Էմմա Չուխաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Չուխաջյան
Ծնվել էհունվարի 6, 1938(1938-01-06) (86 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1961)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր

Էմմա Հովսեփի Չուխաջյան (հունվարի 6, 1938(1938-01-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Չուխաջյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)[1]։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ամինամիացությունների լաբորատորիայում, 1986 թվականից՝ առաջատար գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են հիմքով կատալիզվող չհագեցած ամոնիումային աղերի դիենային սինթեզի տիպի ներմոլեկուլային ցիկլմանը, որն ունի կենսաակտիվ իզոինդոլինիումային, երկհիդրոիզոինդոլինիումային աղերի և նրանց կոնդենսված համակարգերի սինթեզի մեծ հնարավորություններ, ինչը նոր ուղղություն է միջմոլեկուլային դիենային սինթեզի բնագավառում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «IFOC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.