia (2012 թ․ սեպտեմբերի 12). «BBC investigation reveals police persecution of gays in Iraq». BBC News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. Bambury, Brent (2012 թ․ մարտի 17). «Iraq emo killings: Associated Press Bureau Chief in Baghdad Lara Jakes talks about emo culture in Iraq (audio report)». Canadian Broadcasting Corporation | CBC Radio. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Саудовская Аравия запретила подросткам-гомосексуалистам, приверженцам субкультуры эмо и девушкам, предпочитающим мальчиковый стиль одежды, посещать школы и вузы страны.
  8. «Saudi 'emo' girls busted by religious cops» (անգլերեն). ABC News. 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. al-Attabi, Kadhim (2011 թ․ օգոստոսի 14). «Emo subculture on the rise among Baghdad teens». Monsters and Critics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  10. Головорезы ведут кровавую охоту на иракских эмо
  11. «Iraqi 'emo' youths reportedly killed by conservative militias». BBC News. 2012 թ․ մարտի 11. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  12. France, David (2007-01). «Dying to Come Out: The War on Gays in Iraq». GQ. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  13. 13,0 13,1 Taete, Jamie Lee Curtis (2012 թ․ մարտի 9). «IS THE IRAQI GOVERNMENT KILLING LGBT PEOPLE?». Vice magazine. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  14. Abramovitch, Seth (2012 թ․ մարտի 10). «Truth Check: Is Iraq Killing Hundreds of Emo Teens?». Atlantic Monthly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  15. 15,0 15,1 «Dozens of Iraqi teenagers stoned to death for 'emo' haircuts: activists». Al Arabiya News. 2012 թ․ մարտի 9. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  16. 16,0 16,1 «'Emo' killings in Iraq create different reactions among religious clerics». Al Arabiya News. 2012 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  17. 17,0 17,1 Levine, Mark (2012 թ․ մարտի 20). «Killing emos, and the future, in Iraq». Al Jazeera. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  18. «Iraqi teenagers stoned to death for "emo" haircuts». Al Akhbar. 2012 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  19. «Emerging from Iraq: Reports of Kidnapping and Murder of Gay and Lesbian People». International Gay and Lesbian Human Rights Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  20. Associated Press (2012 թ․ մարտի 11). «Violent 'Emo Killings' Rattle Iraqi Youth». NPR. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  21. AFP (2012 թ․ մարտի 16). «Rights groups urge Iraq to investigate 'emo' killings». Al Arabiya. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  22. Ruhayem, Rami (2012 թ․ մարտի 20). «Iraq's Emo killings: A horror story out of control?». BBC News. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  23. «Iraq Baseline Study 2013» (PDF). The International Gay and Lesbian Human Rights Commission (IGLHRC). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  24. Brode, Daniel (2012 թ․ մարտի 21). «Iraq: The Next Shiite Islamic Republic?». Middle East Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  25. «Anti-gay attacks on rise in Iraq». BBC News. 2009 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. Long, Scott (2012 թ․ մարտի 18). «Massacre of emos in Iraq goes to core of a damaged society». The Guardian. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.