Էմմա Պետրոսյան (երգչուհի)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմա Պետրոսյան (այլ կիրառումներ)
Էմմա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1965 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Արամո |
Էմմա Ալբերտի Պետրոսյան (հոկտեմբերի 9, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2017)[1]։
Երգիչ, դերասան Արամոյի կինն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմա Պետրոսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14-րդ միջնակարգ և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցներում, այնուհետև` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1985-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում[2]։ 1989 թվականից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում։ Հայաստանի Երգի պետական թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, 2014 և 2015 թվականներին մենահամերգով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում, 2009 թվականից` դոցենտ[2]։
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարթիվ | Այլ |
---|---|---|
«Սև ու սպիտակ» | 2000 | Արամոյի հետ |
«Աղոթք» | 2008 | |
«Վերադարձ դեպի տուն» | 2010 | Արամոյի հետ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 Baghdasaryan, Aram. «AV Production - Էմմա Պետրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.