Էմմա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Սահակյան
Ծնվել էմարտի 15, 1935(1935-03-15) (89 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Էմմա Ռուբենի Սահակյան (մարտի 15, 1935(1935-03-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), սիլիկատային նյութերի և շինանյութերի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Սահակյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում։ 1952-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1957-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Շինանյութերի արտադրության նախարարության Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, 1961-1999 թվականներին «Քար և սիլիկատներ» ԳԱՆ ՓԲԸ-ում։ 1999 թվականից դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն» ամբիոնի պրոֆեսոր է[2]։

Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկի, 180 հոդվածների[3]։

Գիտական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատաքները վերաբերում են տեղական հումքերի հիման վրա էներգա- և նյութախնայողական տեխնոլոգիաների մշակմանը՝ նոր ջերմամեկուսիչների, թեթև և գերթեթև նյութերի, թեթև բետոնների, բարձրջերմաստիճանային մեկուսիչների և հրակայուն նյութերի ստացման համար։ Մասնակցել է նախագծային, գիտահետազոտական և այլ մշակումների։

  • Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի, ջերմամեկուսիչ, ակուստիկ և հարդարիչ նյութեր և իրեր, արհեստական թեթև լցանյութեր, թեթև բետոններ, անօրգանական կապակցող նյութեր, հրահեստներ
  • Սիլիկատային դժվարահալ ոչ մետաղական նյութերի տեխնոլոգիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ». engineeracademy.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՍԱՀԱԿՅԱՆ ԷՄՄԱ ՌՈՒԲԵՆԻ». nuaca.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.